00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին այցելել են Հայաստան վերադարձած 2 գերիներին

© SputnikВернувшиеся на родину военнопленные Артур Айкович Налбандян и Арамаис Грантович Торозян спускаются по трапу самолета в аэропорту Эребуни
Вернувшиеся на родину военнопленные Артур Айкович Налбандян и Арамаис Грантович Торозян спускаются по трапу самолета в аэропорту Эребуни - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Բաժանորդագրվել
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվի Հայաստան վերադարձածների առողջական վիճակը:
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ՝ պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին այցելել են ադրբեջանական գերությունից երեկ ազատ արձակված և Հայաստան վերադարձած 2 քաղաքացիներին։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
«Տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվի առողջական վիճակը: Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հայ 2 ռազմագերիները հայրենիք վերադարձան երեկ` սեպտեմբերի 7-ին։ «Էրեբունի» օդանավակայանում  նրանց դիմավորեցին Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, որն ավարտում է իր առաքելությունը, և նրա հավանական փոխարինողը՝ գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։
Вернувшиеся на родину военнопленные Артур Айкович Налбандян и Арамаис Грантович Торозян в аэропорту Эребуни - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2021
Ադրբեջանից վերադարձած ռազմագերիների դիմավորումը` լուսանկարներով
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը օդանավակայանում էր և հաջողվել է արձանագրել հայ գերիների վերադարձի բացառիկ դրվագները։
Զինծառայողներ Արթուր Նալբանդյանի և Արամայիս Տոռոզյանի մասին տեղեկություններ չկային հուլիսի 14-ից հետո։ Այդ օրը տեղեկություն տարածվեց, որ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում 2 հայ զինվորականներ են անհետացել։ Տեղեկությունը ավելի ուշ հաստատեց նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հուլիսի 16-ին Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնել էին, որ զինծառայողն ու վարորդը հայտնվել են ադրբեջանական կողմում։ Սակայն ադրբեջանական կողմը պաշտոնապես չէր հաստատում այս լուրը։
Արթուր Նալբանդյանի և Արամայիս Տոռոզյանի ողջ լինելու մասին տեղեկությունները հայտնի դարձան միայն երեկ՝ նրանց վերադարձի օրը։
Նշենք, որ 2 հայ գերիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցել Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որը օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։
Հիշեցնենք, որ ռազմագերիների վերջին խումբը Հայաստան էր վերադարձել հուլիսի 3-ին։ Դրանից հետո գործընթացը կանգ էր առել։ Արցախյան 44–օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը դարձավ 105։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։
Լրահոս
0