https://arm.sputniknews.ru/20210914/energetikayi-volort-korchok-hayastan-29001591.html
Էներգետիկայի սեկտորը խոստումնալից է. Սլովակիայի արտգործնախարարը` համագործակցության մասին
Էներգետիկայի սեկտորը խոստումնալից է. Սլովակիայի արտգործնախարարը` համագործակցության մասին
Sputnik Արմենիա
Իվան Կորչոկի խոսքով` պետք է զարգացնել համագործակցությունը գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում նույնպես։ 14.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-14T11:02+0400
2021-09-14T11:02+0400
2021-09-14T12:53+0400
հայաստան
արարատ միրզոյան
նախարար
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
սլովակիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0e/29001391_0:30:1280:750_1920x0_80_0_0_3ba1c26b75b179ee1c4fb95b856cff6f.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Սլովակիայի միջև առևտրաշրջանառությունը մեծ ներուժ ունի աճելու. նախորդ տարի որոշակի աճ գրանցվեց, բայց դա էլ պետք է գերազանցենք։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց պաշտոնական այցով ՀՀ–ում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը։«Ես այստեղ եմ` վերահաստատելու աճող դինամիկան Հայաստանի և Սլովակիայի միջև։ Հատկապես տնտեսական ուղղությամբ մեծ պոտենցիալ կա համագործակցության։ Էներգետիկայի սեկտորը տնտեսական համագործակցության առումով շատ խոստումնալից է, և կա մի ընկերություն, որն այժմ բանակցում է իր մասնակցությունը Մեծամորի ատոմակայանի արդիականացման աշխատանքներում»,–ասաց Կորչոկը։Սլովակիայի արտգործնախարարի խոսքով` պետք է զարգացնել համագործակցությունը գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում նույնպես։ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր 2 երկրների միջև զարգացել են հարաբերությունները բոլոր ուղղություններով։Սլովակիան Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունել` պահանջելով վերադարձնել գերիներին«Այսօր ամրագրեցինք, որ պետք է այդ հարաբերություններն ավելի սերտանան։ Սա, իհարկե, առաջին հերթին վերաբերում է քաղաքական երկխոսությանը` մենք ունենք բարձր մակարդակով տարվող քաղաքական երկխոսություն, համագործակցություն տարատեսակ միջազգային հարթակներում»,–ասաց նա։Միրզոյանի խոսքով` քննարկվել է նաև համատեղ ծրագրեր իրականացնել էներգետիկայի, ՏՏ ոլորտում, մշակույթի և գիտության ոլորտում. արդեն իսկ կոնկրետ միջոցառումներ են նախանշվել։Սլովակիայում արտակարգ դրություն է, Ավստրիան խզում է օդային կապը մի շարք երկրների հետ
https://arm.sputniknews.ru/20210914/slpvakiayi-ag-naxarar-hayastanum-e-na-aycelel-e-cicernakaberdi-hushahamalir-29001225.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0e/29001391_0:0:1280:961_1920x0_80_0_0_bff2f85f5af8167d20e05f435e3e6eb8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, նախարար, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, սլովակիա
հայաստան, արարատ միրզոյան, նախարար, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, սլովակիա
Էներգետիկայի սեկտորը խոստումնալից է. Սլովակիայի արտգործնախարարը` համագործակցության մասին
11:02 14.09.2021 (Թարմացված է: 12:53 14.09.2021) Իվան Կորչոկի խոսքով` պետք է զարգացնել համագործակցությունը գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում նույնպես։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Սլովակիայի միջև առևտրաշրջանառությունը մեծ ներուժ ունի աճելու. նախորդ տարի որոշակի աճ գրանցվեց, բայց դա էլ պետք է գերազանցենք։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց պաշտոնական այցով ՀՀ–ում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը։
14 սեպտեմբերի 2021, 10:39
«Ես այստեղ եմ` վերահաստատելու աճող դինամիկան Հայաստանի և Սլովակիայի միջև։ Հատկապես տնտեսական ուղղությամբ մեծ պոտենցիալ կա համագործակցության։ Էներգետիկայի սեկտորը տնտեսական համագործակցության առումով շատ խոստումնալից է, և կա մի ընկերություն, որն այժմ բանակցում է իր մասնակցությունը Մեծամորի ատոմակայանի արդիականացման աշխատանքներում»,–ասաց Կորչոկը։
Սլովակիայի արտգործնախարարի խոսքով` պետք է զարգացնել համագործակցությունը գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում նույնպես։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նշեց, որ
Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր 2 երկրների միջև զարգացել են հարաբերությունները բոլոր ուղղություններով։
«Այսօր ամրագրեցինք, որ պետք է այդ հարաբերություններն ավելի սերտանան։ Սա, իհարկե, առաջին հերթին վերաբերում է քաղաքական երկխոսությանը` մենք ունենք բարձր մակարդակով տարվող քաղաքական երկխոսություն, համագործակցություն տարատեսակ միջազգային հարթակներում»,–ասաց նա։
Միրզոյանի խոսքով` քննարկվել է նաև համատեղ ծրագրեր իրականացնել էներգետիկայի, ՏՏ ոլորտում, մշակույթի և գիտության ոլորտում. արդեն իսկ կոնկրետ միջոցառումներ են նախանշվել։