https://arm.sputniknews.ru/20210908/martahraver-rd-inturk-adrbejanakan-zoravarjutyun-lachin-28930642.html
Մարտահրավեր ՌԴ-ին. թուրք-ադրբեջանական զորավարժությունը վտանգավոր է ոչ միայն ՀՀ–ի համար
Մարտահրավեր ՌԴ-ին. թուրք-ադրբեջանական զորավարժությունը վտանգավոր է ոչ միայն ՀՀ–ի համար
Sputnik Արմենիա
Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք Լաչինի միջանցքի մերձակայքում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունների... 08.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-08T15:29+0400
2021-09-08T15:29+0400
2021-09-14T15:34+0400
ռադիո
զորավարժություններ
թուրքիա
ադրբեջան
հայ-ադրբեջանական
լաչինի միջանցք
ռադիո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1e/28484789_0:0:1600:901_1920x0_80_0_0_97fa85ba394610e4a717a33e24707aa0.jpg
«Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ագրեսիվ կեցվածքը շարունակելու են». ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյան
Sputnik Արմենիա
«Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ագրեսիվ կեցվածքը շարունակելու են». ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյան
Թուրք-ադրբեջանական ցանկացած զորավարժություն իր մեջ սպառնալիքներ է պարունակում ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի և Ռուսաստանի Դաշնության համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։«Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում մենք տեսանք, որ Ադրբեջանը գործում էր Թուրքիայի լիակատար աջակցությամբ, այդ թվում` մի քանի ճակատներում` թե՛ զորքերի կառավարման գծով օգնության, թե՛ զինտեխնիկայի մատակարարման ու կառավարման, մասնավորապես` օդուժի, հակաօդային պաշտպանության, թե՛ արցախյան հակամարտության գոտի ահաբեկիչների տեղափոխման հարցում»,- ասաց նա։Սպառնալիքներն առավել ակնհայտ են դառնում, երբ թուրք-ադրբեջանական վարժանքներն անցկացվում են Արցախից բռնազավթված տարածքներում` Հայաստանի քթի տակ։ Հովհաննիսյանը հիշեցնում է, որ մինչ զորավարժությունները Քաշաթաղի և Քարվաճառի օկուպացված շրջաններից ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք` Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր և մինչ օրս շարունակում են մնալ ՀՀ բռնազավթված տարածքներում։ «Այս զորավարժությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ագրեսիվ կեցվածքը շարունակելու են։ Մյուս կողմից` սրանով Թուրքիան ցույց է տալիս իր ռազմական ներկայությունը ոչ միայն Ադրբեջանում, այլ Արցախի բռնազավթված տարածքներում`մարտահրավեր նետելով ՌԴ-ին և ռուսական խաղաղապահ զորքերին»,- նշեց Հովհաննիսյանը։Նրա խոսքով`Ադրբեջանի գործողությունների հիմքում նաև Հայաստանում և Արցախում բնակչության շրջանում խուճապային տրամադրություններ առաջացնելն է, քանի որ դա բխում է իրենց հիմնական ռազմավարությունից, այն է` Արցախի վերջնական հայաթափումը և ամբողջական բռնազավթումը։Թուրք–ադրբեջանական զորավարժությունները` ուժի նոր կենտրոնի ստեղծում. ինչ պիտի անի ՀայաստանըՀիշեցնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը վարժանքներ են անցկացնում Քաշաթաղի (Լաչին) շրջանում, որը արցախյան 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Սրանք Բաքվի և Անկարայի առաջին համատեղ զորավարժություններն են ղարաբաղյան հակամարտության գոտում:Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններն ընթանում են ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան:Մինչդեռ պաշտոնական Ստեփանակերտն այդ զորավարժություններն ընկալում է որպես սպառնալիք: Նշենք, որ պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանը մի քանի համատեղ վարժանքներ են անցկացրել:
https://arm.sputniknews.ru/20210907/agn-lachin-turk-adrbejankan-zoravarjutyunner-28920396.html
թուրքիա
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1e/28484789_123:0:1567:1083_1920x0_80_0_0_09d9fcd93ab2b6f8c1cc97d56b2423ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զորավարժություններ, թուրքիա, ադրբեջան, հայ-ադրբեջանական, լաչինի միջանցք, ռադիո, аудио
զորավարժություններ, թուրքիա, ադրբեջան, հայ-ադրբեջանական, լաչինի միջանցք, ռադիո, аудио
Մարտահրավեր ՌԴ-ին. թուրք-ադրբեջանական զորավարժությունը վտանգավոր է ոչ միայն ՀՀ–ի համար
15:29 08.09.2021 (Թարմացված է: 15:34 14.09.2021) Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք Լաչինի միջանցքի մերձակայքում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունների, դրանցից բխող սպառնալիքների մասին։
Թուրք-ադրբեջանական ցանկացած զորավարժություն իր մեջ սպառնալիքներ է պարունակում ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի և Ռուսաստանի Դաշնության համար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։
«Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում մենք տեսանք, որ Ադրբեջանը գործում էր Թուրքիայի լիակատար աջակցությամբ, այդ թվում` մի քանի ճակատներում` թե՛ զորքերի կառավարման գծով օգնության, թե՛ զինտեխնիկայի մատակարարման ու կառավարման, մասնավորապես` օդուժի, հակաօդային պաշտպանության, թե՛ արցախյան հակամարտության գոտի ահաբեկիչների տեղափոխման հարցում»,- ասաց նա։
Սպառնալիքներն առավել ակնհայտ են դառնում, երբ թուրք-ադրբեջանական վարժանքներն անցկացվում են Արցախից բռնազավթված տարածքներում` Հայաստանի քթի տակ։ Հովհաննիսյանը հիշեցնում է, որ մինչ զորավարժությունները Քաշաթաղի և Քարվաճառի օկուպացված շրջաններից ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք` Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր և մինչ օրս շարունակում են մնալ ՀՀ բռնազավթված տարածքներում։
«Այս զորավարժությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ագրեսիվ կեցվածքը շարունակելու են։ Մյուս կողմից` սրանով Թուրքիան ցույց է տալիս իր ռազմական ներկայությունը ոչ միայն Ադրբեջանում, այլ Արցախի բռնազավթված տարածքներում`մարտահրավեր նետելով ՌԴ-ին և ռուսական խաղաղապահ զորքերին»,- նշեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով`Ադրբեջանի գործողությունների հիմքում նաև Հայաստանում և Արցախում բնակչության շրջանում խուճապային տրամադրություններ առաջացնելն է, քանի որ դա բխում է իրենց հիմնական ռազմավարությունից, այն է` Արցախի վերջնական հայաթափումը և ամբողջական բռնազավթումը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը վարժանքներ են անցկացնում Քաշաթաղի (Լաչին) շրջանում, որը արցախյան 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Սրանք Բաքվի և Անկարայի առաջին համատեղ զորավարժություններն են ղարաբաղյան հակամարտության գոտում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններն ընթանում են ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան:
Մինչդեռ պաշտոնական
Ստեփանակերտն այդ զորավարժություններն ընկալում է որպես սպառնալիք: Նշենք, որ պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանը մի քանի համատեղ վարժանքներ են անցկացրել: