00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ անել, որ Հայաստանում ռուսերեն սովորելը շահեկան դառնա. Ռոսսոտրուդնիչեստվոյի փոխտնօրեն

© Sputnik / Asatur YesayantsՊավել Շևցովը
Պավել Շևցովը - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2021
Պավել Շևցովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ինչպիսի՞ն է ռուսաց լեզվի հետ կապված իրավիճակը Հայաստանում և հետխորհրդային տարածքի մյուս երկրներում։ Բարձր տեխնոլոգիական ի՞նչ մեթոդաբանություն է մշակվում արտասահմանում ռուսաց լեզուն խթանելու համար և ինչո՞ւ է այդ աշխատանքը համակարգում ՌԴ ԱԳՆ–ն։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս և մի շարք այլ հարցերի պատասխաններ է տվել Ռոսսոտրուդնիչեստվո դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Պավել Շևցովը։ Զրուցել է Դմիտրի Պիսարենկոն։
–Պարոն Շևցով, դուք Մոսկվայում տարբեր հաշվետվություններ եք ստանում, ուսումնասիրում եք, հետազոտություններ անցկացնում։ Տեսականորեն տիրապետում եք հետխորհրդային տարածքում ռուսաց լեզվի հետ կապված իրավիճակին։ Այժմ Երևանում եք և ի՞նչ եք տեսնում` գործնականն ու տեսությունը համընկնո՞ւմ են։
–Կասեմ` ինչպես կա, մեր ցուցանիշների համաձայն` հետխորհրդային տարածքում ռուսաց լեզվի դիրքերը տարեցտարի նվազում են։ Բայց դա միայն 30 տարի առաջ ունեցածի համեմատ։ Այն ժամանակ ռուսերենը Խորհրդային Միության պետական լեզուն էր, և բոլորն այն պարտադիր կերպով սովորում էին։ Այսօր պատկերն այլ է, և հասկանալի է, որ մեկ կամ երկու տարվա ընթացքում միտումները փոխել, ցուցանիշները բարելավել հնարավոր չէ։ Դա երկարատև գործընթաց է։
Այդ նպատակով ՌԴ նախագահը որոշում է կայացրել, որ արտերկրում ռուսերենը խթանող բոլոր կազմակերպությունների (իսկ դրանց թիվը փոքր չէ) գործունեությունը համակարգելու է Ռուսաստանի ԱԳՆ–ն, որի կառուցվածքում է մեր գործակալությունը։ Մենք ակտիվ համագործակցում ենք կրթության և գիտության նախարարությունների հետ, քանի որ նրանք հսկայական փորձ ունեն։
Ռուսական գրքի տուն ոչ պետական մշակութային կենտրոնի բացումը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
Երևանում «Ռուսական գրքի տուն» է բացվել
Մի շարք համալսարաններ առաջատար մեթոդաբանություն և հրաշալի մասնագետներ ունեն ռուսաց լեզվի այն ամբիոններում, որտեղ օտարերկրացիներ են ուսանում։ Օրինակ` Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը, ՄՊՀ–ն, Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանը, Վոլգոգրադի համալսարանը և այլն։ Այդ ներուժն անհրաժեշտ է օգտագործել և շարժվել ճիշտ ուղղությամբ։
–Ձեր խոսքերից կարելի է եզրակացնել, որ չարժե "հոսանքին հակառակ գնալ" և պետք է իրողությունն ընդունել այնպիսին, ինչպիսին կա։ Այդ դեպքում, ի՞նչ նորարարություններ կան, որոնք նպաստում են արտերկրում ռուսաց լեզվի առաջմղմանը։
–Պետք է հասկանալ, որ ամեն ինչ կախված է ոչ միայն բնական գործընթացներից, այլև աշխարհաքաղաքական իրավիճակից, որն ազդում է հետխորհրդային երկրներում առկա մթնոլորտի վրա։ Մենք տեսնում ենք, որ այն գործիքները, որոնք կիրառվում էին 5 տարի առաջ, այսօր բավարար չեն։ Մեր անմիջական մրցակիցները` ԱՄՆ–ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, որոնք զարգացնում են իրենց առևտրատնտեսական հարաբերություններն ու գիտական գործունեությունը, ակտիվ կիրառում են "փափուկ ուժի" ձևաչափը նաև լեզվական դաշտում։
Հայ և ռուս դատախազները Երևանում քննարկել են փողերի լվացման դեմ պայքարի ուղիները
Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն մերձավոր արտասահմանին։ ՌԴ նախագահի կարգադրությամբ հիմա արտասահմանում ռուսաց լեզուն խթանելու պետական ծրագիր է մշակվում, որով նոր մոտեցումներ են ներդրվում։ Եթե նախկինում շեշտը դրվում էր մեթոդաբանությունների կատարելագործման և դասավանդողների վերապատրաստման վրա, ապա այսօր ուշադրություն է դարձվելու արտերկրում մարդկանց մոտիվացիայի վրա, որպեսզի նրանք մեծ ցանկությամբ ուսումնասիրեն ռուսաց լեզուն։
