00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հզոր գյուղեր են, շատ բնակչությամբ. Արմավիրի մարզի 31 գյուղ կմիավորվեն Մեծամոր համայնքի մեջ

© Sputnik / Aram NersesyanЗамглавы администрации общины Мецамор Самвел Галстян
Замглавы администрации общины Мецамор Самвел Галстян - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
Բաժանորդագրվել
Մեծամորի փոխքաղաքապետ Սամվել Գալստյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է համայնքի խոշորացման ծրագրից քաղաքի ներկայիս իշխանության ու համայնքի բնակիչների սպասումները։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Համայնքների ապագան դեռ մշուշոտ է, բայց հույս կա, որ համայնքները դրանից կշահեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Մեծամորի փոխքաղաքապետ Սամվել Գալստյանը` գնահատելով համայնքների խոշորացման ծրագիրը։
Նշենք, որ կառավարության առաջարկով Մեծամոր համայնքի մեջ բացի Մեծամոր քաղաքից նախատեսվում է միավորել Արմավիրի մարզի ևս 31 գյուղեր (Ալաշկերտ, Ակնալիճ, Ամասիա, Այգեշատ, Արազափ, Արաքս, Արգավանդ, Արևիկ, Արմավիր, Արտաշար, Բամբակաշատ, Բերքաշատ, Գետաշեն, Եղեգնուտ, Երասխահուն, Զարթոնք, Հայկավան, Մարգարա, Մրգաշատ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Նորապատ, Շենավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Վարդանաշեն, Տանձուտ, Տարոնիկ, Փշատավան):
Գալստյանի դիտարկմամբ` բոլորն էլ խոշոր, «հզոր» գյուղեր են, խիտ բնակեցված։
Губернатор Лори Андрей Гукасян на пресс-конференции (22 февраля). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2020
ՌԱԴԻՈ
Ղուկասյան. "Խոշորացումը որոշ համայնքների համար առիթ է ազատվելու անհաճո համայնքապետներից"
«Ավագանու ընտրությունով է լինելու, ուղիղ ընտրությամբ քաղաքապետ չի ընտրվելու։ Դե, ավագանին էլ, որ կուսակցությունը շատ հավաքեց, նա է համայնքի ղեկավար նշանակելու։ Թե ինչ կլինի այդ մեծ կառույցը, չգիտենք, բլոր գյուղերն էլ հզոր գյուղեր են, շատ բնակեցված, հուսով ենք, որ լավ կլինի»,– ասաց Գալստյանը։
Հարցին, թե մարզի բնակչությունն ինչպես է վերաբերվում խոշորոցման ծրագրին, Մեծամորի փոխքաղաքապետը նշեց, որ շատերը դեմ են ու հատկապես միավորման ենթակա գյուղերի ներկայիս գյուղապետներն ու նրանց մերձավորները։
Համայնքների խոշորացման` կառավարության առաջարկը վերջերս մարզում կազմակերպված լսումների միջոցով ներկայացվել է նաև բնակչությանը։ Լսումների ժամանակ, սակայն, Սամվել Գալստյանի խոսքով, ոչ թե բնակիչների կարծիքն են հարցրել, այլ միայն ներկայացրել են խոշորացման արդյունքները։
Ստիպված ենք արել, որ մեզ մարդ համարեն. բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը
Մեծամորի փոխքաղաքապետը հայտնեց, որ քաղաքի ավագանու հերթական ընտրությունները պետք է կայանային 2021թ–ի հոկտեմբերին, բայց դրանց փոխարեն, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերին կանցկացվեն արդեն խոշորացված համայնքի ավագանու ընտրություններ։
«Դեկտեմբերի 5-ին կլինի երևի։ Օր դեռ չկա նշանակված, բայց ԱԺ–ն սեպտեմբերի 24-ին որ ընդունի «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունները, դրանից հետո նաև օրը կնշանակվի արդեն",– ասաց Գալստյանը։
Հիշեցնենք` 2021 թվականի սեպտեմբերի 24-ին` ժամը 11:00-ին, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի "Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին" օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը` առաջին և երկրորդ ընթերցմամբ։
Новые бюллетени на столе председателя избирательной комиссии на участке 29/29 (20 июня 2021). Ариндж - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2021
Հայաստանի 3 խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
ԱԺ ներկայացված նախագծով նախատեսվում է խոշորացնել Արագածոտնի մարզի 69, Արարատի մարզի 105, Արմավիրի մարզի 82, Գեղարքունիքի մարզի 62, Լոռու մարզի 43, Կոտայքի մարզի 30, Շիրակի մարզի 40, Վայոց Ձորի մարզի 5, Տավուշի մարզի 3 համայնքներ։ Միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 37 համայնք: Բացի այդ, նախատեսվում է Սյունիքի մարզի Կապան համայնքի բնակավայրերի ցանկը լրացնել Ըրկենանց գյուղով: Այդ առաջարկությունը ստացվել է Կապան համայնքի ղեկավարից։
Նորաստեղծ համայնքներում օրենքի փոփոխությունների հաստատումից հետո կնշանակվեն համայնքի ավագանու նոր` արտահերթ ընտրություններ։
Ախթալայում դեմ չեն խոշորացված համայնքն "Ազնավուր" անվանակոչելու առաջարկին
Փոփոխությունները, գործադրի հիմնավորմամբ, պայմանավորված են 2016թ–ին մեկնարկած ու մինչ օրս չավարտված համայնքների խոշորացման գործընթացով։
2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր ՀՀ 486 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 54 խոշորացված համայնք:
Նշենք նաև, որ միավորված համայնքներում, ԿԸՀ որոշմամբ, այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։
Լրահոս
0