https://arm.sputniknews.ru/20210917/mamuljany-zhjuri-mkrtchjany-khvoharar-hajastany-svochium-kmasnakci-restvoranajin-spvortin-33380144.html
Մամուլյանը` ժյուրի, Մկրտչյանը` խոհարար. Հայաստանը Սոչիում կմասնակցի ռեստորանային սպորտին
Մամուլյանը` ժյուրի, Մկրտչյանը` խոհարար. Հայաստանը Սոչիում կմասնակցի ռեստորանային սպորտին
Sputnik Արմենիա
Հայկական թիմը մտադիր է ըստ արժանվույն ներկայացնել երկիրը սպասվող մրցման ժամանակ։ Նույնիսկ ոսկե մեդալի հույս կա։ 17.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-17T19:53+0400
2021-09-17T19:53+0400
2021-09-17T21:04+0400
հայաստան
սեդրակ մամուլյան
խոհարար
սոչի
մրցույթ
հայկական խոհանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/16/27648132_0:85:1600:985_1920x0_80_0_0_350b8cbb597e839ac26ad61b60b66454.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը երկրորդ անգամ կմասնակցի ռեստորանային սպորտի աշխարհի առաջնությանը, որն այս տարի անցկացվելու է Սոչիում սեպտեմբերի 24-27-ը։Այս անգամ խոհարարները միջոցառմանը ներկա կգտնվեն անձամբ, ոչ հեռավար կերպով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռեստորանային սպորտի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։Նրա խոսքով` Հայաստանը, ինչպես և անցած տարի, կներկայացնի խոհարար Հովիկ Մկրտչյանը (Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիայի շրջանավարտ)։ Նախորդ տարի Բուլղարիայում նա արծաթե մեդալ է նվաճել։Խոհարարներն իրենց վարպետությունը կցուցադրեն երեք անվանակարգերում` տաք ուտեստ, աղցան և աղանդեր։ Մրցումների մասնակիցներին որոշ մթերքներ կտրամադրվեն, որոնց հիման վրա նրանք պետք է ստեղծեն իրենց աշխատանքները։Սոչիում կներկայացվեն նաև հայկական գինիները. սոմելիեն կպատմի դրանց պատմությունն ու այլ մանրամասներ կներկայացնի։ Մամուլյանը նշեց, որ այս տարի հայկական թիմը վճռական է տրամադրված և մտադիր է տուն վերադառնալ ոսկե մեդալով։Հնարավո՞ր է ուտել և նիհարել. հայկական խոհանոցի թոփ 5 մթերատեսակ՝ գեղեցիկ կազմվածքի համար«Ինչ էլ լինի, համոզված եմ, որ մեր երեխաները արժանի ձևով կներկայացնեն խոհանոցը։ Հայաստանը պետք է օգտագործի միջազգային բոլոր հարթակները` մեր ավանդական ուտեստները հանրահռչակելու համար», – ընդգծեց խոհարարը։Ինքը` Մամուլյանը, Սոչի կմեկնի որպես ժյուրիի անդամ։Ռեստորանային սպորտի համաշխարհային ֆեդերացիան 2018 թվականին հիմնադրել է իսրայելցի Ալեքս Ռաբինովիչը։ 2019 թվականի դեկտեմբերին նա Հայաստանում մասնակցել է հայկական ֆեդերացիայի բացմանը։ Այս մրցույթում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ մրցում են «լավագույն խոհարար», «մատուցող» և «բարմեն» անվանակարգերում հաղթելու համար։
https://arm.sputniknews.ru/20210829/inchpes-mis-yntrel-lav-xorovaci-hamar-xorhurdner-haytni-xoharar-blogeric-28822799.html
սոչի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/16/27648132_88:0:1512:1068_1920x0_80_0_0_d60226ce6b002c74166bc3c14a2a4943.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սեդրակ մամուլյան, խոհարար, սոչի, մրցույթ, հայկական խոհանոց
հայաստան, սեդրակ մամուլյան, խոհարար, սոչի, մրցույթ, հայկական խոհանոց
Մամուլյանը` ժյուրի, Մկրտչյանը` խոհարար. Հայաստանը Սոչիում կմասնակցի ռեստորանային սպորտին
19:53 17.09.2021 (Թարմացված է: 21:04 17.09.2021) Հայկական թիմը մտադիր է ըստ արժանվույն ներկայացնել երկիրը սպասվող մրցման ժամանակ։ Նույնիսկ ոսկե մեդալի հույս կա։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը երկրորդ անգամ կմասնակցի ռեստորանային սպորտի աշխարհի առաջնությանը, որն այս տարի անցկացվելու է Սոչիում սեպտեմբերի 24-27-ը։
Այս անգամ խոհարարները միջոցառմանը ներկա կգտնվեն անձամբ, ոչ հեռավար կերպով։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռեստորանային սպորտի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։
Նրա խոսքով` Հայաստանը, ինչպես և անցած տարի, կներկայացնի խոհարար Հովիկ Մկրտչյանը (Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիայի շրջանավարտ)։ Նախորդ տարի Բուլղարիայում նա արծաթե մեդալ է նվաճել։
«Ռեստորանային սպորտը վերջերս է սկսել զարգանալ, մրցումները հինգերորդ անգամ են անցկացվում, բայց մենք անցած տարի ենք միացել։ Ներկա պահին հայտնի է միայն, որ մասնակցության հայտ է ներկայացրել 19 երկիր», – ասաց Մամուլյանը։
Խոհարարներն իրենց վարպետությունը կցուցադրեն երեք անվանակարգերում` տաք ուտեստ, աղցան և աղանդեր։ Մրցումների մասնակիցներին որոշ մթերքներ կտրամադրվեն, որոնց հիման վրա նրանք պետք է ստեղծեն իրենց աշխատանքները։
Սոչիում կներկայացվեն նաև հայկական գինիները. սոմելիեն կպատմի դրանց պատմությունն ու այլ մանրամասներ կներկայացնի։ Մամուլյանը նշեց, որ այս տարի հայկական թիմը վճռական է տրամադրված և մտադիր է տուն վերադառնալ ոսկե մեդալով։
«Ինչ էլ լինի, համոզված եմ, որ մեր երեխաները արժանի ձևով կներկայացնեն խոհանոցը։ Հայաստանը պետք է օգտագործի միջազգային բոլոր հարթակները` մեր ավանդական ուտեստները հանրահռչակելու համար», – ընդգծեց խոհարարը։
Ինքը` Մամուլյանը, Սոչի կմեկնի որպես ժյուրիի անդամ։
Ռեստորանային սպորտի համաշխարհային ֆեդերացիան 2018 թվականին հիմնադրել է իսրայելցի Ալեքս Ռաբինովիչը։ 2019 թվականի դեկտեմբերին նա Հայաստանում մասնակցել է հայկական ֆեդերացիայի բացմանը։ Այս մրցույթում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ մրցում են «լավագույն խոհարար», «մատուցող» և «բարմեն» անվանակարգերում հաղթելու համար։