https://arm.sputniknews.ru/20210916/hh-aatsn-iranakan-bernatarneri-hamar-zhamanakavvorapes-pakel-e-gvoriskapan-tshanaparhy--33324774.html
ՀՀ ԱԱԾ–ն իրանական բեռնատարների համար ժամանակավորապես փակել է Գորիս–Կապան ճանապարհը
ՀՀ ԱԱԾ–ն իրանական բեռնատարների համար ժամանակավորապես փակել է Գորիս–Կապան ճանապարհը
Sputnik Արմենիա
Ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներն իրանական բեռնատարների վարորդներին առաջարկում են օգտվել շրջանցիկ ճանապարհից։ 16.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-16T13:02+0400
2021-09-16T13:02+0400
2021-09-16T14:27+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
կապան
բեռնատար
գորիս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/10/33323812_0:84:1600:984_1920x0_80_0_0_111a374d846ec60f797951df3ea37012.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Գորիսի ելքի մոտ տասնյակ բեռնատարներ են կուտակվել, որոնց թույլ չեն տալիս անցնել Կապանի կողմ։ ՀՀ ԱԱԾ–ն իրանական բեռնատարների համար ժամանակավորապես փակել է Գորիս–Կապան ճանապարհը:Վարորդների մեծ մասն ադրբեջանցիներին վճարելու գումար չունի. Որոտանից քիչ հեռու գտնվող ադրբեջանական անցակետում նրանցից 100-300 դոլար են պահանջում։Վարորդներից շատերը Գորիսի ուղղությամբ շարժվելիս չեն վճարել ադրբեջանցիներին, բայց նրանց զգուշացրել են, որ վերադառնալիս կրկնակի գումար են տալու։Վարորդների խոսքով` ոստիկանությունն ու ԱԱԾ–ն առաջարկում են շրջանցել այդ ճանապարհը։ Բայց մեքենաները մեծ են և չեն կարողանա անցնել նեղ ճանապարհով։ Մի քանի մեքենա նման փորձ կատարելիս արդեն իսկ վթարի են ենթարկվել։Պետք է գոհ լինենք, որ հայկական մեքենաներից ադրբեջանցիները տուրք չեն վերցնում. Ղազարյան«Ադրբեջանցիներն ինձ կանգնեցրին ու 260 դոլար ուզեցին գնալու ու հետդարձի համար։ Դոլար չունեի, ասեցի` դրամ տամ, ասացին` դրամն ի՞նչ է, դոլար տուր կամ մանաթ։ Մեկին ասել են` 50 դոլար տուր։ Նայած, թե ով ինչ բեռ է փոխադրում։ Հայկական ոստիկանությունը մեզ ասում է` այդ ճանապարհով մի անցեք, Տաթևով եկեք, բայց ախր այդ ճանապարհն էլ շատ վատն է, արդեն մի քանի մեքենաների մասեր կոտրվել են»,– Sputnik Արմենիային ասաց իրանցի վարորդներից մեկը, որի անունը Նադիր է։Վարորդներին ամենայն հավանականությամբ թույլ չեն տալիս դեպի Կապան գնալ, որպեսզի գումարի պատճառով ի հայտ եկող խնդիրների չբախվեն։Sputnik Արմենիայի նկարահանող խումբն արձանագրեց, որ Կապանի կողմից բեռնատարներ եկան, որոնք 130–ական դոլար էին վճարել։Ստուգել են, բաց թողել. ադրբեջանցիներն արդեն նաև հայ վարորդների բեռնատարներն են ստուգում
https://arm.sputniknews.ru/20210914/iranakan-bernatarnery-mets-khndri-poqr-mas-inchu-en-ankaran-u-baqun-nvor-paterazm-uzum-33267943.html
իրանի իսլամական հանրապետություն
կապան
գորիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/10/33323812_89:0:1512:1067_1920x0_80_0_0_8f60b7522f03277523f7c02d841a8556.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, կապան, բեռնատար, գորիս
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, կապան, բեռնատար, գորիս
ՀՀ ԱԱԾ–ն իրանական բեռնատարների համար ժամանակավորապես փակել է Գորիս–Կապան ճանապարհը
13:02 16.09.2021 (Թարմացված է: 14:27 16.09.2021) Ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներն իրանական բեռնատարների վարորդներին առաջարկում են օգտվել շրջանցիկ ճանապարհից։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Գորիսի ելքի մոտ տասնյակ բեռնատարներ են կուտակվել, որոնց թույլ չեն տալիս անցնել Կապանի կողմ։ ՀՀ ԱԱԾ–ն իրանական բեռնատարների համար ժամանակավորապես փակել է Գորիս–Կապան ճանապարհը:
Վարորդների մեծ մասն ադրբեջանցիներին վճարելու գումար չունի. Որոտանից քիչ հեռու գտնվող ադրբեջանական անցակետում նրանցից 100-300 դոլար են պահանջում։
Վարորդներից շատերը Գորիսի ուղղությամբ շարժվելիս չեն վճարել ադրբեջանցիներին, բայց նրանց զգուշացրել են, որ վերադառնալիս կրկնակի գումար են տալու։
14 սեպտեմբերի 2021, 23:02
Վարորդների խոսքով` ոստիկանությունն ու ԱԱԾ–ն առաջարկում են շրջանցել այդ ճանապարհը։ Բայց մեքենաները մեծ են և չեն կարողանա անցնել նեղ ճանապարհով։ Մի քանի մեքենա նման փորձ կատարելիս արդեն իսկ վթարի են ենթարկվել։
«Ադրբեջանցիներն ինձ կանգնեցրին ու 260 դոլար ուզեցին գնալու ու հետդարձի համար։ Դոլար չունեի, ասեցի` դրամ տամ, ասացին` դրամն ի՞նչ է, դոլար տուր կամ մանաթ։ Մեկին ասել են` 50 դոլար տուր։ Նայած, թե ով ինչ բեռ է փոխադրում։ Հայկական ոստիկանությունը մեզ ասում է` այդ ճանապարհով մի անցեք, Տաթևով եկեք, բայց ախր այդ ճանապարհն էլ շատ վատն է, արդեն մի քանի մեքենաների մասեր կոտրվել են»,–
Sputnik Արմենիային ասաց իրանցի վարորդներից մեկը, որի անունը Նադիր է։
Վարորդներին ամենայն հավանականությամբ թույլ չեն տալիս դեպի Կապան գնալ, որպեսզի գումարի պատճառով ի հայտ եկող խնդիրների չբախվեն։
Sputnik Արմենիայի նկարահանող խումբն արձանագրեց, որ Կապանի կողմից բեռնատարներ եկան, որոնք 130–ական դոլար էին վճարել։