00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանն ու Չինաստանը փոխել են Ասիան, և Ամերիկան սկսել է կորցնել նրան

© Sputnik / Ян Тихонов / Անցնել մեդիապահոցГород Бангкок
Город Бангкок - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
Բաժանորդագրվել
Ասիայով և ասիական խնդիրներով պետք է զբաղվեն ասիացիները, այդ թվում` Ռուսաստանը` որպես եվրասիական մեծ տերություն։
Պյոտր Ակոպով
Արտաքին ուժերը իրավունք չունեն միջամտելու մայրցամաքի գործերին, իսկ տարածաշրջանի պետությունները բոլոր վիճահարույց հարցերը կլուծեն միմյանց հետ` խոչընդոտելով հակասությունների վրա խաղալու կամ դրանք գրգռելու փորձերը։
Հենց դա է 20 տարի առաջ ստեղծված և այսօր Դուշանբեում գագաթնաժողով անցկացնող` Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր դերը։ ՇՀԿ–ի ներկայիս գագաթնաժողովը պետք է երկու տարվա ընթացքում պետությունների ղեկավարների առկա ձևաչափով առաջին հանդիպումը դառնար. բայց կարանտինային սահմանափակումները խանգարեցին. հյուրերի մեծ մասը հավաքվել է Դուշանբեում, իսկ Վլադիմիր Պուտինը, Սի Ծինփինն ու Նարենդրա Մոդին մասնակցում են տեսակապով։
Бундестаг - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2021
Եվ ժողովուրդը սկսեց հիասթափվել նրանից. «Հյուսիսային հոսք-2»–ի թշնամին պարտվում է ԳԴՀ–ում
Բայց գագաթնաժողովի նշանակությունը դրանից չի նվազել։ Դուշանբե են մեկնել Նիկոլայ Պատրուշևը, Սերգեյ Լավրովն ու Սերգեյ Շոյգուն։ Այնպես որ գագաթնաժողովն իսկապես կդառնա միավորման պատմության մեջ ամենակարևորներից մեկը։
Երբ ԱՄՆ–ն հեռացավ Աֆղանստանից, ավարտվեց նաև տարածաշրջանի գործերին անմիջական արտաքին միջամտության դարաշրջանը, և հենց ՇՀԿ–ն է դառնում անվտանգության լիարժեք պատասխանատուն։ Դա համապատասխանում է կազմակերպության բոլոր մասնակիցների շահերին, քանի որ աֆղանական թեման կարևորագույններից մեկն է եղել կառույցի գոյության ամբողջ ընթացքում։
Փոթորկային պահանջ. ԱՄՆ–ն ռուսական նավթ է գնում
ՇՀԿ–ն չի ստեղծվել ամերիկյան ներխուժմանն արձագանքելու համար. այն առաջացել է դեռևս 2001 թվականի հունիսին, թեև իրականում սկիզբ է առել 1996 թվականին, երբ նույն քաղաքում ստեղծվեց «Շանհայյան հնգյակը», որի կազմում ընդգրկվեցին Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը։ 2001 թվականին "Հնգյակն" ընդլայնվեց և դարձավ «Վեցյակ»` ընդունելով Ուզբեկստանին, իր հարաբերությունները ձևակերպեց պայմանագրի տեսքով և հետագա տարիներին ավելի գրավիչ դարձավ մյուս տերությունների համար։ Մի քանի պետություն դիտորդի կարգավիճակ ստացան, մյուսները «երկխոսության գծով գործընկերներ» դարձան։
Եվ միայն տասներորդ տարվա կեսերին, երբ Արևելքի և Արևմուտքի միջև լարվածությունը սկսեց անցնել անմիջական առճակատման, ՇՀԿ–ն սկսեց ընդլայնվել. 2015 թվականին մեկնարկեց Հնդկաստանին և Պակիստանին որպես լիիրավ անդամ ընդունելու գործընթացը, և երկու տարի անց «Վեցյակը» դարձավ «Ութնյակ»։ Իսկ այժմ վերածվելու է «Իննյակի». սկսվելու է Իրանին ընդունելու գործընթացը (նրա նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի համար Դուշանբեի գագաթնաժողովն ընդհանրապես միջազգային դեբյուտ կդառնա)։
