00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսերենը սահմանափակելով` վնասում ենք տնտեսությունը. փորձագետների կարծիքը

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցԱշակերտը դասի ժամին
Աշակերտը դասի ժամին - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Բաժանորդագրվել
Ինչպես են իրականում վերաբերվում ռուսաց լեզվին ԽՍՀՄ նախկին երկրներում՝ ընթերցեք Sputnik–ի նյութում։
Դանարա Կուրմանովա
Խորհրդային Միության փլուզումից հետո 30 տարի է անցել, իսկ մերձավոր արտասահմանում ամեն անգամ հարց են բարձրացնում. չի խանգարում արդյոք ռուսերենը ազգային լեզվի զարգացմանը։ Սեպտեմբերի 23-ին Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ենթադրեց, որ ղրղզերենի լիարժեք գործածման համար անհրաժեշտ է չեղարկել ռուսերենով փաստաթղթաշրջանառությունը (հանրապետությունում փաստաթղթաշրջանառությունն այսօր երկու լեզվով է իրականացվում)։
Վանաձորի նորաբաց «Ռուսական կենտրոնում» կգործեն ռուսերենի անվճար դասընթացներ
Միևնույն ժամանակ մի շարք հետխորհրդային երկրներ եկել են եզրակացության. ռուսերենը կարևոր է իրենց տնտեսական և տեխնիկական զարգացման համար։ Թե ինչպես է ռուսաց լեզվի դերն ու ռուսերենի հանդեպ վերաբերմունքը փոխվում ԽՍՀՄ նախկին երկրներում, փորձել է պարզել Sputnik–ի թղթակիցը։

Ղրղզստանի շարքային քաղաքացիները կողմ են ռուսերենին

Մինչ նախագահ Ժապարովն առաջարկում է ռուսաց լեզուն վերացնել պաշտոնական գործավարությունից, հանրապետության առաջատար բուհերից մեկը` Ելցինի անվան Ղրղզ–Ռուսական Սլավոնական համալսարանը, գործում է հետևյալ կարգախոսով. "Ռուսաց լեզվով կնվաճեք աշխարհը"։ Իսկ համալսարանում աշխատող գիտնականները ուսումնասիրություններ են հրապարակում, որոնց արդյունքները պնդում են. ղրղզների մեծ մասը ռուսերենը անհրաժեշտ է համարում պետության զարգացման համար։
«Մենք հարցում անցկացրինք, – պատմում է բանասիրական գիտությունների դոկտոր, համալսարանի պրոֆեսոր Մամեդ Տագաևը։ Հարցմանը մասնակցեց երկրի մարզերում բնակվող 30-60 տարեկան 740 մարդ։ Բիշքեկի բնակիչների շրջանում հարցում չենք իրականացրել, այստեղ ակտիվ կիրառվում է և՛ ռուսերենը, և՛ ղրղզերենը»։
Պավել Շևցովը - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2021
Ի՞նչ անել, որ Հայաստանում ռուսերեն սովորելը շահեկան դառնա. Ռոսսոտրուդնիչեստվոյի փոխտնօրեն
Հարցման արդյունքների համաձայն` հարցվածների 99%–ը կարծում է, որ ռուսերենը հնարավորություն է ընձեռում որակյալ կրթություն ստանալու, օգնում է մասնագիտական աճին և բարձրացնում է մրցունակությունը ժամանակակից աշխատաշուկայում։ Ավելին, պատմականորեն այնպես է ստացվել, որ Ղրղզստանի քաղաքացիների համար ռուսերենը արտաքին աշխարհի հետ շփման լեզու է դարձել, կարծում է պրոֆեսոր Տագաևը։
«Ռուսաց լեզուն Ղրղզստանի նոր Սահմանադրության մեջ պահպանել է պաշտոնական լեզվի կարգավիճակը,– ասում է նա։ –Քաղաքական իրադարձությունների նախաշեմին երկրում ժամանակ առ ժամանակ պոպուլիստական հայտարարություններ են հնչում, կապված նրա հետ, որ ռուսերենն անհրաժեշտ է վերացնել հասարակական կյանքից»։
Ի դեպ, այս տարվա նոյեմբերի 28-ին Ղրղզստանում նախատեսված են Ժոգորկու քենեշի (Հանրապետության Գերագույն խորհուրդ) արտահերթ ընտրությունները։ Պատասխանելով Sputnik–ի այն հարցին, թե արդյո՞ք փաստաթղթաբանության ոլորտում հավանական բարեփոխումները կազդեն ռուսաց լեզվի կարգավիճակի վրա, Մամեդ Տագաևն ընդգծեց.
Ռուսերեն ցուցանակները մետրոյից չեն հանվել․ Երևանի մետրոպոլիտենը պարզաբանում է
«Այսօր յուրաքանչյուր քաղաքացի կարող է ռուսերենով դիմում գրել, դա նրա սահմանադրական իրավունքն է։ Այդ իսկ պատճառով անկասկած, եթե փաստաթղթաշրջանառությունն անցնի ղրղզերենի, Ղրղզստանում ռուսաց լեզվի դիրքերը էապես կթուլանան»։
Այսօր ռուսերենով փաստաթղթերի ձևակերպում նախընտրում է, ենթադրաբար, երկրի բնակչության 26%–ը։ Ղրղզստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականի դրությամբ հանրապետության 6,6 մլն քաղաքացիներից 1,7 մլն–ը էթնիկ ղրղզ չեն։
«Ժամանակն է ներդաշնակեցնել երկու լեզուների միջև հարաբերությունները, – կարծում է պրոֆեսոր Տագաևը։ – Անհրաժեշտ է վերացնել ղրղզերենի և ռուսերենի հակադրումը, գալով այն համոզման, որ ռուսերենը ղրղզների համար օտար լեզու չէ, որ այն լրացուցիչ հնարավորություններ է բացում և՛ առանձին անձի զարգացման համար, և՛ պետության համար ընդհանուր առմամբ»։

