https://arm.sputniknews.ru/20210915/gvoris-kapan-tshanaparhy-erku-tegh-durs-e-galis-hajastani-sahmanic-pashinyan-33294803.html
Գորիս–Կապան ճանապարհը երկու տեղ դուրս է գալիս Հայաստանի սահմանից. Փաշինյան
Գորիս–Կապան ճանապարհը երկու տեղ դուրս է գալիս Հայաստանի սահմանից. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ սահմանի հարցը ամրագրվել է 2010թ–ին ընդունված ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ 15.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-15T17:01+0400
2021-09-15T17:01+0400
2021-09-15T17:09+0400
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/18/28766149_0:115:1600:1015_1920x0_80_0_0_e99d7515f6e84938685fadcf402b4c73.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Գորիս–Կապան ճանապարհը երկու տեղ դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության կամ Խորհրդային Հայաստանի սահմանից։ Այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պարզաբանելով հիշյալ ճանապարհի վրա ադրբեջանական ոստիկանական հենակետի տեղադրման փաստը։«Նաև այս հանգամանքի բերումով է, որ ժամանակին ձեզ հայտնի տեղերում հայտնվել են ձեզ և մեզ հայտնի ցուցանակներն ու հենակետերը»,– ասաց Փաշինյանը` միաժամանակ շեշտելով, որ տվյալ սահմանը ամրագրված է նաև ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ «2020թ–ի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ այդ ճանապարհը անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար, ինչի մասին ՊՆ–ն ու կառավարությունը հանդես են եկել հաղորդագրությամբ»,– ասաց Փաշինյանը։ Ինչ վերաբերում է իրանական բեռնատարներից ադրբեջանցի ոստիկանների կողմից գանձվող գումարներին՝ Փաշինյանը նշեց, որ իր ենթադրությամբ՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հիշյալ պայմանավորվածության մեջ չեն հիշատակվել օտարերկրյա բեռնափոխադրումները։ «Տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը` թերևս ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ թե՛ նոյեմբերի 9-ի, թե՛ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ, և ՀՀ–ը, ընդունելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պիտի բացվեն, այնուամենայնիվ արձանագրում է, որ օտարերկրյա բեռները, ՀՀ տարածքը հատելիս, այդ թվում` Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն գնալիս, պիտի հատեն մաքսային, անվտանգային և այլ կետեր»,– ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց նաև իր կողմից կառավարության նիստում ադրբեջանական տեղանուններ նշելու փաստը, որը տարբեր մեկնաբանույուններ է առաջացրել հանրության շրջանում։ «Դա արվել է մի պարզ պատճառով` որպեսզի ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ կամ ՀԽՍՀ տարածում, այլ այդ տարածքից դուրս, որը ՀՀ–ն դե յուրե ընդունել է 2010թ–ին ընդունված, իմ հիշատակած ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով»,– ասաց Փաշինյանը։Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են բեռնատարներին և ստուգում վարորդների փաստաթղթերը։
https://arm.sputniknews.ru/20210913/aats-n-ogtagortsum-e-adrbejanakan-terminabanutyun-hayastany-qnnarkum-e-pahanjum-28987246.html
https://arm.sputniknews.ru/20210827/mer-chors-koxmy-turqe-mer-dzerqy-menak-kopalner-inchen-patmum-vorotani-bnakichnery-28805598.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/18/28766149_74:0:1493:1064_1920x0_80_0_0_1629b116139e42e3628de0cb17224fdd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան
Գորիս–Կապան ճանապարհը երկու տեղ դուրս է գալիս Հայաստանի սահմանից. Փաշինյան
17:01 15.09.2021 (Թարմացված է: 17:09 15.09.2021) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ սահմանի հարցը ամրագրվել է 2010թ–ին ընդունված ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Գորիս–Կապան ճանապարհը երկու տեղ դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության կամ Խորհրդային Հայաստանի սահմանից։ Այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պարզաբանելով հիշյալ ճանապարհի վրա ադրբեջանական ոստիկանական հենակետի տեղադրման փաստը։
«Նաև այս հանգամանքի բերումով է, որ ժամանակին ձեզ հայտնի տեղերում հայտնվել են ձեզ և մեզ հայտնի ցուցանակներն ու հենակետերը»,– ասաց Փաշինյանը` միաժամանակ շեշտելով, որ տվյալ սահմանը ամրագրված է նաև ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով։
13 սեպտեմբերի 2021, 10:49
«2020թ–ի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ այդ ճանապարհը անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար, ինչի մասին ՊՆ–ն ու կառավարությունը հանդես են եկել հաղորդագրությամբ»,– ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է իրանական բեռնատարներից ադրբեջանցի ոստիկանների կողմից գանձվող գումարներին՝ Փաշինյանը նշեց, որ իր ենթադրությամբ՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հիշյալ պայմանավորվածության մեջ չեն հիշատակվել օտարերկրյա բեռնափոխադրումները։
«Տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը` թերևս ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ թե՛ նոյեմբերի 9-ի, թե՛ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ, և ՀՀ–ը, ընդունելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պիտի բացվեն, այնուամենայնիվ արձանագրում է, որ օտարերկրյա բեռները, ՀՀ տարածքը հատելիս, այդ թվում` Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն գնալիս, պիտի հատեն մաքսային, անվտանգային և այլ կետեր»,– ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց նաև իր կողմից կառավարության նիստում ադրբեջանական տեղանուններ նշելու փաստը, որը տարբեր մեկնաբանույուններ է առաջացրել հանրության շրջանում։
«Դա արվել է մի պարզ պատճառով` որպեսզի ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ կամ ՀԽՍՀ տարածում, այլ այդ տարածքից դուրս, որը ՀՀ–ն դե յուրե ընդունել է 2010թ–ին ընդունված, իմ հիշատակած ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները
ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են բեռնատարներին և ստուգում վարորդների փաստաթղթերը։