https://arm.sputniknews.ru/20210915/rus-khaghaghapahnery-khaghaghutjan-daser-en-anckacrel-askerani-shrjanum-33276572.html
Ռուս խաղաղապահները խաղաղության դասեր են անցկացրել Ասկերանի շրջանում
Ռուս խաղաղապահները խաղաղության դասեր են անցկացրել Ասկերանի շրջանում
Sputnik Արմենիա
Ակցիային մասնակցել են ռուս խաղաղապահ զորախմբի ավտոտեսուչներ, ինչպես նաև հրշեջներ և սակրավորներ։ 15.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-15T10:17+0400
2021-09-15T10:17+0400
2021-09-15T10:20+0400
արցախ
ռուսաստան
խաղաղապահ
լեռնային ղարաբաղ
ասկերան
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0f/33275346_0:0:1001:563_1920x0_80_0_0_9177ce2144ecbb057e6f015b324fe8c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները խաղաղության դաս են անցկացրել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի միջնակարգ դպրոցում, հայտնում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։Ակցիային ներգրավվել են ՌԴ ռազմական ավտոտեսչության մասնագետներ, մարդասիրական ականազերծման ստորաբաժանումների աշխատակիցներ և խաղաղապահ զորախմբի հրշեջներ։Դպրոցի ավելի քան 50 սովորողների պատմել են ԼՂ–ում ռուս զինծառայողների խաղաղապահ առաքելության գլխավոր միջոցառումների մասին։Սակրավորները ցուցադրել են ռուս զինվորական ինժեներների ժամանակակից հանդերձանքը` "Սոկոլ" ОВР-2 ականազերծման համազորային հավաքածուն, որը նախատեսված է պաշտպանելու ինժեներներին պայթյունի հետևանքներից, պատմել են ИМП-С2 ականորսիչների և "Կորշուն" ИНВУ-3М պայթուցիկ սարքերի շարժական որսիչների մասին, որոնք թույլ են տալիս պայթուցիկ սարքեր հայտնաբերել ռադիոէլեկտրոնային բաղադրիչների հիման վրա։Ռուս սակրավորները դպրոցի բակում երեխաներին ցուցադրեցին, ինչպես է տեղի ունենում տեղանքի ականազերծումն ու ինչպես է աշխատում ականորսիչը։Խաղաղապահ զորախմբի հրշեջ ստորաբաժանման զինծառայողները երեխաներին պատմել են կրակի առաջացման պատճառների, նաև այն մասին, ինչպես է ԿամԱԶ–ի հիմքի վրա կառուցված АЦ-6-40 հրշեջ մեքենան, ծանոթացրել վթարափրկարարական սարքավորումների, հաշվարկի աշխատանքի հետ, ցուցադրել պաշտպանիչ հագուստն ու հանդերձանքը։Ռուս խաղաղապահները Հայաստանից մարդասիրական բեռ են տեղափոխել ԱրցախԶինվորական ավտոտեսչության ներկայացուցիչները պատմել են երեխաներին իրենց ծառայության և ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման կարևորության մասին։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
https://arm.sputniknews.ru/20210914/ete-hajoxvi-heracnel-rus-xaxaxapahnerin-apa-baqun-kpordzi-tiranal-arcaxi-mnacac-hatvacin-29002695.html
լեռնային ղարաբաղ
ասկերան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0f/33275346_0:0:933:700_1920x0_80_0_0_36f202e9c42992ea5607ade052e08189.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ռուսաստան, խաղաղապահ, լեռնային ղարաբաղ, ասկերան, խաղաղապահներն արցախում
արցախ, ռուսաստան, խաղաղապահ, լեռնային ղարաբաղ, ասկերան, խաղաղապահներն արցախում
Ռուս խաղաղապահները խաղաղության դասեր են անցկացրել Ասկերանի շրջանում
10:17 15.09.2021 (Թարմացված է: 10:20 15.09.2021) Ակցիային մասնակցել են ռուս խաղաղապահ զորախմբի ավտոտեսուչներ, ինչպես նաև հրշեջներ և սակրավորներ։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները խաղաղության դաս են անցկացրել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի միջնակարգ դպրոցում, հայտնում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։
Ակցիային ներգրավվել են ՌԴ ռազմական ավտոտեսչության մասնագետներ, մարդասիրական ականազերծման ստորաբաժանումների աշխատակիցներ և խաղաղապահ զորախմբի հրշեջներ։
Դպրոցի ավելի քան 50 սովորողների պատմել են ԼՂ–ում ռուս զինծառայողների խաղաղապահ առաքելության գլխավոր միջոցառումների մասին։
14 սեպտեմբերի 2021, 11:56
Սակրավորները ցուցադրել են ռուս զինվորական ինժեներների ժամանակակից հանդերձանքը` "Սոկոլ" ОВР-2 ականազերծման համազորային հավաքածուն, որը նախատեսված է պաշտպանելու ինժեներներին պայթյունի հետևանքներից, պատմել են ИМП-С2 ականորսիչների և "Կորշուն" ИНВУ-3М պայթուցիկ սարքերի շարժական որսիչների մասին, որոնք թույլ են տալիս պայթուցիկ սարքեր հայտնաբերել ռադիոէլեկտրոնային բաղադրիչների հիման վրա։
Ռուս սակրավորները դպրոցի բակում երեխաներին ցուցադրեցին, ինչպես է տեղի ունենում տեղանքի ականազերծումն ու ինչպես է աշխատում ականորսիչը։
Խաղաղապահ զորախմբի հրշեջ ստորաբաժանման զինծառայողները երեխաներին պատմել են կրակի առաջացման պատճառների, նաև այն մասին, ինչպես է ԿամԱԶ–ի հիմքի վրա կառուցված АЦ-6-40 հրշեջ մեքենան, ծանոթացրել վթարափրկարարական սարքավորումների, հաշվարկի աշխատանքի հետ, ցուցադրել պաշտպանիչ հագուստն ու հանդերձանքը։
Զինվորական ավտոտեսչության ներկայացուցիչները պատմել են երեխաներին իրենց ծառայության և ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման կարևորության մասին։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: