https://arm.sputniknews.ru/20210914/hay-gerineri-veradardz-slovakya-korchok-29002140.html
«Հայ գերիների վերադարձի գործընթացը պետք է շարունակվի». Իվան Կորչոկ
«Հայ գերիների վերադարձի գործընթացը պետք է շարունակվի». Իվան Կորչոկ
Sputnik Արմենիա
Սլովակիայի ԱԳ նախարարը կարծում է, որ եթե կա խաղաղության հասնելու կամք և հաստատակամություն, ցանկացած կոնֆլիկտ լուծվում է։ 14.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-14T11:15+0400
2021-09-14T11:15+0400
2021-09-14T12:52+0400
արցախ
հասարակություն
հայաստան
սլովակիա
գերի
արցախյան պատերազմ
նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0e/29001813_0:0:1404:790_1920x0_80_0_0_3ada95de3cc59d3e42d1cc04a6cd9228.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ավելի քան 30 տարվա լարված իրավիճակից հետո տարածաշրջանում նոր գործընթացներ են մեկնարկել, որոնք հաշտեցման կհանգեցնեն։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց պաշտոնական այցով ՀՀ–ում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը։Սլովակիայի արտգործնախարարի խոսքով` եթե կա կամք և հաստատակամություն խաղաղության հասնելու, ցանկացած կոնֆլիկտ էլ լուծվում է։ Նրա խոսքով` որպես ԵՄ երկիր`Սլովակիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին։Բացի այդ, ԵՄ–ն էլ իր հերթին պատրաստակամ է նպաստել խաղաղության վերականգմանը։«Պետք է շեշտեմ` հայ գերիների վերադարձի գործընթացը պետք է շարունակվի։ Սակայն պետք է նաև ականազերծման աշխատանքները շարունակվեն` պահպանելու մարդկանց կյանքերը»,–ասաց նա։Արարատ Միրզոյանն էլ իր երախտագիտությունը հայտնեց պատերազմի օրերին Սլովակիայի որդեգրած դիրքորոշման համար։ Միրզոյանը հայտնեց` Սլովակիայի արտգործնախարարի հետ ընդլայնված կազմով հանդիպմանն արդեն իսկ անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, ինչպես նաև եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի կողմից նախատեսված դրույթները չկատարելուն։ Մասնավորապես, ըստ ՀՀ ԱԳ նախարարի, խոսքը հայ գերիների մասին է։Սլովակիայի ԱԳ նախարարը Հայաստանում է. նա այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր«Խոսել ենք նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող մշակութային ժառանգության պահպանման խնդիրների, հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի շուրջ խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին»,–ասաց Միրզոյանը։Ի դեպ, Սլովակիայի նախարարն իր հայ գործընկերոջը պատասխան այցով Սլովակիա հրավիրեց։Հայ գերիներին խոշտանգած ադրբեջանցիները կարող են քրեորեն պատժվել. Սիրանուշ Սահակյան
https://arm.sputniknews.ru/20210914/energetikayi-volort-korchok-hayastan-29001591.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0e/29001813_83:0:1331:936_1920x0_80_0_0_348b6a7f5fe2a0c2899fa9f2b80e3b09.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հասարակություն , հայաստան, սլովակիա, գերի, արցախյան պատերազմ, նախարար
արցախ, հասարակություն , հայաստան, սլովակիա, գերի, արցախյան պատերազմ, նախարար
«Հայ գերիների վերադարձի գործընթացը պետք է շարունակվի». Իվան Կորչոկ
11:15 14.09.2021 (Թարմացված է: 12:52 14.09.2021) Սլովակիայի ԱԳ նախարարը կարծում է, որ եթե կա խաղաղության հասնելու կամք և հաստատակամություն, ցանկացած կոնֆլիկտ լուծվում է։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ավելի քան 30 տարվա լարված իրավիճակից հետո տարածաշրջանում նոր գործընթացներ են մեկնարկել, որոնք հաշտեցման կհանգեցնեն։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց պաշտոնական այցով ՀՀ–ում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը։
«Լայնորեն քննարկեցինք ԼՂ–ում և դրա շուրջ ստեղծված իրավիճակի հարցը։ Կարևոր է ձեռնպահ մնալ լարվածության տանող ցանկացած գործողություններից և իրականացնել նոյմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները։ Ամեն կոնֆլիկտ, ի վերջո, հանգեցնում է տառապանքի այն մարդկանց, որոնք ուզում են խաղաղության մեջ ապրել»,–ասաց նա։
Սլովակիայի արտգործնախարարի խոսքով` եթե կա կամք և հաստատակամություն խաղաղության հասնելու, ցանկացած կոնֆլիկտ էլ լուծվում է։ Նրա խոսքով` որպես ԵՄ երկիր`Սլովակիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին։
14 սեպտեմբերի 2021, 11:02
Բացի այդ, ԵՄ–ն էլ իր հերթին պատրաստակամ է նպաստել խաղաղության վերականգմանը։
«Պետք է շեշտեմ` հայ գերիների վերադարձի գործընթացը պետք է շարունակվի։ Սակայն պետք է նաև ականազերծման աշխատանքները շարունակվեն` պահպանելու մարդկանց կյանքերը»,–ասաց նա։
Արարատ Միրզոյանն էլ իր երախտագիտությունը հայտնեց պատերազմի օրերին Սլովակիայի որդեգրած դիրքորոշման համար։ Միրզոյանը հայտնեց` Սլովակիայի արտգործնախարարի հետ ընդլայնված կազմով հանդիպմանն արդեն իսկ անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, ինչպես նաև եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի կողմից նախատեսված դրույթները չկատարելուն։ Մասնավորապես, ըստ ՀՀ ԱԳ նախարարի, խոսքը հայ գերիների մասին է։
«Խոսել ենք նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող մշակութային ժառանգության պահպանման խնդիրների, հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի շուրջ խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին»,–ասաց Միրզոյանը։
Ի դեպ, Սլովակիայի նախարարն իր հայ գործընկերոջը պատասխան այցով Սլովակիա հրավիրեց։