https://arm.sputniknews.ru/20210909/sa-ishxanutyan-koxmic-xoshtangum-e-patgamavornery-gnacin-charchyanin-tesakcelu-28945180.html
«Սա իշխանության կողմից խոշտանգում է». պատգամավորները գնացին Չարչյանին տեսակցելու
«Սա իշխանության կողմից խոշտանգում է». պատգամավորները գնացին Չարչյանին տեսակցելու
Sputnik Արմենիա
«Հայաստան» դաշինքի պատգամավորներն Արմեն Չարչյանին տեսակցելուց հետո պրոֆեսորի առողջական վիճակի վերաբերյալ մանրամասներ կհայտնեն։ 09.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-09T12:56+0400
2021-09-09T12:56+0400
2021-09-09T12:59+0400
հայաստան
իշխան սաղաթելյան
արմեն չարչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1a/28789254_0:12:1601:912_1920x0_80_0_0_2a7c366406a6ca9f994a7d9a3455a134.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելով` նրան ուղղակի խոշտանգում են։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։Նշենք, որ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ այս պահին «Քանաքեռ–Զեյթուն» ԲԿ են գնացել` պրոֆեսորին տեսակցելու։ Երեկ Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ Չարչյանի վիճակը կտրուկ վատացել է, և նա «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց։Նրա խոսքով` պրոֆեսորի կալանավորման հարցով բազմաթիվ բժիշկներ են իրենց կարծիքը հայտնել, սակայն բժշկական հանրույթը հայտարարությամբ հանդես չի գալիս, քանի որ կաշկանդված են, գիտեն` ազատ խոսքի նկատմամբ իշխանությունն ինչ վերաբերմունք ունի։Սաղաթելյանը նշեց նաև, որ իրենց խմբակցության պատգամավորների 10 տոկոսն այսօր ձերբակալված է, և, հաշվի առնելով այն փաստը, որ առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են, իշխանությունը ճնշումներ է գործադրում իրենց` ընտրությանը մասնակցելու հավանական թեկնածուների վրա։Իսկ ինչ վերաբերում է առաջիկայում մի շարք համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին` Սաղաթելյանը նշեց, որ Գորիսում քաղաքապետ Առուշ Առուշանյանը մասնակցելու է ընտրություններին և ՀՅԴ–ն պաշտպանելու է նրա թեկնածությունը։ Բացի այդ, բազմաթիվ համայնքներում ՀՅԴ–ն հանդես է գալու առանձին համամասնական ցուցակով։«Հայաստան» դաշինքի պատգամավորները ներս մտան հիվանդանոց` Չարչյանին տեսակցելու։Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
https://arm.sputniknews.ru/20210908/charchyan-hayastan-28936100.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1a/28789254_79:0:1502:1067_1920x0_80_0_0_f03e24a8a1bb93a69bcc6f7db3845f7c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իշխան սաղաթելյան, արմեն չարչյան
հայաստան, իշխան սաղաթելյան, արմեն չարչյան
«Սա իշխանության կողմից խոշտանգում է». պատգամավորները գնացին Չարչյանին տեսակցելու
12:56 09.09.2021 (Թարմացված է: 12:59 09.09.2021) «Հայաստան» դաշինքի պատգամավորներն Արմեն Չարչյանին տեսակցելուց հետո պրոֆեսորի առողջական վիճակի վերաբերյալ մանրամասներ կհայտնեն։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելով` նրան ուղղակի խոշտանգում են։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ այս պահին «Քանաքեռ–Զեյթուն» ԲԿ են գնացել` պրոֆեսորին տեսակցելու։ Երեկ Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը
հայտնել էր, որ Չարչյանի վիճակը կտրուկ վատացել է, և նա «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց։
«Չարչյանի հարցով նամակ ենք հղել մի շարք դեսպանատների և միջազգային կազմակերպությունների։ Նրա նկատմամբ քաղաքական պատվերով հետապնդում է իրականացվում, քանի որ շատերն են ասել, որ Չարչյանի կալանավորումն անհամատեղելի է հիվանդությունների հետ»,–ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` պրոֆեսորի կալանավորման հարցով բազմաթիվ բժիշկներ են իրենց կարծիքը հայտնել, սակայն բժշկական հանրույթը հայտարարությամբ հանդես չի գալիս, քանի որ կաշկանդված են, գիտեն` ազատ խոսքի նկատմամբ իշխանությունն ինչ վերաբերմունք ունի։
Սաղաթելյանը նշեց նաև, որ իրենց խմբակցության պատգամավորների 10 տոկոսն այսօր ձերբակալված է, և, հաշվի առնելով այն փաստը, որ առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են, իշխանությունը ճնշումներ է գործադրում իրենց` ընտրությանը մասնակցելու հավանական թեկնածուների վրա։
Իսկ ինչ վերաբերում է առաջիկայում մի շարք համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին` Սաղաթելյանը նշեց, որ Գորիսում քաղաքապետ Առուշ Առուշանյանը մասնակցելու է ընտրություններին և ՀՅԴ–ն պաշտպանելու է նրա թեկնածությունը։ Բացի այդ, բազմաթիվ համայնքներում ՀՅԴ–ն հանդես է գալու առանձին համամասնական ցուցակով։
«Հայաստան» դաշինքի պատգամավորները ներս մտան հիվանդանոց` Չարչյանին տեսակցելու։
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը
Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական
հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց
ազատ արձակվեց։