Այս պահին առաջնային է գերիներին անհապաղ վերադարձնելու հարցը. Ալեն Սիմոնյանը` Իվան Կորչոկին
Այս պահին առաջնային է գերիներին անհապաղ վերադարձնելու հարցը. Ալեն Սիմոնյանը` Իվան Կորչոկին
Sputnik Արմենիա
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նաև Հայաստան-Սլովակիա համագործակցության խորացման հեռանկարներին: 14.09.2021, Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։ Սիմոնյանը նշել է, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից է, և Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Սլովակիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը: Նա վերահաստատել է Սլովակիայի հետ բոլոր բնագավառներում համագործակցելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում Սիմոնյանն առանձնակի շեշտել է Հայաստանում 2020թ.-ին բացված Սլովակիայի դեսպանության գործունեությունը՝ քաղաքական երկխոսության շարունակական ապահովման և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության ուղղությամբ: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ 8-րդ գումարման Ազգային ժողովում շուտով կվերաձևավորվի Հայաստան-Սլովակիա պատգամավորական բարեկամական խումբը: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ խորհրդարանների միջև ակտիվ փոխգործակցությունը պահպանելու և խորացնելու նպատակով Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլլարին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն: Նա բարձր է գնահատել Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից «Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտության վերաբերյալ» և «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» բանաձևերի ընդունումը: Սիմոնյանն ընդգծել է, որ այս պահին առաջնային է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը, որի շուրջ Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը: Իվան Կորչոկն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ տեղեկացնելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան: Նա վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ խաղաղ ճանապարհով լուծումն այլընտրանք չունի: Անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններին՝ հյուրը կարևորել է դրանց արդյունքները՝ համոզմունք հայտնելով, որ վերջիններս վերահաստատում են Հայաստանի կողմից որդեգրված ժողովրդավարության արժեքները: Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում նաև Հայաստան-Սլովակիա համագործակցության խորացման հեռանկարներին: Հանդիպման ավարտին կարծիքներ են փոխանակվել համատեղ օրակարգերի մշակման անհրաժեշտության ուղղությամբ:
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նաև Հայաստան-Սլովակիա համագործակցության խորացման հեռանկարներին:
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Սիմոնյանը նշել է, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից է, և Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Սլովակիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը: Նա վերահաստատել է Սլովակիայի հետ բոլոր բնագավառներում համագործակցելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում Սիմոնյանն առանձնակի շեշտել է Հայաստանում 2020թ.-ին բացված Սլովակիայի դեսպանության գործունեությունը՝ քաղաքական երկխոսության շարունակական ապահովման և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության ուղղությամբ:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությանը
Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ 8-րդ գումարման Ազգային ժողովում շուտով կվերաձևավորվի Հայաստան-Սլովակիա պատգամավորական բարեկամական խումբը: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ խորհրդարանների միջև ակտիվ փոխգործակցությունը պահպանելու և խորացնելու նպատակով Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլլարին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն:
Նա բարձր է գնահատել Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից «Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտության վերաբերյալ» և «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» բանաձևերի ընդունումը: Սիմոնյանն ընդգծել է, որ այս պահին առաջնային է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը, որի շուրջ Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը:
Իվան Կորչոկն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ տեղեկացնելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան: Նա վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ խաղաղ ճանապարհով լուծումն այլընտրանք չունի: Անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններին՝ հյուրը կարևորել է դրանց արդյունքները՝ համոզմունք հայտնելով, որ վերջիններս վերահաստատում են Հայաստանի կողմից որդեգրված ժողովրդավարության արժեքները: Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում նաև Հայաստան-Սլովակիա համագործակցության խորացման հեռանկարներին: Հանդիպման ավարտին կարծիքներ են փոխանակվել համատեղ օրակարգերի մշակման անհրաժեշտության ուղղությամբ: