https://arm.sputniknews.ru/20210916/da-shat-hesht-che-adrbejann-nvor-khndirner-e-steghtsum-qervobjany-gvoriskapan-tshanaparhi-masin-33322651.html
Դա շատ հեշտ չէ, Ադրբեջանը նոր խնդիրներ է ստեղծում. Քերոբյանը` Գորիս–Կապան ճանապարհի մասին
Դա շատ հեշտ չէ, Ադրբեջանը նոր խնդիրներ է ստեղծում. Քերոբյանը` Գորիս–Կապան ճանապարհի մասին
Sputnik Արմենիա
Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ ՀՀ իշխանությունների քայլերն ուղղված են բացառապես էսկալացիան մարելուն։ Իսկ սահմաններում առաջացած խնդիրները, Քերոբյանի խոսքով... 16.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-16T12:34+0400
2021-09-16T12:34+0400
2021-09-16T15:36+0400
հայաստան
ադրբեջան
սյունիք
ճանապարհ
վահան քերոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0e/33245645_0:0:1601:901_1920x0_80_0_0_27931d7dd6041a8549cfcbdf124b92fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Սյունիքի մարզի Գորիս–Կապան ավտոճանապարհին ստեղծված իրավիճակն անհանգստացնում է կառավարությանը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` հավելելով, որ ստեղծված իրավիճակը մեծ վնաս է հասցնում ՀՀ տնտեսությանը, մասնավորապես` առևտրին և զբոսաշրջությանը։Նախարարը նաև հայտնեց, որ ՀՀ ԱԱԾ–ն, ԱԳՆ–ն, ՊՆ–ն աշխատում են լուծել խնդիրները։«Բնականաբար, պատերազմից հետո, մինչև նորմալ կյանքի անցնելը, այսպիսի խնդիրներ կլինեն։ Ուղղակի պետք է սառնասիրտ ու հետևողականորեն լուծել դրանք»,– ասաց Քերոբյանը` կոչ անելով չդրամատիզացնել վիճակը։Նա նաև նշեց, որ վատագույն սցենարի դեպքում Հայաստանն ունի տվյալ ճանապարհին այլընտրանքային` շրջանցիկ ճանապարհ, որն անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել, մինչ խնդրի վերջնական կարգավորումը։ Քերոբյանը հայտնեց, որ կառավարությունը նախատեսում է 487 մլրդ դրամ (շուրջ 1 մլրդ դոլար) ներդնել Քաջարան–Սիսիան ճանապարհի կառուցման նպատակով։Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ ՀՀ իշխանությունների քայլերն ուղղված են բացառապես էսկալացիան մարելուն։Գորիս–Կապան ճանապարհը երկու տեղ դուրս է գալիս Հայաստանի սահմանից. Փաշինյան«Այնպես չէ, որ դա շատ հեշտ է։ Տեսնում եք` Ադրբեջանն անընդհատ նոր խնդիրներ է ստեղծում։ Բայց այս պահին մեր ունեցած միակ արդյունավետ մեխանիզմն այդ հարցերը հերթով լուծելն է»,– ասաց նա։Հարցին, թե ինչպես պետք է լուծվեն այսօր ՀՀ սահմաններում առաջացած խնդիրները, Քերոբյանը պատասխանեց. "Դեմարկացիայի ու դելիմիտացիայի արդյունքում` բանակցությունների միջոցով"։
https://arm.sputniknews.ru/20210915/adrbejanum-hastatecin-gvoriskapan-tshanaparhic-iranci-varvordner-en-dzerbakalel-33298888.html
ադրբեջան
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0e/33245645_0:0:1423:1067_1920x0_80_0_0_166de8afc521e4fa68d3bac9d0d86ca3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, սյունիք, ճանապարհ, վահան քերոբյան
հայաստան, ադրբեջան, սյունիք, ճանապարհ, վահան քերոբյան
Դա շատ հեշտ չէ, Ադրբեջանը նոր խնդիրներ է ստեղծում. Քերոբյանը` Գորիս–Կապան ճանապարհի մասին
12:34 16.09.2021 (Թարմացված է: 15:36 16.09.2021) Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ ՀՀ իշխանությունների քայլերն ուղղված են բացառապես էսկալացիան մարելուն։ Իսկ սահմաններում առաջացած խնդիրները, Քերոբյանի խոսքով, կարող են լուծվել դեմարկացիայի ու դելիմիտացիայի արդյունքում։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Սյունիքի մարզի Գորիս–Կապան ավտոճանապարհին ստեղծված իրավիճակն անհանգստացնում է կառավարությանը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` հավելելով, որ ստեղծված իրավիճակը մեծ վնաս է հասցնում ՀՀ տնտեսությանը, մասնավորապես` առևտրին և զբոսաշրջությանը։
«Ես գիտեմ, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ, մտավախություն ունենալով ճանապարհի վերաբերյալ, խուսափում են գալ»,– ասաց Քերոբյանը։
Նախարարը նաև հայտնեց, որ ՀՀ ԱԱԾ–ն, ԱԳՆ–ն, ՊՆ–ն աշխատում են լուծել խնդիրները։
«Բնականաբար, պատերազմից հետո, մինչև նորմալ կյանքի անցնելը, այսպիսի խնդիրներ կլինեն։ Ուղղակի պետք է սառնասիրտ ու հետևողականորեն լուծել դրանք»,– ասաց Քերոբյանը` կոչ անելով չդրամատիզացնել վիճակը։
15 սեպտեմբերի 2021, 17:59
Նա նաև նշեց, որ վատագույն սցենարի դեպքում Հայաստանն ունի տվյալ ճանապարհին այլընտրանքային` շրջանցիկ ճանապարհ, որն անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել, մինչ խնդրի վերջնական կարգավորումը։ Քերոբյանը հայտնեց, որ կառավարությունը նախատեսում է 487 մլրդ դրամ (շուրջ 1 մլրդ դոլար) ներդնել Քաջարան–Սիսիան ճանապարհի կառուցման նպատակով։
Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ ՀՀ իշխանությունների քայլերն ուղղված են բացառապես էսկալացիան մարելուն։
«Այնպես չէ, որ դա շատ հեշտ է։ Տեսնում եք` Ադրբեջանն անընդհատ նոր խնդիրներ է ստեղծում։ Բայց այս պահին մեր ունեցած միակ արդյունավետ մեխանիզմն այդ հարցերը հերթով լուծելն է»,– ասաց նա։
Հարցին, թե ինչպես պետք է լուծվեն այսօր ՀՀ սահմաններում առաջացած խնդիրները, Քերոբյանը պատասխանեց. "Դեմարկացիայի ու դելիմիտացիայի արդյունքում` բանակցությունների միջոցով"։