https://arm.sputniknews.ru/20210911/garegin-b-n-qerolayn-qoqsin-pargevatrel-e-shqanshanov-28969724.html
Գարեգին Բ–ն Քերոլայն Քոքսին պարգևատրել է շքանշանով
Գարեգին Բ–ն Քերոլայն Քոքսին պարգևատրել է շքանշանով
Sputnik Արմենիա
Բարոնուհին հավաստիացրել է, որ միջազգային տարբեր հարթակներում շարունակելու է բարձրաձայնել Ադրբեջանի իրականացրած ոճրագործությունների մասին: 11.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-11T11:14+0400
2021-09-11T11:14+0400
2021-09-11T11:17+0400
հասարակություն
հայաստան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
քերոլայն քոքս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0b/28969651_0:0:1400:789_1920x0_80_0_0_e920c3d422eedc04c70e377e0d7c8a1d.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը սեպտեմբերի 10-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսին: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Վեհափառ Հայրապետը մեծապես գնահատել է բարոնուհու ներդրած ջանքերը միջազգային տարբեր ատյաններում արցախահայության ազատ և անկախ ապրելու իրավունքի պաշտպանության, ինչպես նաև Արցախի հայորդիներին մշտապես աջակցություն և զորակցություն ցուցաբերելու գործում:Հանդիպմանն Ամենայն հայոց կաթողիկոսը, ի գնահատումն բարոնուհի Քերոլայն Քոքսի հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն մատուցած գովարժան ծառայությունների, նրան պարգևատրել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով:Քերոլայն Քոքսը Գարեգին Բ–ին խորին շնորհակալություն է հայտնել նման բարձր պատվի արժանացնելու համար:Բարոնուհին հավաստիացրել է, որ միջազգային տարբեր հարթակներում շարունակելու է բարձրաձայնել Արցախի հայության և հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ոճրագործությունների մասին:«Ես այստեղ եմ եկել զայրույթով». բարոնուհի Քերոլայն Քոքսն այցելել է Ծիծեռնակաբերդ
https://arm.sputniknews.ru/20210427/arman-tatoyany-gerineri-veradardzi-hrataputyan-harcy-nerkayacrel-e-27339553.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0b/28969651_95:0:1339:933_1920x0_80_0_0_b72118ff96de03470bb352b557d29b55.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, քերոլայն քոքս
հասարակություն , հայաստան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, քերոլայն քոքս
Գարեգին Բ–ն Քերոլայն Քոքսին պարգևատրել է շքանշանով
11:14 11.09.2021 (Թարմացված է: 11:17 11.09.2021) Բարոնուհին հավաստիացրել է, որ միջազգային տարբեր հարթակներում շարունակելու է բարձրաձայնել Ադրբեջանի իրականացրած ոճրագործությունների մասին:
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը սեպտեմբերի 10-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսին: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի
տեղեկատվական համակարգը։
Վեհափառ Հայրապետը մեծապես գնահատել է բարոնուհու ներդրած ջանքերը միջազգային տարբեր ատյաններում արցախահայության ազատ և անկախ ապրելու իրավունքի պաշտպանության, ինչպես նաև Արցախի հայորդիներին մշտապես աջակցություն և զորակցություն ցուցաբերելու գործում:
Հանդիպմանն Ամենայն հայոց կաթողիկոսը, ի գնահատումն բարոնուհի Քերոլայն Քոքսի հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն մատուցած գովարժան ծառայությունների, նրան պարգևատրել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով:
Քերոլայն Քոքսը Գարեգին Բ–ին խորին շնորհակալություն է հայտնել նման բարձր պատվի արժանացնելու համար:
Բարոնուհին հավաստիացրել է, որ միջազգային տարբեր հարթակներում շարունակելու է բարձրաձայնել
Արցախի հայության և հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ոճրագործությունների մասին: