https://arm.sputniknews.ru/20210914/khtsaberdum-martakan-hertapahutjun-irakanacrats-gumartaki-hramanatary-kalanavvorvel-e-33270461.html
Խծաբերդում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է
Խծաբերդում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է
Sputnik Արմենիա
Մեղադրյալը, որի անփութության պատճառով 62 զինծառայողներ էին գերեվարվել, տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկ: 14.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-14T22:49+0400
2021-09-14T22:49+0400
2021-09-14T23:01+0400
արցախ
հայաստան
խծաբերդ
կալանավորել
հրամանատար
https://cdn.am.sputniknews.ru/img/1021/78/10217893_0:160:3077:1890_1920x0_80_0_0_b08783ddb257e0e37c7c19df054304df.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Արցախի Խծաբերդ գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՀՀ–ում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղում տեղակայված մարտական դիրքն ինքնակամ թողնելու, պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու (որի հետևանքով գերեվարվել են գումարտակի անձնակազմի 62 զինծառայողները), ինչպես նաև՝ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետ, փոխգնդապետ Ա.Ղ.-ին (ներկայումս գտնվում է ՀՀ ՊՆ կադրերի ռեզերվում)։Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը սեպտեմբերի 14-ին բավարարվել է: Մեղադրյալը կալանավորվել է և տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկ:Բոլորս ենք մեղավոր. ռազմական փորձագետը` մարտական հենակետում զինծառայողի մահվան մասին Ա.Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով (ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում հրաման չկատարելը), 376-րդ հոդվածի 3-րդ մասով (ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 380-րդ հոդվածի 1-ին մասով, (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը), 361-րդ հոդվածի 7-րդ մասով, (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) և 311-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք ստանալը)։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ Խծաբերդում գերեվարված 62 պահեստազորայիններից մի մասը հայրենիք են վերադարձվել։ Գերիների հարազատները քանիցս բողոքի ակցիաներ են արել տարբեր գերատեսչությունների մոտ. նրանք պահանջում էին, որ իրավասու որևէ մեկը պատասխանի` ինչո՞ւ հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց իրենց երեխաները գերեվարվեցին:Պրոֆեսիոնալ բանա՞կ, թե՞ պահեստազորի փորձարկում. ինչ նպատակով են հավաքներ անցկացվում ՀՀ-ում
https://arm.sputniknews.ru/20210914/zintsarajvoghi-mahvan-u-evs-meki-hrazenajin-vnasvatsq-stanalu-gvortsvov-dzerbakalvel-e-tsarajakicy-33269769.html
https://arm.sputniknews.ru/20210914/hajtnabervel-e-hh-pn-zintsarajvoghi-kakhvats-din-33266346.html
խծաբերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1021/78/10217893_172:0:2903:2048_1920x0_80_0_0_8b51cdfd7358aa3d098df17b4975f3aa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, խծաբերդ, կալանավորել, հրամանատար
արցախ, հայաստան, խծաբերդ, կալանավորել, հրամանատար
Խծաբերդում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է
22:49 14.09.2021 (Թարմացված է: 23:01 14.09.2021) Մեղադրյալը, որի անփութության պատճառով 62 զինծառայողներ էին գերեվարվել, տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկ:
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Արցախի Խծաբերդ գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
14 սեպտեմբերի 2021, 22:14
Նշվում է, որ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՀՀ–ում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղում տեղակայված մարտական դիրքն ինքնակամ թողնելու, պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու (որի հետևանքով գերեվարվել են գումարտակի անձնակազմի 62 զինծառայողները), ինչպես նաև՝ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետ, փոխգնդապետ Ա.Ղ.-ին (ներկայումս գտնվում է ՀՀ ՊՆ կադրերի ռեզերվում)։
14 սեպտեմբերի 2021, 21:21
Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը սեպտեմբերի 14-ին բավարարվել է: Մեղադրյալը կալանավորվել է և տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկ:
Ա.Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով (ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում հրաման չկատարելը), 376-րդ հոդվածի 3-րդ մասով (ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 380-րդ հոդվածի 1-ին մասով, (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը), 361-րդ հոդվածի 7-րդ մասով, (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) և 311-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք ստանալը)։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Խծաբերդում գերեվարված 62 պահեստազորայիններից մի մասը հայրենիք են վերադարձվել։ Գերիների հարազատները քանիցս բողոքի ակցիաներ են արել տարբեր գերատեսչությունների մոտ. նրանք պահանջում էին, որ իրավասու որևէ մեկը պատասխանի` ինչո՞ւ հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց իրենց երեխաները գերեվարվեցին: