https://arm.sputniknews.ru/20210914/slpvakiayi-ag-naxarar-hayastanum-e-na-aycelel-e-cicernakaberdi-hushahamalir-29001225.html
Սլովակիայի ԱԳ նախարարը Հայաստանում է. նա այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Սլովակիայի ԱԳ նախարարը Հայաստանում է. նա այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Sputnik Արմենիա
Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: 14.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-14T10:39+0400
2021-09-14T10:39+0400
2021-09-14T12:55+0400
հայաստան
քաղաքականություն
սլովակիա
ծիծեռնակաբերդ
նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0e/29001106_0:0:1000:563_1920x0_80_0_0_42514f1c19ea69933503f006fd1e745c.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Մեկնարկել է Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկի պաշտոնական այցը Երևան: Տեղեկանում ենք ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջից։Սլովակիայի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սլովակիայի ԱԳ նախարարը ՀՀ ԱԳ նախարարի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Նա հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:Հիշեցնենք, որ այցի շրջանակներում մի շարք պաշտոնական հանդիպումներ են սպասվում։ Արդեն իսկ կայացել է ՀՀ արտգործնախարար Արարատ Զուրաբյանի ու Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկի ընդլայնված կազմով հանդիպումը։Սլովակիայի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ. հունվարի 14-ին: Սլովակիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը (նստավայրը՝ Վիեննա) 2019թ. դեկտեմբերի 17-ին իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային: 2019թ. նոյեմբերի 15-ին Սլովակիայում ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակվել Բագրատ Հակոբյանը:Սլովակիայի վարչապետին պաշտոնանկ են արել. պատճառը «Սպուտնիկ V»–ն է2019թ. Սլովակիան որոշում կայացրեց Երևանում Սլովակիայի ռեզիդենտ դեսպանություն հիմնելու վերաբերյալ, որի բացումը տեղի ունեցավ 2020թ․ փետրվարի 24-ին՝ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի մասնակցությամբ։ ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության դեսպանն է Միրոսլավ Հացեկը:
ծիծեռնակաբերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0e/29001106_99:0:986:665_1920x0_80_0_0_bd8622194589559a66f62d1a25effa8d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քաղաքականություն, սլովակիա, ծիծեռնակաբերդ, նախարար
հայաստան, քաղաքականություն, սլովակիա, ծիծեռնակաբերդ, նախարար
Սլովակիայի ԱԳ նախարարը Հայաստանում է. նա այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
10:39 14.09.2021 (Թարմացված է: 12:55 14.09.2021) Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Մեկնարկել է Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկի պաշտոնական այցը Երևան:
Տեղեկանում ենք ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջից։ Սլովակիայի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Սլովակիայի ԱԳ նախարարը ՀՀ ԱԳ նախարարի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Նա հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հիշեցնենք, որ այցի շրջանակներում մի շարք պաշտոնական հանդիպումներ են սպասվում։ Արդեն իսկ կայացել է ՀՀ արտգործնախարար Արարատ Զուրաբյանի ու Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկի ընդլայնված կազմով հանդիպումը։
Սլովակիայի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ. հունվարի 14-ին: Սլովակիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը (նստավայրը՝ Վիեննա) 2019թ. դեկտեմբերի 17-ին իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային: 2019թ. նոյեմբերի 15-ին Սլովակիայում ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակվել Բագրատ Հակոբյանը:
2019թ. Սլովակիան որոշում կայացրեց Երևանում Սլովակիայի ռեզիդենտ դեսպանություն հիմնելու վերաբերյալ, որի բացումը տեղի ունեցավ 2020թ․ փետրվարի 24-ին՝ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի մասնակցությամբ։ ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության դեսպանն է Միրոսլավ Հացեկը: