https://arm.sputniknews.ru/20210909/turqya-argelq-aviapoxadrox-28945627.html
Թուրքիայի արգելքն ազդում է հայկական ընկերությունների թռիչքների գնի և տևողության վրա
Թուրքիայի արգելքն ազդում է հայկական ընկերությունների թռիչքների գնի և տևողության վրա
Sputnik Արմենիա
Հայկական ավիաընկերությունը բանակցություններ է վարում Թուրքիայի օդային տարածքով թռիչքների վերսկսման շուրջ։ 09.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-09T13:24+0400
2021-09-09T13:24+0400
2021-09-09T13:45+0400
հայաստան
ավիաընկերություն
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1e/27741942_0:162:1600:1067_1920x0_80_0_0_c54a93e79792a8297e8704e1fed54404.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Հայկական ավիաընկերություններին իր օդային տարածքը տրամադրելու` Թուրքիայի մերժումը անդրադառնում է թռիչքների գնի և տևողության վրա։ Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։Նա ավելացրեց, որ ավիաընկերության գործունեության ամբողջ վեց տարվա գործունեության ընթացքում դրա ինքնաթիռները թռչում էին Թուրքիայի օդային տարածքով, իսկ թուրքական ինքնաթիռները` հայկական տարածքով: Մարտ-ապրիլ ամիսներին ավիաընկերությունը դիմել էր Թուրքիայի օդային տարածքով թռչելու թույլտվություն ստանալու համար և մերժում էր ստացել։«Մենք այս պահին Թուրքիայի օդային տարածքով չենք թռչում, բայց բանակցություններն ընթանում են, ու կարծես թե դրական տեղաշարժ կա։ Հուսով ենք, որ կարճ ժամկետներում հարցը կկարգավորվի», - ասաց փոխտնօրենը։«Պատրաստ ենք». Փաշինյանը` Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասինԽաչատրյանը նշեց, որ թռիչքների առումով փոփոխությունների պատճառով ավելանում է թռիչքի տևողությունը, հետևաբար՝ աճում են վառելիքի ծախսերը։ Բացի այդ, Թուրքիայի և այլ երկրների նավիգացիոն ծախսերի որոշակի տարբերություն կա։Նշենք, որ 44-օրյա պատերազմի մեկնարկից 20 օր առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 9-ից, Թուրքիան արգելել է Հայաստանում գրանցված ինքնաթիռներին մուտք գործել իր օդային տարածք։ Ոչ մի աերոնավիգացիոն տեղեկատվություն, որն արգելում է ինքնաթիռների մուտքը Թուրքիայի օդային տարածք, չի հրապարակվել, սակայն հայկական ավիաընկերություններն առանց հիմնավորման մերժում են ստանում։Միաժամանակ, Քաղավիացիայի կոմիտեն ասում է, որ Հայաստանի օդային տարածքը բաց է բոլոր քաղաքացիական ինքնաթիռների, այդ թվում՝ թուրքական օդանավերի համար։ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա
https://arm.sputniknews.ru/20210909/chverter-yerevan-tbilisi-moskva-28945008.html
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1e/27741942_0:62:1600:1067_1920x0_80_0_0_3231b430c6f4c00aeab120cb1bffd698.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ավիաընկերություն, թուրքիա
հայաստան, ավիաընկերություն, թուրքիա
Թուրքիայի արգելքն ազդում է հայկական ընկերությունների թռիչքների գնի և տևողության վրա
13:24 09.09.2021 (Թարմացված է: 13:45 09.09.2021) Հայկական ավիաընկերությունը բանակցություններ է վարում Թուրքիայի օդային տարածքով թռիչքների վերսկսման շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Հայկական ավիաընկերություններին իր օդային տարածքը տրամադրելու` Թուրքիայի մերժումը անդրադառնում է թռիչքների գնի և տևողության վրա։ Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
Նա ավելացրեց, որ ավիաընկերության գործունեության ամբողջ վեց տարվա գործունեության ընթացքում դրա ինքնաթիռները թռչում էին Թուրքիայի օդային տարածքով, իսկ թուրքական ինքնաթիռները` հայկական տարածքով: Մարտ-ապրիլ ամիսներին ավիաընկերությունը դիմել էր Թուրքիայի օդային տարածքով թռչելու թույլտվություն ստանալու համար և մերժում էր ստացել։
«Մենք այս պահին Թուրքիայի օդային տարածքով չենք թռչում, բայց բանակցություններն ընթանում են, ու կարծես թե դրական տեղաշարժ կա։ Հուսով ենք, որ կարճ ժամկետներում հարցը կկարգավորվի», - ասաց փոխտնօրենը։
Խաչատրյանը նշեց, որ թռիչքների առումով փոփոխությունների պատճառով ավելանում է թռիչքի տևողությունը, հետևաբար՝ աճում են վառելիքի ծախսերը։ Բացի այդ, Թուրքիայի և այլ երկրների նավիգացիոն ծախսերի որոշակի տարբերություն կա։
Նշենք, որ 44-օրյա պատերազմի մեկնարկից 20 օր առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 9-ից, Թուրքիան արգելել է Հայաստանում գրանցված ինքնաթիռներին մուտք գործել իր օդային տարածք։ Ոչ մի աերոնավիգացիոն տեղեկատվություն, որն արգելում է ինքնաթիռների մուտքը Թուրքիայի օդային տարածք, չի հրապարակվել, սակայն հայկական ավիաընկերություններն առանց հիմնավորման մերժում են ստանում։
Միաժամանակ, Քաղավիացիայի կոմիտեն ասում է, որ Հայաստանի օդային տարածքը բաց է բոլոր քաղաքացիական ինքնաթիռների, այդ թվում՝ թուրքական օդանավերի համար։