00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե հաջողվի հեռացնել ռուս խաղաղապահներին, Բաքուն կփորձի տիրանալ Արցախի մնացած հատվածին

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցАртур Атаев Начальник сектора кавказских исследований Российского института стратегических исследований
Артур Атаев Начальник сектора кавказских исследований Российского института стратегических исследований - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Բաժանորդագրվել
Ռուս քաղաքագետը կարծում է, որ խաղաղապահների ու Իրանի հասցեին մերկապարանոց մեղադրանքներ են հնչում, Ադրբեջանը միտումնավոր սրում է իրավիճակը, և այդ սադրանքները կշարունակվեն:
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Թուրքիային ձեռնտու չէ Ղարաբաղում ռուս խաղաղապահների առկայությունը, նա փորձում է Ադրբեջանի միջոցով փոխել ստատուս քվոն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուս քաղաքագետ Արթուր Ատաևը։
Российские миротворцы завершили плановую ревакцинацию от COVID-19 первым компонентом вакцины Спутник V в Карабахе - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Արցախում շուրջ 300 ռուս խաղաղապահ պլանային վերապատվաստում է անցել
Սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նամակներ է հղել Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությանն ու խաղաղապահ ուժերի հրամանատարությանը՝ մատնանշելով «այլ երկրների տրանսպորտային միջոցների անօրինական անցումը Ադրբեջանի Հանրապետության տարածքով, որտեղ ժամանակավորապես ռուս խաղաղապահները են տեղակայված»:
Ատաևի խոսքով՝ հիմա Ադրբեջանը պաշտոնական պահանջներ է ներկայացնում գլխավորապես Իրանին: Ընդ որում՝ դա արվում է ցուցադրական և կոշտ ձևով։
«Դա արվել է դեռ այս տարվա օգոստոսի 11-ին, երբ ԱԳՆ էին կանչել Ադրբեջանում Իրանի դեսպանին, նրան ինչ-որ քանակական բողոքներ էին ներկայացվել», - ասաց Ատաևը։
Ռուսաստանի հանդեպ բողոքները դեռ սահմանափակվում են ԶԼՄ-ների միջոցով արտահայտվող դժգոհությամբ։ Ընդհանուր առմամբ, վեկտորն ուղղված է Թուրքիայի դիրքերի ուժեղացմանը և Իրանի դիրքերի թուլացմանը։
Բաքուն նոր սակարկություններ է սկսել Մոսկվայի հետ. քաղտեխնոլոգը՝ ՌԴ խաղաղապահների մասին
Երեկ հնչեց Իրանի ԱԳՆ պաշտոնական պատասխանը։ Թեհրանն ընդգծել է իր քաղաքականության հավասարակշռությունն ու բոլոր հարևանների հետ համագործակցելու պատրաստակամությունը:
«Ահա այս բալանսը, իմ կարծիքով, այլևս ձեռնտու չէ Թուրքիային։ Այդ պատճառով ակնհայտ կերպով թուրքական հետք եմ տեսնում։ Բացի այդ, այսօրվա ստատուս քվոն, խաղաղապահների կարգավիճակը ձեռնտու չէ Թուրքիայի քաղաքական վերնախավի որոշակի հատվածին, ու նրանք ուզում են խախտել այն», - նշեց Ատաևը։
Դրա համար էլ Անկարան ու Բաքուն բողոքելու առիթ են փնտրում։ Դրանցից մեկը իրանական բեռնատարների երթևեկությունն է։
Ընդ որում, մերկապարանոց մեղադրանքներ են հնչում ռուս խաղաղապահների հասցեին, թե իբր նրանք նյութական օգուտ են ստանում բեռնատարների անցումից։ Դա վերաբերում է նաև այն բանին, որ բեռնատարներից հանում են իրանական համարները և հայկական դնում։
«Սրացման փաստն ակնհայտ է։ Ինչի՞ կարող է դա հանգեցնել։ Բացասական սցենարում՝ հակամարտության բարդացում և ընդլայնում։ Նկատի ունեմ Իրանի տարածքի մի մասը։ Մենք գիտենք, որ Հյուսիսային Իրանը բնակեցված է էթնիկ ադրբեջանցիներով»,- նշեց Ատաևը։
Основной этап совместных стратегических учений «Запад-2021» - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2021
Արցախի և Սիրիայի պատերազմների փորձով. սկսվել է Արևմուտք-2021 զորավարժության հիմնական մասը
Օպտիմալ տարբերակ է լիցքաթափել իրավիճակը, որ այն ավելի չսրվի։ Ընդ որում, պետք է պատրաստ լինել սադրանքների։
«Սադրանքները չեն կարող շարունակվել։ Ուժեղ դերակատարներին ձեռնտու չէ, որ խաղաղապահները Ռուսաստանից են։ Բայց իմ կարծիքով՝ նրանց խաղաղարար առաքելությունն արդյունավետ է»,- նշեց քաղաքագետը։
Նա նաև նշում է, որ սահմանին շարունակում են մարտական ուժեր կուտակվել։ Եթե հաջողվի հեռացնել ռուս խաղաղապահներին, ապա ադրբեջանական զինված ուժերը կփորձեն տիրանալ Ղարաբաղի մնացած հատվածին։
Ատաևը չի կարծում, թե ռուս խաղաղապահների առկայության դեպքում նման բան հնարավոր է։ Նրանց վրա չեն հարձակվի, քանի որ 2008-ին Միխեիլ Սաակաշվիլիի նախադեպը լավ դաս եղավ։
Հիշեցնենք, որ ԱԱԾ մամուլի ծառայությունը կիրակի օրը հայտնել էր, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարները՝ փաստաթղթերն ու բեռները ստուգելու համար:
Լրահոս
0