00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչու է աճել ՃՏՊ–ների թիվը. Ղահրամանյանը թվարկում է խնդիրներն ու նշում պատասխանատուներին

© Sputnik / Andranik GhazaryanСергей Каграманян
Сергей Каграманян - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2021
Բաժանորդագրվել
Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառներին և դրանց արդյունքում զոհերի ու վիրավորների թվի աճի հետ կապված խնդրին։
Ղահրամանյան. «ՃՏՊ–ներին առնչվող մեծ խնդիրը կապված է երթևեկության սխալ կազմակերպման հետ»
Մահվան ելքերով ու ծանր վիրավորներով ՃՏՊ–ների զգալի մասն արձանագրվում է մայրաքաղաքից դուրս, որտեղ երթևեկության կազմակերպման պատասխանատուները ՏԻՄ–երն ու մարզպետարաններն են, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարությունը, որոնք իրենց դիտարկում են խաղից դուրս։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սերգեյ Ղահրամանյանը` նշելով, որ ՃՏՊ–ների աճի առումով ոստիկանությունը միակ պատասխանատուն չէ։ 
«Ժանապարհային ոստիկանությունը վերահսկողություն իրականացնող մարմին է, այլ ոչ թե երթևեկություն կարգավորող ու կազմակերպող։ Ճիշտ է, ոստիկանությունն իր մասով երթևեկության կարգավորման գործընթացի մասնակից է, այդուհանդերձ մեզ մոտ վթարներին ու պատահարներին առնչվող մեծ խնդիրը կապված է երթևեկության սխալ կազմակերպման հետ, և դրա պատասխանատուն ամենևին ոստիկանությունը չէ։ Այստեղ նախևառաջ անելիքներ ունեն կառավարությունը, տարածքային կառավարման մարմինները, ՏԻՄ–երը, սա կառավարման հետ կապված խնդիր է, իսկ ոստիկանությունը միայն վերահսկողի, կարող է կոպիտ հնչել` տուգանողի և, որպես հետևանք, վթարներն արձանագրողի դերում է։ Ոստիկանության կողմից կանխարգելումը հանգում է նրան, որ վարորդները շարժվում են խախտումներ կատարելու դեպքում տուգանվելու կանխավարկածով»,– նշեց Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամը։
Ղահրամանյանի կարծիքով` ճանապարհային ոստիկանությունը, որպես վերահսկող մարմին, զերծ չէ թերացումներից, քանի որ կան վարորդներ, որոնք հակված են խախտումներ կատարելուն և առաջնորդվում են այն կանխավարկածով, որ իրենց ամեն ինչ թույլատրելի է, որ իրենք կարող են ամեն ինչ անել առանց պատշաճ արձագանքի կամ հակազդեցության։
Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2021
ՀՀ ոստիկանապետին խիստ մտահոգել է ՃՏՊ–ների, զոհերի ու վիրավորների թվի աճը. տեսանյութ
Ըստ նրա` պատճառներից մեկն էլ տուգանային միավորների համակարգի ոչ լիարժեք ուժի մեջ մտնելն է, ուստի հիմա տասնյակ հազարավոր վարորդներ, որոնք զրկված են վարորդական իրավունքից, շարունակում են մեքենա վարել, և այդ հարցում, ըստ Ղահրամանյանի, մեղքի առյուծի բաժինը ոստիկանությանն է։
Շղթայական ավտովթար Երևանում. թիվ 24 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է 3 մարդատարի
«Ազգային ժողովի հաստատմամբ հետաձգվեց ավտոմատ հետախուզման համակարգի ներդրումը պարեկային մեքենաներում, ինչի հետևանքով ունենք անօրինական վարքագիծ դրսևորող վարորդների բարձր աստիճանի անբացահայտելիություն, և սպառնալիք հանդիսացող վտանգավոր վարորդները շարունակում են մնալ երթևեկության մեջ»,– նշեց Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամը։
Նշենք, որ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը սեպտեմբերի 10–ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ խիստ մտահոգություն է հայտնել՝ կապված ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի ու վիրավորների թվի աճի վերաբերյալ։ Քննարկվել է իրավիճակը, ներկայացվել են առաջարկություններ՝ խնդրի լուծման ուղղությամբ։
Վահե Ղազարյանը հանձնարարել է խնդրի շուրջ կազմակերպել հանրային քննարկումներ, իրականացնել պարբերական ուժեղացված ծառայություններ։
Արագածոտնի մարզում գառներով բարձված բեռնատար է շրջվել. զոհերին հանել են մեքենայի տակից
Լրահոս
0