Կասկած չկա, որ ժամանակի ընթացքում ՇՀԿ–ն «Տասնյակ» կդառնա` ներառելով Աֆղանստանը։
Президент РФ Владимир Путин перед началом выступления с ежегодным посланием Федеральному Собранию - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2021
Արևմուտքը շատ լավ գիտի՝ որտեղով է Պուտինն անցկացրել կարմիր գծերը
Սակայն հիմա այդ երկիրն ընդհանրապես որևէ կերպ ներկայացված չի լինելու Դուշանբեում. ամերիկամետ կառավարությունն անկում է ապրել, իսկ նորը` թալիբներինը (որն իրենք էլ ժամանակավոր են անվանում` բաղկացած այդ թվում Թալիբան* շարժման ներկայացուցիչներից) դեռ չի ճանաչվել ՇՀԿ երկրների կողմից։ Բայց մոտ ապագայում գրեթե վստահաբար կարելի է ասել, որ հարևան երկրների մեծ մասը կճանաչի Քաբուլի նոր իշխանությանը, և հենց ՇՀԿ–ն մեծ դեր կխաղա Աֆղանստանի նկատմամբ քաղաքականություն մշակելու, արտաքին աշխարհի և աֆղանական նոր իշխանության երկխոսության հարցում։
Պուտինը Ասադի հետ հանդիպման ժամանակ նշել է, թե որն է Սիրիայի գլխավոր խնդիրը
Ժամանակի ընթացքում Աֆղանստանը, որն այսօր դիտորդ է ՇՀԿ–ում, կարող է և պետք է դառնա կազմակերպության լիիրավ անդամ։ Չէ՞ որ վերացել է այդ ճանապարհին առկա գլխավոր խոչընդոտը` օտարերկրյա օկուպացիան։ Իսկ թալիբներն արդեն բազմաթիվ անգամ հայտարարել են, որ հրաժարվել են հարևանների անվտանգության նկատմամբ սպառնալիքներից, այնպես որ հիմա կարևոր է համոզվել, որ բուն Աֆղանստանում քաղաքացիական պատերազմը չի վերսկսի։ Եվ ոչ միայն համոզվել, այլև թույլ չտալ, որ արտաքին ուժերը հրահրեն։ Աֆղանստանի խռովությունների վրա խաղադրույք կարող են կատարել միայն Արևմուտքի խաղացողները. քանի որ Աֆղանստանի հարևաններից ոչ մեկը շահագրգռված չէ այնտեղ երկպառակության վերսկսման հարցում։ Հակառակը` նրանցից գրեթե բոլորը օգնելու են վերականգնել երկիրը` ինչպես շահավետ պայմանագրերի, այնպես էլ սեփական դիրքերի ամրապնդման հույսով։
Учения спецназа России и Узбекистана на полигоне Термез - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2021
Ռուս-չինական զորավարժություններ կամ «սրտագին» ողջույն ամերիկացներին ու թալիբներին
Այո, այդ դիրքորոշումներն ու շահերը հաճախ չեն համընկնում, իսկ երբեմն էլ հակասում են միմյանց (ինչպես աֆղանական ուղղությամբ Պակիստանի և Հնդկաստանի դեպքում է), բայց հենց դրանց համաձայնեցման և փոխզիջումներ գտնելու համար է անհրաժեշտ ՇՀԿ–ն։ Թեև կազմակերպությունը ռազմական դաշինք չէ, բայց այն հանգիստ կարելի է անվանել աշխարհաքաղաքական դաշինք, ընդ որում` արդեն ոչ թե կենտրոնասիական, այլ պանասիական։ Իրանի անդամակցությամբ կազմակերպության սահմանները կընդլայնվեն Արաբական աշխարհի սահմաններից մինչև Հեռավոր Արևելք` զբաղեցնելով Ասիայի երկու երրորդն ու միավորելով Երկիր մոլորակի բնակչության գրեթե կեսին։
Ինչու է Միութենական պետությունն այդքան երկար կառուցվում
Ամբողջ Ասիայում երկու կարևոր տարածաշրջան է մնում, որոնք ՇՀԿ–ի մեջ չեն մտնում, բայց սահմանակից են նրան` Արաբական աշխարհը (որը տարածվում է նաև Հյուսիսային Աֆրիկայի վրա) և հարավարևելյան Ասիան, որը միավորվել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում։ Բայց ՇՀԿ–ն դրանց հետ էլ է հարաբերություններ կառուցում. դիտորդի կարգավիճակի հավակնություն ունի նաև Վիետնամն ու արաբական մի շարք պետություններ` Սիրիան, Եգիպտոսը, Կատարը և Սաուդյան Արաբիան։ Դուշանբեի գագաթնաժողովում վերջին երեքին սկզբի համար երկխոսության գծով գործընկերոջ կարգավիճակ կշնորհվի. նման կարգավիճակ արդեն ունի Թուրքիան։
Учения инженерно-саперных войск в Краснодарском крае   - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2021
Ռուսաստանի մարտական ռոբոտներն ավելի լավն են դարձնում աշխարհը
Հասկանալի է, որ մասնակիցների թվի ընդլայնման դեպքում ԵԱՀԿ–ի ասիական նմանակը դառնալու վտանգ կա, այսինքն` ֆորմալ, ոչինչ չլուծող կազմակերպության։ Բայց այստեղ կարևոր մի պահ կա` ՇՀԿ–ն ո՛չ տարածքային էքսպանսիայի է ձգտում, ո՛չ էլ ՆԱՏՕ դառնալու ցանկություն ունի, այսինքն` ռազմական դաշինք (որն իրականում գլոբալ նպատակներ ունի)։ ՇՀԿ–ն սուվերեն տերությունների աշխարհաքաղաքական երկխոսության ձևաչափ է, որը միտված է ասիական երկրների ուժերով Ասիայում շահերի համաձայնեցմանը և հակամարտությունների լուծմանը։
Որքան էլ մեծ լինեն առանձին մասնակիցների հակասությունները, գրեթե միշտ կարելի է գտնել եթե ոչ փոխշահավետ լուծում, ապա առճակատումը բացառող տարբերակ, հատկապես եթե թույլ չտրվի արտաքին, ոչ ասիական ուժերին հակամարտություններ հրահրել և խաղալ այդ հակասությունների վրա։ Ինչպես այսօր փորձում է անել Միացյալ Նահանգները Հնդկաստանի հետ` ակտիվորեն ներգրավելով նրան QUAD քառյակի («Անվտանգության քառակողմ երկխոսություն»` ԱՄՆ–ի, Ճապոնիայի, Ավստրալիայի և Հնդկաստանի կազմում) ձևաչափում, որը վառ արտահայտված հակաչինական ուղղվածություն ունի։ Կարելի է հուսալ, որ Միացյալ Նահանգների աֆղանական էպոպեայի դասերը ցույց կտան Հնդկաստանին (որն աջակցում էր Ղանիին և հրաժարվել էր թալիբների հետ երկխոսությունից) տարածաշրջանային խնդիրների առնչությամբ ամերիկացիների հետ համատեղ աշխատելու ողջ վտանգը։ Արդյո՞ք Դելին վախենում է Պակիստանից։ Բավական է տեսնել, թե ինչպես են փոխվել Իսլամաբադի աշխարհաքաղաքական առաջնահերթություններն այս դարում. եթե աֆղանական պատերազմի սկզբում Միացյալ Նահանգները կարող էին նրան հիմնականում դաշնակից երկիր համարել, ապա այսօր յանկիների նկատմամբ նախկին վստահությունից գրեթե ոչինչ չի մնացել։
ՇՀԿ–ի առաջին 20 տարին մեծ ճանապարհի միայն սկիզբն էր, այժմ, ատլանտյան դարի ավարտով, այն պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի Ասիայի ճակատագրի համար։ Իսկ համաշխարհային գործերում աշխարհի խոշորագույն մասի նշանակությունը հաշվի առնելով` նաև ամբողջ մոլորակի։
· Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն։
Լրահոս
0