https://arm.sputniknews.ru/20210916/qervolajn-qoqsy-hujs-uni-vor-hnaravvor-klini-lutsel-gerineri-hajrenadardzman-harcy-33338981.html
Քերոլայն Քոքսը հույս ունի, որ հնարավոր կլինի լուծել գերիների հայրենադարձման հարցը
Քերոլայն Քոքսը հույս ունի, որ հնարավոր կլինի լուծել գերիների հայրենադարձման հարցը
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանն իր երախտագիտությունն է հայտնել բարոնուհուն՝ Հայաստանին և Արցախին տարիներ շարունակ հետևողական կերպով աջակցելու համար։ 16.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-16T17:47+0400
2021-09-16T17:47+0400
2021-09-16T17:49+0400
ալեն սիմոնյան
հանդիպում
քերոլայն քոքս
հայաստան
մեծ բրիտանիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/10/33337055_0:0:800:451_1920x0_80_0_0_35310736cf87fe38bdefabceda21de14.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հույս ունի, որ միջազգային հանրության գործուն աջակցությամբ հնարավոր կլինի լուծել գերիների հայրենադարձման հարցը: Քոքսը նման կարծիք է հայտնել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ, տեղեկանում ենք ԱԺ կայքից։ Սիմոնյանը և բարոնուհի Քոքսը քննարկել են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերաբերյալ հիմնահարցեր:«Բարոնուհին մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից միջազգային տարբեր հարթակներում հնչեցվող ապակառուցողական հայտարարությունների վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։ Ալեն Սիմոնյանն էլ իր երախտագիտությունն է հայտնել տարիներ շարունակ բարոնուհու կողմից Հայաստանին և Արցախին հետևողական կերպով աջակցելու համար: Սիմոնյանը հավելել է` չափազանցված չէ այն միտքը, որ հայ ժողովրդի հավատարիմ բարեկամ Քերոլայն Քոքսը Հայաստանում լայն ճանաչում և սեր է վայելում: Արման Թաթոյանը գերիների վերադարձի հրատապության հարցը ներկայացրել է Քերոլայն ՔոքսինՀիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն Արցախում փաստահավաք առաքելություն էին իրականացնում Քերոլայն Քոքսի մասնակցությամբ։
https://arm.sputniknews.ru/20210911/garegin-b-n-qerolayn-qoqsin-pargevatrel-e-shqanshanov-28969724.html
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/10/33337055_16:0:728:534_1920x0_80_0_0_92797b7d382477b01cf87c34a4059f15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, հանդիպում, քերոլայն քոքս, հայաստան, մեծ բրիտանիա
ալեն սիմոնյան, հանդիպում, քերոլայն քոքս, հայաստան, մեծ բրիտանիա
Քերոլայն Քոքսը հույս ունի, որ հնարավոր կլինի լուծել գերիների հայրենադարձման հարցը
17:47 16.09.2021 (Թարմացված է: 17:49 16.09.2021) Ալեն Սիմոնյանն իր երախտագիտությունն է հայտնել բարոնուհուն՝ Հայաստանին և Արցախին տարիներ շարունակ հետևողական կերպով աջակցելու համար։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հույս ունի, որ միջազգային հանրության գործուն աջակցությամբ հնարավոր կլինի լուծել գերիների հայրենադարձման հարցը:
Քոքսը նման կարծիք է հայտնել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ,
տեղեկանում ենք ԱԺ կայքից։
11 սեպտեմբերի 2021, 11:14
Սիմոնյանը և բարոնուհի Քոքսը քննարկել են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերաբերյալ հիմնահարցեր:
«Բարոնուհին մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից միջազգային տարբեր հարթակներում հնչեցվող ապակառուցողական հայտարարությունների վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ալեն Սիմոնյանն էլ իր երախտագիտությունն է հայտնել տարիներ շարունակ բարոնուհու կողմից Հայաստանին և Արցախին հետևողական կերպով աջակցելու համար: Սիմոնյանը հավելել է` չափազանցված չէ այն միտքը, որ հայ ժողովրդի հավատարիմ բարեկամ Քերոլայն Քոքսը Հայաստանում լայն ճանաչում և սեր է վայելում:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն Արցախում փաստահավաք առաքելություն էին իրականացնում Քերոլայն Քոքսի մասնակցությամբ։