https://arm.sputniknews.ru/20210909/charchyany-hivandanoce-texapoxvel-ushagnac-vardevanyan-28945702.html
Չարչյանը հիվանդանոց է տեղափոխվել գրեթե ուշագնաց վիճակում. Վարդևանյան
Չարչյանը հիվանդանոց է տեղափոխվել գրեթե ուշագնաց վիճակում. Վարդևանյան
Sputnik Արմենիա
«Հայաստան» դաշինքի պատգամավորները պրոֆեսոր Արմեն Չարչյանին տեսակցելուց հետո հայտնեցին, որ նրա առողջական վիճակը վատ է։ 09.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-09T13:35+0400
2021-09-09T13:35+0400
2021-09-09T13:35+0400
հայաստան
արմեն չարչյան
արամ վարդևանյան
հիվանդանոց
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/17/28759169_0:45:1601:945_1920x0_80_0_0_7dd98186c4b2ca91f75b8b55dfe4047a.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը շատ վատ է։ Պրոֆեսորին տեսակցելուց հետո լրագրողներին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։Նշենք, որ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ այս պահին «Քանաքեռ–Զեյթուն» ԲԿ-ում են` պրոֆեսորին տեսակցելու։ Երեկ Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ Չարչյանի վիճակը կտրուկ վատացել է, և նա «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց։«Չարչյանը մարտական է տրամադրված, տրամադրությունը շատ լավ է, սակայն առողջական վիճակ շատ վատ է։ Նրա մոտ շատ են քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, անթիվ են։ Գիտեմ միայն` բժիշկներն ամեն ինչ անում են, որ նրա շաքարն իջեցնեն։ Աստված գիտի` պրոֆեսորն ինչքան կմնա հիվանդանոցում»,–ասաց Հակոբյանը` հավելելով, որ հենց պրոֆեսորի առողջական վիճակը մի փոքր բարելավվի, նրան նորից կալանավայր են շտապելու տանել։Հակոբյանը նշեց նաև, որ չնայած այս ամենին, Չարչյանը հետևում է քաղաքական իրադարձություններին։«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ տեղեկացրեց, որ Չարչյանը դժվարությամբ էր խոսում, սակայն կարողացել է մի քանի բան իմանալ նրանից։Չարչյանի նկատմամբ հետապնդումը վերածվել է նրա կյանքին ուղղված սպառնալիքի. «Հայաստան» դաշինք«Չարչյանը հիվանդանոց է տեղափոխվել գրեթե ուշագնաց վիճակում։ Սա արդյո՞ք նորմալ է։ Չարչյանի դեմ գործով մեղադրական դատավճիռ կայացնելու որևէ ապացուցման շեմ հաղթահարված չէ, և նման պայմաններում նրան կալանքի տակ պահելն իրավունքի հետ առնչություն չունի»,–ասաց Վարդևանյանը։Նա հայտնեց նաև, որ հիմա ընթացքի մեջ է բժշկական հանձնաժողով ձևավորելու և փորձաքննություն իրականացնելու գործընթացը։
https://arm.sputniknews.ru/20210909/sa-ishxanutyan-koxmic-xoshtangum-e-patgamavornery-gnacin-charchyanin-tesakcelu-28945180.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/17/28759169_140:0:1459:989_1920x0_80_0_0_7f3d6774eac1a0ce09f2e1ad0aaa65d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն չարչյան, արամ վարդևանյան, հիվանդանոց, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
հայաստան, արմեն չարչյան, արամ վարդևանյան, հիվանդանոց, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
Չարչյանը հիվանդանոց է տեղափոխվել գրեթե ուշագնաց վիճակում. Վարդևանյան
«Հայաստան» դաշինքի պատգամավորները պրոֆեսոր Արմեն Չարչյանին տեսակցելուց հետո հայտնեցին, որ նրա առողջական վիճակը վատ է։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը շատ վատ է։ Պրոֆեսորին տեսակցելուց հետո լրագրողներին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ այս պահին «Քանաքեռ–Զեյթուն» ԲԿ-ում են` պրոֆեսորին տեսակցելու։ Երեկ Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ Չարչյանի վիճակը կտրուկ վատացել է, և նա «Վարդաշեն» ՔԿՀ-ից
տեղափոխվել է հիվանդանոց։
«Չարչյանը մարտական է տրամադրված, տրամադրությունը շատ լավ է, սակայն առողջական վիճակ շատ վատ է։ Նրա մոտ շատ են քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, անթիվ են։ Գիտեմ միայն` բժիշկներն ամեն ինչ անում են, որ նրա շաքարն իջեցնեն։ Աստված գիտի` պրոֆեսորն ինչքան կմնա հիվանդանոցում»,–ասաց Հակոբյանը` հավելելով, որ հենց պրոֆեսորի առողջական վիճակը մի փոքր բարելավվի, նրան նորից կալանավայր են շտապելու տանել։
Հակոբյանը նշեց նաև, որ չնայած այս ամենին, Չարչյանը հետևում է քաղաքական իրադարձություններին։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ տեղեկացրեց, որ Չարչյանը դժվարությամբ էր խոսում, սակայն կարողացել է մի քանի բան իմանալ նրանից։
«Չարչյանը հիվանդանոց է տեղափոխվել գրեթե ուշագնաց վիճակում։ Սա արդյո՞ք նորմալ է։ Չարչյանի դեմ գործով մեղադրական դատավճիռ կայացնելու որևէ ապացուցման շեմ հաղթահարված չէ, և նման պայմաններում նրան կալանքի տակ պահելն իրավունքի հետ առնչություն չունի»,–ասաց Վարդևանյանը։
Նա հայտնեց նաև, որ հիմա ընթացքի մեջ է բժշկական հանձնաժողով ձևավորելու և փորձաքննություն իրականացնելու գործընթացը։