https://arm.sputniknews.ru/20210913/sev-lchi-taracqum-adrbejanciner-patrastvum-en-dzmervan-shinutyun-en-karucum-hakobyan-28987446.html
Սև լճի տարածքում ադրբեջանցիները պատրաստվում են ձմեռվան` շինություն են կառուցում. Հակոբյան
Սև լճի տարածքում ադրբեջանցիները պատրաստվում են ձմեռվան` շինություն են կառուցում. Հակոբյան
Sputnik Արմենիա
Վահե Հակոբյանը կարծում է, որ ադրբեջանական կողմը ցանկացած պահի պարզապես կարող է կտրել Կապանը ՀՀ մյուս բնակավայրերից։ 13.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-13T11:21+0400
2021-09-13T11:21+0400
2021-09-13T11:25+0400
հայաստան
հասարակություն
կապան
սև լիճ
վահե հակոբյան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27530170_0:84:1601:984_1920x0_80_0_0_b45d492b1621399398cacfd1cb860e2f.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Սև լճի տարածքում արդեն ադրբեջանցի զինվորները պատրաստվում են ձմեռվան` հիմնական շինություններ են կառուցում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը` հավելելով, որ ամենաթողության հետևանք է սա։Նրա խոսքով` նույն ամենաթողության հետևանքով էլ Որոտանի կողքը` ճանապարհի վրա, ադրբեջանցիները ոստիկանական անցակետ են դրել և իրանական բեռնատարերը կանգնեցնում՝ պետտուրք են գանձում։«ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այդ մասին՝ Որոտանն անվանելով ադրբեջանական անունով. սա ինչ է նշանակում, որ մեզ կամաց-կամաց սովորեցնում են, թե դա ադրբեջանակա՞ն տարածք է։ Էլ չասեմ` նորմալ չէ, որ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածում այն ժամանակ, երբ համացանցում արդեն տեղեկատվությունը տարածվել է։ Հասկանո՞ւմ եք, չէ, որ ադրբեջանական կողմը ցանկացած պահի պարզապես կարող է կտրի Կապանը»,–ասաց Հակոբյանը։Նրա խոսքով` Սյունիքում բացի անվտանգային հարցերից, նաև տնտեսական խնդիր կա. հարցն այն է, որ 40 տոկոսից ավել ապրանքաշրջանառությունը կատարվում է Իրանի կողմից, և սա կարող է վտանգվել։ Հակոբյանը հավելեց` վստահ է, որ Իրանը կարձագանքի այս միջադեպին։Լուրերը, թե մեր այցելության վայրը Սև լիճը չէ, ապատեղեկատվություն է. Ավինյանը մեկնաբանել էՀիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։Ադրբեջանցիները Որոտանի մոտ ստուգում են իրանական բեռնատարների վարորդների փաստաթղթերը. ԱԱԾ
https://arm.sputniknews.ru/20210818/unenq-tsragrer-jamketnern-iravasu-chem-nerkayacnel-gsh-peti-texakaly-sahmanneri-masin-28710187.html
կապան
սև լիճ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27530170_88:0:1511:1067_1920x0_80_0_0_24c2893bca0247fb9517c407fb92029c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , կապան, սև լիճ, վահե հակոբյան, ադրբեջան
հայաստան, հասարակություն , կապան, սև լիճ, վահե հակոբյան, ադրբեջան
Սև լճի տարածքում ադրբեջանցիները պատրաստվում են ձմեռվան` շինություն են կառուցում. Հակոբյան
11:21 13.09.2021 (Թարմացված է: 11:25 13.09.2021) Վահե Հակոբյանը կարծում է, որ ադրբեջանական կողմը ցանկացած պահի պարզապես կարող է կտրել Կապանը ՀՀ մյուս բնակավայրերից։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Սև լճի տարածքում արդեն ադրբեջանցի զինվորները պատրաստվում են ձմեռվան` հիմնական շինություններ են կառուցում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը` հավելելով, որ ամենաթողության հետևանք է սա։
Նրա խոսքով` նույն ամենաթողության հետևանքով էլ Որոտանի կողքը` ճանապարհի վրա, ադրբեջանցիները ոստիկանական անցակետ են դրել և իրանական բեռնատարերը կանգնեցնում՝ պետտուրք են գանձում։
«ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այդ մասին՝ Որոտանն անվանելով ադրբեջանական անունով. սա ինչ է նշանակում, որ մեզ կամաց-կամաց սովորեցնում են, թե դա ադրբեջանակա՞ն տարածք է։ Էլ չասեմ` նորմալ չէ, որ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածում այն ժամանակ, երբ համացանցում արդեն տեղեկատվությունը տարածվել է։ Հասկանո՞ւմ եք, չէ, որ ադրբեջանական կողմը ցանկացած պահի պարզապես կարող է կտրի Կապանը»,–ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` Սյունիքում բացի անվտանգային հարցերից, նաև տնտեսական խնդիր կա. հարցն այն է, որ 40 տոկոսից ավել ապրանքաշրջանառությունը կատարվում է Իրանի կողմից, և սա կարող է վտանգվել։ Հակոբյանը հավելեց` վստահ է, որ Իրանը կարձագանքի այս միջադեպին։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից
Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը
դիմել է ՀԱՊԿ-ին և
ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց
չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։