https://arm.sputniknews.ru/20210910/adrbejanakan-maskirovka-vraci-dzrnarkatiroj-hetevum-ov-e-mtnelu-haykakan-shuka-28967060.html
Ադրբեջանական «մասկիրովկա»՝ վրացի ձեռնարկատիրոջ հետևում. ո՞վ է մտնելու հայկական շուկա
Ադրբեջանական «մասկիրովկա»՝ վրացի ձեռնարկատիրոջ հետևում. ո՞վ է մտնելու հայկական շուկա
Sputnik Արմենիա
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը կասկածներ ունի, որ վառելիքի շուկայում օտարերկրյա խոշոր ներդրումային ծրագրի հետևում ադրբեջանական ընկերություն է թաքնված։ 10.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-10T21:23+0400
2021-09-10T21:23+0400
2021-09-14T15:34+0400
ռադիո
հրանտ միքայելյան (քաղաքագետ)
շուկա
բենզին
ռադիո
https://cdn.am.sputniknews.ru/img/1436/25/14362569_34:0:1250:684_1920x0_80_0_0_750fb3d8f13bbafabcbc9d1ea9418110.jpg
Ադրբեջանական մասկիրովկա` վրացի ձեռնարկատիրոջ հետևում. տնտեսագետը` ներդրումների մասին
Sputnik Արմենիա
Ադրբեջանական մասկիրովկա` վրացի ձեռնարկատիրոջ հետևում. տնտեսագետը` ներդրումների մասին
Հայ հասարակությունը պետք է շատ ուշադիր լինի՝ օտարերկրյա ներդրումների և հատկապես ներդրողների հետևում քողարկված հնարավոր ադրբեջանական կապիտալի մուտքը Հայաստան կանխելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը` մեկնաբանելով ներդրումների մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը։«Քաղաքական կուսակցությունները, պետական մարմինները և քաղաքացիական հանրույթը պետք է միշտ կասկածամիտ վերաբերվեն նման թեմաներին և միշտ ստուգեն, միշտ հասկանան, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց նա։Վերջերս ՀՀ էկոնոմիկայի նախարարը խոսել էր 60 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիր մասին, որով նախատեսվում է Հայաստանում բենզալցակայանների նոր ցանց ստեղծել։ Մամուլը գրում է, որ ներդրողը, որի մասին խոսել է նախարարը, վրացի ձեռնարկատեր Դավիթ Յակոբաշվիլին է։Միքայելյանը հիմնավոր կասկածներ ունի, որ այդ ներդրողի հետևում ադրբեջանական հայտնի ընկերությունն է կանգնած, որը Վրաստանի միջոցով մուտք է գործելու Հայաստան, ավելին` դառնալու է վառելիքի շուկայում խոշորագույն խաղացողներից մեկը։ Տնտեսագետը տարակուսում է` եթե հայաստանյան վառելիքի շուկան այդքան գրավիչ էր, ինչու օտարերկրյա ներդրողներն ավելի վաղ չէին հետաքրքրվում դրանով։«Մեզ մոտ շուկան չի աճում, ավելի շատ նվազում է որոշ պատճառներից ելնելով, և հարց է ծագում, թե ինչու են ներդրողները հետաքրքրված հայկական շուկայով։ Շատ հիմնավոր կասկած կարող է լինել, որ դա ադրբեջանական ձեռնարկություն է կամ ադրբեջանական ձեռնարկության «մասկիրովկա» է տեղի ունենում վրացի տնտեսվարողի կողմից»,- նշեց Միքայելյանը։Խաչատուր Սուքիասյանը կանոններ կթելադրի՞ շուկայում. Դավթյանը «բենզինային» գործարքի մասինՆրա կարծիքով` մի կողմից հայտնի չէ, թե ով է իրական ներդրողը, մյուս կողմից` նեգրավվելով օտարերկրյա խաղացողի՝ պետությունը դուրս է մղում տեղական փոքր տնտեսվարողներին երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող վառելիքի շուկայից։
https://arm.sputniknews.ru/20210602/navt-benzin-karag-tankacum-27782132.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1436/25/14362569_186:0:1098:684_1920x0_80_0_0_55ffc065bc47cccf4b6fab828ace578d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրանտ միքայելյան (քաղաքագետ), շուկա, բենզին, ռադիո, аудио
հրանտ միքայելյան (քաղաքագետ), շուկա, բենզին, ռադիո, аудио
Ադրբեջանական «մասկիրովկա»՝ վրացի ձեռնարկատիրոջ հետևում. ո՞վ է մտնելու հայկական շուկա
21:23 10.09.2021 (Թարմացված է: 15:34 14.09.2021) Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը կասկածներ ունի, որ վառելիքի շուկայում օտարերկրյա խոշոր ներդրումային ծրագրի հետևում ադրբեջանական ընկերություն է թաքնված։
Հայ հասարակությունը պետք է շատ ուշադիր լինի՝ օտարերկրյա ներդրումների և հատկապես ներդրողների հետևում քողարկված հնարավոր ադրբեջանական կապիտալի մուտքը Հայաստան կանխելու համար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը` մեկնաբանելով ներդրումների մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը։
«Քաղաքական կուսակցությունները, պետական մարմինները և քաղաքացիական հանրույթը պետք է միշտ կասկածամիտ վերաբերվեն նման թեմաներին և միշտ ստուգեն, միշտ հասկանան, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց նա։
Վերջերս ՀՀ էկոնոմիկայի նախարարը խոսել էր 60 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիր մասին, որով նախատեսվում է Հայաստանում բենզալցակայանների նոր ցանց ստեղծել։
Մամուլը գրում է, որ ներդրողը, որի մասին խոսել է նախարարը, վրացի ձեռնարկատեր Դավիթ Յակոբաշվիլին է։
Միքայելյանը հիմնավոր կասկածներ ունի, որ այդ ներդրողի հետևում ադրբեջանական հայտնի ընկերությունն է կանգնած, որը Վրաստանի միջոցով մուտք է գործելու Հայաստան, ավելին` դառնալու է վառելիքի շուկայում խոշորագույն խաղացողներից մեկը։ Տնտեսագետը տարակուսում է` եթե հայաստանյան վառելիքի շուկան այդքան գրավիչ էր, ինչու օտարերկրյա ներդրողներն ավելի վաղ չէին հետաքրքրվում դրանով։
«Մեզ մոտ շուկան չի աճում, ավելի շատ նվազում է որոշ պատճառներից ելնելով, և հարց է ծագում, թե ինչու են ներդրողները հետաքրքրված հայկական շուկայով։ Շատ հիմնավոր կասկած կարող է լինել, որ դա ադրբեջանական ձեռնարկություն է կամ ադրբեջանական ձեռնարկության «մասկիրովկա» է տեղի ունենում վրացի տնտեսվարողի կողմից»,- նշեց Միքայելյանը։
Նրա կարծիքով` մի կողմից հայտնի չէ, թե ով է իրական ներդրողը, մյուս կողմից` նեգրավվելով օտարերկրյա խաղացողի՝ պետությունը դուրս է մղում տեղական փոքր տնտեսվարողներին երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող վառելիքի շուկայից։