Իսկ ի՞նչ վիճակ է հարևանների մոտ

Միևնույն ժամանակ հարևան պետությունում` Ղազախստանում, ռուսերենի դերը մտադիր չեն սահմանափակել՝ անկախ ակտիվիստ Կուատ Ախմետովի կազմակերպած լեզվական ռեյդերի։ Հակառակը, այն բանից հետո, երբ Ախմետովն ու նրա հետևորդները հինգ քաղաքների խանութներում ղազախերենի իմացության ստուգումներ անցկացրին, Ղազախստանի գլխավոր դատախազությունում հայտնեցին քրեական գործ հարուցելու մասին. Ախմետովին մեղադրում են ազգային թշնամանք սերմանելու մեջ։
Презентация комикса-азбуки Грибоедов Русского дома (1 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2021
«Սովորում ենք ռուսերեն Գրիբոյեդովի հետ». այբբենարան-կոմիքսը կօգնի երեխաներին
Ախմետովի արարքը դատապարտեցին հանրապետության իշխանության մի շարք ներկայացուցիչներ, իսկ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հիշեցրեց, որ ռուսաց լեզուն Ղազախստանում միջազգային շփման լեզվի կարգավիճակ ունի, և "դրա կիրառմանը, օրենսդրության համաձայն, խոչընդոտել չի կարելի"։
«Ղազախստանի Հանրապետության լեզվի մասին» գործող օրենքն ասում է. ռուսերենը պետական կազմակերպություններում և գործավարության մեջ կարելի է պաշտոնապես օգտագործել պետականի (ղազախերենի) հետ հավասար։ Իսկ քաղաքացիների նկատմամբ ոտնձգությունները լեզվի առումով նրանց իրավունքների ոտնահարում է համարվում։
«Ռուսաստանի և Ղազախստանի սահմանը ամենաերկարն է աշխարհում։ Ռուսերենը ՄԱԿ–ի վեց պաշտոնական լեզուներից մեկն է, այդ պատճառով հարցին մենք պետք է քաղաքակիրթ մոտեցում ցուցաբերենք», – հայտարարեց Տոկաևը, նշելով, որ ղազախերենն ուսումնասիրելու ձգտումը բոլոր նրանց «պարտքն է, ովքեր մտադիր են իրենց ապագան կապել Ղազախստանի հետ", սակայն երկիրը պատրաստ է «կանխելու արմատականության ցանկացած դրսևորում»։
Անատոլի Շարի. Ուկրաինայում ռուսաց լեզուն արգելելը ոչինչ չտվեց
Ուզբեկստանում կառավարությունը ստանձնել է աշխատանքային միգրանտների համար ռուսաց լեզվի ուսուցման բոլոր ծախսերը։ "Ուզբեկստանի աշխատանքի նախարարությունը համագործակցում է Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի հետ, – Sputnik–ին տված մեկնաբանության մեջ նշեց Սանկտ Պետերբուրգի ուզբեկական մշակութա-ազգային ինքնավարության ղեկավար Սուրատբեկ Աբդուրախիմովը։ – Այդ նախագծի շրջանակում Ուզբեկստանից ռուսաց լեզվի 700 դասավանդողներ վերապատրաստում անցան, այժմ նրանք կարող են սովորեցնել աշխատանքային միգրանտներին»։
Աբդուրախիմովը համոզված է, որ Ուզբեկստանի իշխանության այս արարքը խոսում է այն մասին, թե որքան կարևոր է ռուսերենը երկրի համար։
«Խոսքը ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին է, թեև դեպի այստեղ միգրացիայի մակարդակը իհարկե բարձր է, – ասում է նա։ – Բայց վերցնենք ԽՍՀՄ նախկին մյուս երկրների հետ հարաբերությունները. ինչպե՞ս խոսել նրանց հետո։ Ռուսերենը նաև միջազգային կրթության, գիտության և գործարար հարաբերությունների լեզու է»։

