ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Այսօր` սեպտեմբերի 18-ին, Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կազմակերպվել է ԱՏՁՄ երկարամյա տնօրեն, երջանկահիշատակ Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթը։Մրցույթին ԱԹՍ–ների արտադրությամբ զբաղվող մասնագիտացած ընկերություններից բացի մասնակցել են նաև դպրոցականներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ` իրենց պատրաստած թռչող սարքերով։Մրցույթի կազմակերպիչ Կարեն Վարդանյանի անվան կրթական հինադրամի տնօրեն Սուրեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մրցույթը կարող է նպաստել Հայաստանում ԱԹՍ–ների արտադրության խթանմանը։«Այսինքն` իրենք ստանում են փոքր առաջադրանք։ Բայց երբ այդ փոքր առաջադրանքը կատարում են, մոտիվացվում են ավելի բարդ առաջադրանքներ կատարելու, և աճում է մի սերունդ, որը տեխնիկապես շատ զարգացած է»,– ասաց Սուրեն Վարդանյանը։Նշենք, որ մրցույթը բաղկացած է երեք խումբ առաջադրանքներից` «Կրակի օջախի հայտնաբերում», «Տուժածի հայտնաբերում և գոյատևման փաթեթի առաքում» և «Հեղուկ նյութերի սփռում»։Կազմակերպիչների համոզմամբ` այս առաջադրանքների նպատակը փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար արտակարգ իրավիճակներում ԱԹՍ–ների միջոցով լուծումներ առաջարկելն է։Սուրեն Վարդանյանի խոսքով` մրցույթը նախատեսվում է անցկացնել ամեն տարի, ցանկալի է` տարին 2 անգամ։Նշենք, որ առաջին մրցույթը կազմակերպվել է «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի», ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարության, Հայաստանի ամերիկյան համալսարանի ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) աջակցությամբ։
Հայկական ԱԹՍ–ները հայտնաբերում են տուժածներին ու նրանց համար գոյատևման փաթեթներ առաքում։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Այսօր` սեպտեմբերի 18-ին, Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կազմակերպվել է ԱՏՁՄ երկարամյա տնօրեն, երջանկահիշատակ Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթը։
Մրցույթին ԱԹՍ–ների արտադրությամբ զբաղվող մասնագիտացած ընկերություններից բացի մասնակցել են նաև դպրոցականներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ` իրենց պատրաստած թռչող սարքերով։
Մրցույթի կազմակերպիչ Կարեն Վարդանյանի անվան կրթական հինադրամի տնօրեն Սուրեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մրցույթը կարող է նպաստել Հայաստանում ԱԹՍ–ների արտադրության խթանմանը։
«Այսինքն` իրենք ստանում են փոքր առաջադրանք։ Բայց երբ այդ փոքր առաջադրանքը կատարում են, մոտիվացվում են ավելի բարդ առաջադրանքներ կատարելու, և աճում է մի սերունդ, որը տեխնիկապես շատ զարգացած է»,– ասաց Սուրեն Վարդանյանը։
Նշենք, որ մրցույթը բաղկացած է երեք խումբ առաջադրանքներից` «Կրակի օջախի հայտնաբերում», «Տուժածի հայտնաբերում և գոյատևման փաթեթի առաքում» և «Հեղուկ նյութերի սփռում»։
Կազմակերպիչների համոզմամբ` այս առաջադրանքների նպատակը փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար արտակարգ իրավիճակներում ԱԹՍ–ների միջոցով լուծումներ առաջարկելն է։
Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կազմակերպվել է առաջին ԱԹՍ մրցույթը
Սուրեն Վարդանյանի խոսքով` մրցույթը նախատեսվում է անցկացնել ամեն տարի, ցանկալի է` տարին 2 անգամ։
Նշենք, որ առաջին մրցույթը կազմակերպվել է «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի», ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարության, Հայաստանի ամերիկյան համալսարանի ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) աջակցությամբ։