https://arm.sputniknews.ru/20210908/charchyan-hayastan-28936100.html
Չարչյանի նկատմամբ հետապնդումը վերածվել է նրա կյանքին ուղղված սպառնալիքի. «Հայաստան» դաշինք
Չարչյանի նկատմամբ հետապնդումը վերածվել է նրա կյանքին ուղղված սպառնալիքի. «Հայաստան» դաշինք
Sputnik Արմենիա
«Հայաստան» դաշինքը հայտարարությամբ է հանդես եկել` կրկին պնդելով, Արմեն Չարչյանի կալանավորումը պետք է անհապաղ վերացվի: 08.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-08T20:17+0400
2021-09-08T20:17+0400
2021-09-08T20:19+0400
հայաստան
արմեն չարչյան
«հայաստան» դաշինք
հիվանդանոց
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28586299_0:0:1600:901_1920x0_80_0_0_2f3d239139f33550353d5b084415adc2.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ակնհայտ է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր և վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը վերածվել է վերջինիս կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքի: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայաստան» դաշինքն` անդրադառնալով Չարչյանի կալանավայրից հիվանդանոց տեղափոխվելու փաստին։Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր` պրոֆեսորի առողջական վիճակը վատթարացել է և նա «Վարդաշեն» ՔԿՀ–ից տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։«Խմբակցության պատգամավորները վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ այցելել են մեր գործընկերոջը և հրապարակավ հայտարարել, որ պրոֆեսորի առողջական վիճակը անհամատեղելի է ընտրված խափանման միջոցի հետ, և կալանավորումը անհապաղ պետք է վերացվի: Իրավասու մարմինները, սակայն, կրկին դրսևորեցին հակաօրինական և անմարդկային անգործություն»,–նշված է «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ։Միաժամանակ, դաշինքի անդամները կրկին պնդում են, որ նման պայմաններում կալանավորումը պետք է անհապաղ վերացվի:Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
https://arm.sputniknews.ru/20210906/zohvac-zincarayoxneri-harazatne5-armen-charchyan-28905940.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28586299_153:0:1576:1067_1920x0_80_0_0_45107b8c0f2e889474d35cb822c37344.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն չարչյան, «հայաստան» դաշինք, հիվանդանոց, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
հայաստան, արմեն չարչյան, «հայաստան» դաշինք, հիվանդանոց, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
Չարչյանի նկատմամբ հետապնդումը վերածվել է նրա կյանքին ուղղված սպառնալիքի. «Հայաստան» դաշինք
20:17 08.09.2021 (Թարմացված է: 20:19 08.09.2021) «Հայաստան» դաշինքը հայտարարությամբ է հանդես եկել` կրկին պնդելով, Արմեն Չարչյանի կալանավորումը պետք է անհապաղ վերացվի:
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ակնհայտ է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր և վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը վերածվել է վերջինիս կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքի: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայաստան» դաշինքն` անդրադառնալով Չարչյանի կալանավայրից հիվանդանոց տեղափոխվելու փաստին։
Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը
հայտնել էր` պրոֆեսորի առողջական վիճակը վատթարացել է և նա «Վարդաշեն» ՔԿՀ–ից տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։
«Խմբակցության պատգամավորները վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ այցելել են մեր գործընկերոջը և հրապարակավ հայտարարել, որ պրոֆեսորի առողջական վիճակը անհամատեղելի է ընտրված խափանման միջոցի հետ, և կալանավորումը անհապաղ պետք է վերացվի: Իրավասու մարմինները, սակայն, կրկին դրսևորեցին հակաօրինական և անմարդկային անգործություն»,–նշված է «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ։
Միաժամանակ, դաշինքի անդամները կրկին պնդում են, որ նման պայմաններում կալանավորումը պետք է անհապաղ վերացվի:
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը
Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական
հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց
ազատ արձակվեց։