https://arm.sputniknews.ru/20210911/hh-vostikanapetin-xist-mtahogel-e-jtp-neri-zoheri-u-viravorneri-tvi-ajy-28972223.html
ՀՀ ոստիկանապետին խիստ մտահոգել է ՃՏՊ–ների, զոհերի ու վիրավորների թվի աճը. տեսանյութ
ՀՀ ոստիկանապետին խիստ մտահոգել է ՃՏՊ–ների, զոհերի ու վիրավորների թվի աճը. տեսանյութ
Sputnik Արմենիա
Վահե Ղազարյանը հանձնարարել է խնդրի շուրջ կազմակերպել հանրային քննարկումներ, իրականացնել պարբերական ուժեղացված ծառայություններ։ 11.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-11T13:05+0400
2021-09-11T13:05+0400
2021-09-11T13:09+0400
տեսանյութեր
մուլտիմեդիա
վթար
վահե ղազարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0b/28972161_0:-1:1275:720_1920x0_80_0_0_fc88997af0f2df50326b30ee9874f9d0.jpg
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։Վահե Ղազարյանը հանձնարարել է խնդրի շուրջ կազմակերպել հանրային քննարկումներ, իրականացնել պարբերական ուժեղացված ծառայություններ։Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև այդ ուղղությամբ միջազգային փորձը, հանրապետության ճանապարհների վիճակը, տրանսպորտային միջոցների տեխզննման, ճանապարհային նշանների հագեցվածության և այլ հարցեր։Արմավիրում դիմահար բախվել են «Մերսեդեսն» ու «07»-ը. կա 1 զոհԽորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, ոստիկանության շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը։Շղթայական ավտովթար Երևանում. թիվ 24 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է 3 մարդատարի
https://arm.sputniknews.ru/20210909/aragacotn-bernatar-vtar-zoh-28948736.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0b/28972161_57:-1:1203:720_1920x0_80_0_0_d33552185d1d6dcaf53a27e227ee5e83.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, մուլտիմեդիա , վթար, վահե ղազարյան
տեսանյութեր, մուլտիմեդիա , վթար, վահե ղազարյան
ՀՀ ոստիկանապետին խիստ մտահոգել է ՃՏՊ–ների, զոհերի ու վիրավորների թվի աճը. տեսանյութ
13:05 11.09.2021 (Թարմացված է: 13:09 11.09.2021) Վահե Ղազարյանը հանձնարարել է խնդրի շուրջ կազմակերպել հանրային քննարկումներ, իրականացնել պարբերական ուժեղացված ծառայություններ։
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության
մամուլի ծառայությունը։
«Ոստիկանության պետը խիստ մտահոգություն է հայտնել՝ կապված ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի ու վիրավորների թվի աճի վերաբերյալ։ Ներկայացվել է վիճակագրություն, քննարկվել է իրավիճակը, ներկայացվել են առաջարկություններ՝ խնդրի լուծման ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Վահե Ղազարյանը հանձնարարել է խնդրի շուրջ կազմակերպել հանրային քննարկումներ, իրականացնել պարբերական ուժեղացված ծառայություններ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև այդ ուղղությամբ միջազգային փորձը, հանրապետության ճանապարհների վիճակը, տրանսպորտային միջոցների տեխզննման, ճանապարհային նշանների հագեցվածության և այլ հարցեր։
Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, ոստիկանության շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը։