00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առողջության տնակներ. Արմայիս Քամալովը պատրաստ է նոր տեխնոլոգիա առաջարկել Հայաստանին

© Sputnik / Asatur YesayantsԱրմայիս Քամալով
Արմայիս Քամալով - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Բաժանորդագրվել
Նոր համալիրները թույլ կտան հեռավար կերպով չափել ԷԿԳ–ն, առիթմիայի յոթ տեսակ, արյան մեջ շաքարի բաղադրությունն ու թթվածնային հագեցվածությունը, մինչև անգամ տեսողությունը։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայի պետական համալսարանը (ՄՊՀ) պատրաստ է Հայաստանին առաջարկել հեռավար բժշկական դիագնոստիկայի նոր տեխնոլոգիա` «Առողջության տնակ»։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ ԳԱ ակադեմիկոս, Ուրոլոգների ռուսաստանյան ընկերության փոխնախագահ, ՄՊՀ–ի գիտակրթական «Համալսարանական կլինիկա» կենտրոնի տնօրեն Արմայիս Քամալովը։
Պրոֆեսոր Քամալովն ամեն առիթ օգտագործում է Հայաստանի և իր հայրենակից կոլեգաների հետ համագործակցությունը խորացնելու համար։ Երկու տարի առաջ ՄՊՀ–ի կլինիկան բանակցություններ էր սկսել հայաստանյան գործընկերների հետ` հեռավար դիագնոստիկայի սարքերի մատակարարումների և փորձարկումների մասին։ Հիմա Քամալովը ցանկանում է նոր թափ հաղորդել այդ բանակցություններին։
Նախկինում ստեղծած դիագնոստիկ տվիչները ՄՊՀ–ի ինժեներներն ու բժիշկները միավորել են մեկ համալիրի մեջ։ Արդյունքում ստացված "Առողջության տնակում" կարելի է չափել ավելի քան տասը պարամետր` էլեկտրակարդիոգրամ, առիթմիայի յոթ տեսակ, արյան մեջ շաքարի և թթվածնային հագեցվածության մակարդակը (վերջինս շատ կարևոր է հատկապես Covid-ի դեպքում) և անգամ տեսողությունը։ "Տնակի" գործիքակազմն անընդհատ համալրվելու է, ընդ որում` այն կարելի է տեղադրել ոչ միայն հիվանդանոցներում կամ պոլիկլինիկաներում, տեսականորեն` ցանկացած վայրում։
Շոկոլադ - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2021
Փոխադարձ քաղցրություն․ Հայաստանն ընդլայնում է շոկոլադի արտահանումը Ուկրաինա
Ստացված տվյալները կարելի է փոխանցել բժիշկներին 200 կիլոմետր հեռավորության վրա։ Կապի համակարգը նախագծել են ՄՊՀ–ի ֆիզիկոսները` տրոպոսֆերային կապի հիման վրա։ Ինտերնետից այդ տեխնոլոգիան տարբերվում է նրանով, որ բժշկական գաղտնիք ներկայացնող տվյալները հնարավոր չէ որսալ, իսկ դրանց փոխանցման շառավիղը թույլ է տալիս այդ սարքերն օգտագործել թե՛ Հայաստանի, թե՛ անգամ Ռուսաստանի հեռավոր գյուղերում։
Տվյալները կարող են ընդունել և եզրակացություններ տալ մարզային հիվանդանոցների բժիշկները, ինչպես նաև Երևանի բժշկական համալսարանի մասնագետները, որոնց հետ ՄՊՀ–ի բժիշկները երկարամյա համագործակցության փորձ ունեն։
«Հայաստանում, ինչպես նաև Ռուսաստանում, ամեն տեղ չէ, որ հնարավոր է կառուցել ժամանակակից բժշկական կենտրոններ, իսկ այդպիսի դիագնոստիկ կաբինետները հասանելի կդարձնեն բժշկական ծառայությունները և բուժման ուղեգրերը», - հավելեց Քամալովը։
Մոսկվայի համալսարանն արդեն փորձարկել է այդ համակարգն իր ուսանողական հանրակացարանում։ Հայաստանում այդ համակարգը կիրառելու համար անհրաժեշտ է ոչ միայն Երևանի բժշկական համալսարանի, այլև առողջապահության նախարարության մասնակցությունը, որը կօգներ ստեղծել այդպիսի դիագնոստիկ կետերի հանրապետական ցանց, ընդգծեց Քամալովը։
Курицы в селе Джрадзор в Ширакской области - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
ՀՀ–ում ուզում են թռչնաբուծության նոր տեխնոլոգիա ներդնել. նախագիծը քննարկվում է ԵԱՏՄ-ում
ԵՊԲՀ–ի հետ համագործակցության մեկ այլ ուղղություն է «հետքովիդյան» վերականգնողական թերապիան, որն օգնում է կանխել կորոնավիրուսի հետևանքով սրված հիվանդությունները։ Այժմ Քամալովի ղեկավարած կլինիկայում ակտիվորեն փորձարկում են հելիումաթթվածնային խառնուրդը բուժիչ շնչառության համար։ Հելիումը տոքսիկ չէ (որովհետև իներտ գազ է) և չի ախտահարում թոքերը, իսկ քանի որ այն շատ թեթև է, ապա դրա խառնուրդն էլ է ավելի թեթև, քան մաքուր թթվածինը, ուստի հիվանդներն ավելի հեշտությամբ են կարողանում այն շնչել։
Պապ ջան, թուրքերը ուժե՞ղ են. ինչպես է Ազատը Հայաստանում վերստեղծում սոսնձի արտադրությունը
Փորձարկումները վկայում են, որ այդ խառնուրդն օգնում է մաքրել բրոնխները և բարելավում է շնչառական համակարգի հյուսվածքների միկրոշրջանառությունը։ Վերջինս շատ կարևոր է, որովհետև քովիդային թոքաբորբն ուղեկցվում է թոքային հյուսվածքների միկրոտրոմբոզներով։
«Կորոնավիրուսի առանձին փուլում մենք սերտորեն գործակցում էինք, առցանց հանդիպումներ էինք անցկացնում ԵՊԲՀ–ի համալսարանական կլինիկայի բժիշկների հետ։ Հույս ունեմ, որ մեր գործնական շփումը կզարգանա։ Փորձի փոխանակումը կարևոր է ամեն մասնագիտությունում, իսկ բժշկության մեջ` հատկապես», - ընդգծեց Քամալովը։
Մոսկվայի համալսարանի նախագծած սարքերի փորձարկումների մասին բանակցությունները կշարունակվեն առաջիկայում։
Հայկական տեխնոլոգիան կարող է մի քանի անգամ արագացնել աշխարհում նոր դեղերի ստեղծումը
Լրահոս
0