https://arm.sputniknews.ru/20210921/2-erkrneri-janqervov-hnaravvor-klini--dzerqberumner-ardzanagrel-irani-nakhagahi-shnvorhavvoranqy-33490709.html
2 երկրների ջանքերով հնարավոր կլինի ձեռքբերումներ արձանագրել. Իրանի նախագահի շնորհավորանքը
2 երկրների ջանքերով հնարավոր կլինի ձեռքբերումներ արձանագրել. Իրանի նախագահի շնորհավորանքը
Sputnik Արմենիա
Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորանքներ են ուղղել ՀՀ վարչապետին, նախագահին, ԱԳ նախարարին՝ Հայաստանի 30-ամյա անկախության օրվա կապակցությամբ: 21.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-21T14:37+0400
2021-09-21T14:37+0400
2021-09-21T14:48+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
շնորհավորանք
անկախության օր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/11/33356655_0:60:960:600_1920x0_80_0_0_dbb0f6690881758a235d0fd3b409a199.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Իրանի մեծ ներուժն առավել կարևորություն է տվել երկկողմ հարաբերությունների խորացմանը և երկու երկրների ենթակառուցվածքային կապերի ամրապնդմանը՝ հատկապես փոխադրումների և էներգետիկ ոլորտներում: Անկախության 30-ամյակի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած իր ուղերձում ասել է Իրանի նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռաիսին, տեղեկացնում է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Փույա Հոսսեյնին։"Ես, Իրանի և Հայաստանի նոր կառավարությունների գործունեության մեկնարկի համընկնումը համարում եմ բարեբախտություն։ Գտնում եմ, որ 2 երկրների պատկան մարմինների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի այս նոր շրջափուլում ակնառու ձեռքբերումներ արձանագրել՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև երկու բարեկամ ժողովուրդների շահերի ամրապնդման ուղղությամբ",–ասված է Փաշինյանին ուղղված ուղերձում:Ռաիսին նշել է նաև, որ ուրախալի է, որ անցած տարիներին երկու հարևան երկրների հարաբերությունները զարգացել են քանակական և որակական առումներով:Միաժամանակ, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն էլ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին է շնորհավորել` ասելով, որ կասկած չկա` տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդումն անհրաժեշտ են դարձրել առավել ընդլայնելու և ամրապնդելու երկու երկրների միջև համակողմանի համագործակցությունը:Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։Ֆրանսիան կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսմանը. Մակրոնը` ՍարգսյանինՔվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 95 տոկոսը։ Երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու որոշումը։
https://arm.sputniknews.ru/20210921/martahravernery-kareli-e-haghtaharel-hamategh-janqervovrd-despany-shnvorhavvorel-e-hajerin-33489818.html
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/11/33356655_86:0:939:640_1920x0_80_0_0_02e57b88b7af731261bb7ecca374636e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, շնորհավորանք, անկախության օր
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, շնորհավորանք, անկախության օր
2 երկրների ջանքերով հնարավոր կլինի ձեռքբերումներ արձանագրել. Իրանի նախագահի շնորհավորանքը
14:37 21.09.2021 (Թարմացված է: 14:48 21.09.2021) Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորանքներ են ուղղել ՀՀ վարչապետին, նախագահին, ԱԳ նախարարին՝ Հայաստանի 30-ամյա անկախության օրվա կապակցությամբ:
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Իրանի մեծ ներուժն առավել կարևորություն է տվել երկկողմ հարաբերությունների խորացմանը և երկու երկրների ենթակառուցվածքային կապերի ամրապնդմանը՝ հատկապես փոխադրումների և էներգետիկ ոլորտներում: Անկախության 30-ամյակի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած իր ուղերձում ասել է Իրանի նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռաիսին, տեղեկացնում է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Փույա Հոսսեյնին։
21 սեպտեմբերի 2021, 14:08
"Ես, Իրանի և Հայաստանի նոր կառավարությունների գործունեության մեկնարկի համընկնումը համարում եմ բարեբախտություն։ Գտնում եմ, որ 2 երկրների պատկան մարմինների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի այս նոր շրջափուլում ակնառու ձեռքբերումներ արձանագրել՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև երկու բարեկամ ժողովուրդների շահերի ամրապնդման ուղղությամբ",–ասված է Փաշինյանին ուղղված ուղերձում:
Ռաիսին նշել է նաև, որ ուրախալի է, որ անցած տարիներին երկու հարևան երկրների հարաբերությունները զարգացել են քանակական և որակական առումներով:
Ռաիսին շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` ասելով, որ հույս ունի` Իրանի և ՀՀ պաշտոնյաների համատեղ և օրըստօրե աճող ջանքերի շնորհիվ առկա բարեկամական հարաբերությունները պատճառ կհանդիսանան տարածաշրջանում կայուն անվտանգության և խաղաղության ամրապնդման համար:
Միաժամանակ, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն էլ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին է շնորհավորել` ասելով, որ կասկած չկա` տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդումն անհրաժեշտ են դարձրել առավել ընդլայնելու և ամրապնդելու երկու երկրների միջև համակողմանի համագործակցությունը:
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։
Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 95 տոկոսը։ Երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին,
Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու որոշումը։