«Ոչ ոք ազգային լեզուներին դեմ չէ»

Մերձավոր արտասահմանի համար ռուսերենը կարևոր է իր մրցունակության պատճառով, կարծում է բանասիրական գիտությունների դոկտոր, Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի՝ գիտության գծով պրոռեկտոր Միխայիլ Օսադչին։ Ըստ նրա, ռուսերենով խոսացողների թվով ռուսաց լեզուն աշխարհում 8-րդ տեղն է զբաղեցնում, բացի այդ այն կիրառվում է 15 միջազգային կազմակերպություններում (համեմատության համար նշենք, որ անգլերենն օգտագործվում է 23-ում)։
Պավել Շևցովը - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2021
Ի՞նչ անել, որ Հայաստանում ռուսերեն սովորելը շահեկան դառնա. Ռոսսոտրուդնիչեստվոյի փոխտնօրեն
«Բազմալեզվությունը ժամանակակից աշխարհի բացարձակ թրենդն է, հաջողակ լինելու տարր և մրցակցային առավելություն, – Sputnik–ին տված հարցազրույցում ասաց Օսադչին։ – Դե, իսկ եթե երկիրը նպատակաուղղված նվազեցնում է բնակչության շանսերը բազմալեզվության առումով, ապա այն ինքն իրեն է վնասում. նվազեցնում է բիզնես շփումները և ընդհանրապես չի բավարարում քաղաքացիների պահանջմունքները»։

Այդ առումով Միխայիլ Օսադչին բերում է Ուկրաինայի օրինակը։

«Իրականում ցանկացած լեզու սովորական պահանջմունքների բավարարման միջոց է. ստանալ և փոխանցել տեղեկություն, որոշակի սոցիալական ծառայություններ ստանալ, – պարզաբանում է նա։ – Ինչո՞ւ են Ուկրաինայի քաղաքացիներն ուզում ներկայացում կամ ֆիլմեր դիտել ռուսերենով։ Որովհետև նրանք այդ աստիճան Ռուսաստանի երկրպագո՞ւ են։ Ոչ, պարզապես նրանց այդպես հարմար է։ Դա կենցաղային հետագիծ է, որին միջամտում է պետությունն ու ասում. ոչ, ձեր լեզուն ցանկալի չէ»։
Ռուսաստանն ու հակառուսաստանը` ուկրաինական քաղաքականության հիմքում
Ընդ որում, ուկրաինացի որոշ քաղաքական գործիչների կարծիքն այն մասին, որ ռուսերենից հրաժարվելը կհարվածի Ռուսաստանին, անհիմն են, ընդգծում է Օսադչին։
«Ռուսաստանի ներքին իրավիճակի վրա դա որևէ կերպ չի ազդում, – մտորում է նա։ – Իսկ ահա Ուկրաինայի ներսում լարվածություն է ստեղծվում։ Մարդիկ արհեստական սահմանափակումներ չեն սիրում։ Բացի այդ, կարևոր է հասկանալ, որ երբ բազմալեզվության պահանջմունք կա, ոչ ոք չի ասում. «Եկեք երկրի ազգային լեզուն մի կողմ հրենք, որպեսզի ռուսերենը գերիշխի»։ Խոսքը պարզապես իրավահավասարության մասին է, և դա տրամաբանական է. ինչ–որ մեկը ստիպված է լեզու սովորել, և այն, ով օտար լեզու է սովորել, գիտի, թե որքան դա դժվար է։ Իսկ այստեղ ձեզ պարզապես առավելություն է տրված` դուք միանգամից երկու լեզվի եք տիրապետում, և ինքներդ հրաժարվում եք դրանից»։
Լրահոս
0