–Կարո՞ղ եք նման մոտիվացիայի գործնական օրինակ բերել։
–Մենք հեծանիվ չենք ստեղծում։ Եկեք հիշենք, թե ռուսաց լեզվի նկատմամբ ինչպիսի հետաքրքրություն առաջացավ, երբ Գագարինը տիեզերք թռավ կամ երբ աշխարհի երիտասարդությունը տարվեց մարքսիզմի գաղափարներով։ Ահա սա է օրինակելի։ Իհարկե այսօր որևէ մեկին տիեզերքով չես զարմացնի, և շատ բաների մարդիկ ռացիոնալ են մոտենում. եթե ռուսաց լեզվի ուսումնասիրությունը շահեկան դառնա, այն կսկսեն սովորել։
ԱՊՀ երկրների երիտասարդների համար մենք փոխում ենք գոյություն ունեցող կարծրատիպը։ Ռուսաստանի զվարճալի բնութագիրը` օղի, "սելյոդկա", արջեր և բալալայկա, իրականում, երբեք չի աշխատել։ Այժմ մենք փորձում ենք երկիրը ներկայացնել որպես ՏՏ զարգացման առաջատար տերություններից մեկը։ Նույնիսկ եվրոպական երկրներում ամեն տեղ չէ, որ ինտերնետ կա։ Սա բավական կարևոր առավելություն է։
Սամվել Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
Խոշոր հայ գործարարները Ռուսաստանի աջակցությամբ Երևանում համաժողով կանցկացնեն
Օրինակ` «Կադրեր թվային էկոնոմիկայի համար»" ծրագրով մենք թվային պրոդուկտների լավագույն քեյսեր ենք հավաքել` կրթական հարթակներ, ինժեներական լուծումներ, որոնք ներկայացնում ենք ԱՊՀ երկրների մեր գործընկերներին և փոխանցում նրանց` կիրառելու համար։ Դա նպաստում է տեղի աշխատաշուկայի ընդլայնմանն ու միգրացիայի կրճատմանը։
-Բացի այդ, երիտասարդներին ռուսաց լեզու սովորել մոտիվացնում է Ռուսաստանում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը...
–Ռուսաստանում օտարերկրյա ուսանողների քվոտան 175 պետություն է ընդգրկում։ Նախորդ տարի 18 հազար տեղ էր հատկացվել, այս տարի կլինի 23 հազար, իսկ հաջորդ տարի տեղերի քանակը կհասնի մինչև 30 հազարի։ Հայաստանին 2021 թվականին 250 տեղ է հատկացվել։ Մենք ելնում ենք այն սկզբունքից, որ Ռուսաստանում կրթություն ստացած բարձրակարգ մասնագետը հայրենիք կվերադառնա և իր գիտելիքներն արժանվույն կկիրառի։
–Իսկ եթե ուսանողը Ռուսաստանում ուսումը համատեղի մասնագիտական աշխատանքի հետ և բուհն ավարտելուց հետո Հայաստան չվերադառնա, ինչպե՞ս վարվել այդ դեպքում։
–Մենք չենք կարող ավարտած ուսանողին արտաքսել երկրից միայն այն պատճառով, որ ինքն օգտակար լինի իր հայրենիքում։ Դրա համար ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության, ինչպես նաև "Գործնական Ռուսաստան" հասարակական միավորման (որը ներառում է փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններ) հետ համատեղ մեծ ծրագիր ենք մշակում։
Անատոլի Շարի. Ուկրաինայում ռուսաց լեզուն արգելելը ոչինչ չտվեց
Հայաստանում կան ռուսական ընկերություններ, և նրանց որակյալ կադրեր են անհրաժեշտ։ Այդ կադրերին ՌԴ–ից մեծ գումարների դիմաց բերելու փոխարեն, նման մասնագետների նախապատրաստման թիրախային հայտեր են անհրաժեշտ։ Այսինքն` եթե տղան կամ աղջիկը մեկնել են Հայաստանից սովորելու "Գազպրոմի" կամ մեկ այլ ռուսական խոշոր կազմակերպության քվոտայով, նրանք պետք է հասկանան, որ բուհն ավարտելուց հետո իրենց տանը պատրաստի աշխատատեղ է սպասում։ Մենք շահագրգռված ենք, որ ուսանողը սովորի և վերադառնա` դառնալով արտերկրում Ռուսաստանի մարդասիրական շահերի տարածողը։
Չէ՞ որ գաղտնիք չէ, որ Ռուսաստանի շուրջ բացասական ֆոն է ձևավորվում։ Եվ դա վերջին տարիներին չի սկսվել։ Եթե կարդանք, թե ինչ էին գրում եվրոպական թերթերը 1853 թվականին` Ղրիմի պատերազմից առաջ, ներկայիս շեշտադրումները լիբերալ կթվան։ Այդպիսով, երբ մարդը վերադառնում է Ռուսաստանից, նրա նկատմամբ հետաքրքրություն է առաջանում, և հենց նա կարող է այնպես անել, որ շրջապատը ռուսական իրողությունների նկատմամբ ողջամիտ ընկալում ունենա։
Լրահոս
0