00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:09
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բացահայտ առավելություն ու ցավալի ոչ-ոքի. Հայաստան–Լիխտենշտեյն հանդիպումով հեքիաթն ավարտվեց

© Sputnik / Asatur YesayantsМатч отборочного турнира ЧМ по футболу между командами Армении и Лихтенштейна (8 сентября 2021). Еревaн
Матч отборочного турнира ЧМ по футболу между командами Армении и Лихтенштейна (8 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Բաժանորդագրվել
Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ հաղթանակը հնարավորություն էր տալու Հայաստանի հավաքականին պահպանելու աշխարհի 2022 թվականի ընտրական մրցաշարի J խմբում երկրորդ տեղը։ Այդ նպատակով մեր ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հարձակողական կազմ էր խաղադաշտ դուրս բերել։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբեր - Sputnik. Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական հանդիպումը Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականների միջև Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Бронзовый призер турнира по самбо на первых играх стран СНГ - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Հայերը ևս 4 մեդալ են նվաճել ԱՊՀ երկրների առաջին խաղերում
Հայաստանի հավաքականը մրցավեճը սկսեց այնպես, ինչպես Գերմանիան մեր հավաքականի հետ խաղում։ Բայց ի տարբերություն գերմանացիների` Հենրիխ Մխիթարյանի ու Վարազդատ Հարոյանի հարվածները դիպուկ չէին։ Սակայն կարևորն այն էր, որ մեր ընտրանին գրոհում էր խաղի մեկնարկային սուլիչից հետո։ Հանդիպման առաջին տասը րոպեների ընթացքում այնպիսի տպավորություն էր, որ մեր թիմը ուր որ է կհասնի հաջողության։ Գոլը հասունանում էր, տրիբունաներն աջակցում էին, մերոնք ունեին բացահայտ առավելություն, բայց գոլը չկար։ Ու երբ թվաց, որ թիմերը ընդմիջման կգնան հավասար արդյունքով, մեր թիմի առաջատարը՝ Հենրիխ Մխիթարյանը, նախ վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունքը, ապա այն իրացրեց` առաջ մղելով Հայաստանի հավաքականին։
Մեր ընտրանու ավագի 31-րդ գոլը հավաքականի կազմում շատ կարևոր էր այս խաղում։ Երբ բացահայտ առավելության պայմաններում թիմը երկար ժամանակ չի կարողանում հասնել հաջողության, երբեմն դարպասի գրավում ընդհանրապես չի արձանագրվում։ Հիշենք այս թիմերի առաջին խաղը, որում մերոնք նույնպես առավելություն ունեին, բայց միայն խաղավերջում, այն էլ ինքնագոլի շնորհիվ հասան հաղթանակի։
Генрих Мхитарян во время разминки перед первым матчем полуфинала Лиги Европы между командами Манчестер Юнайтед - Рома на стадионе Олд Траффорд в Манчестере (29 апреля 2021). Великобритания - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
«Հաջողություն եմ մաղթում». Հենրիխ Մխիթարյանը՝ Արսեն Զախարյանի որոշման մասին
Երկրորդ կեսում մերոնք շարունակում էին իրենց կամքը թելադրել մրցակցին։ Նորից գոլային պահեր կային, բայց երկար ժամանակ առավելագույնը, ինչին հասավ մեր թիմը, Տիգրան Բարսեղյանի հարվածն էր, որից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից։ Ու գործեց ֆուտբոլում չգրված օրենքը՝ «Չես խփում դու, խփում են քեզ»։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից տասը րոպե առաջ Լիխտենշտեյնի հավաքականը առաջին վտանգավոր գրոհը կազմակերպեց ու խփեց պատասխան գնդակը։ Լուսատախտակին նայելով` կարելի էր չհավատալ գրվածին։ Բացահայտ ու բացարձակ առավելության պայմաններում մեր ընտրանին ոչ-ոքի էր խաղում։
Քանի դեռ չի հնչել մրցավարի վերջին սուլիչը, 1։0 հաշիվը երբեք հաղթական չի եղել։ Միգուցե մերոնք ինչ–որ տեղ հանգստացան` տեսնելով, որ Լիխտենշտեյնն ուղղակի անկարող է ինչ– որ բան ձեռնարկելու, և դրա համար էլ պատժվեցին։ Ինչ էլ հիմա ասենք, որպես արդարացում կհնչի։ Մեր հավաքականը մնացած խաղաժամանակում ամեն ինչ արեց հաղթանակը կորզելու համար։ Այսօր ավելի ուշ կայանալիք Իսլանդիա–Գերմանիա խաղում հաղթելու դեպքում գերմանացիների կամրապնդվեն առաջին տեղում, իսկ եթե Ռումինիան հաղթի Հյուսիսային Մակեդոնիային, ապա Հայաստանի հավաքականը խմբում արդեն կհայտնվի երրորդ տեղում։ Հեքիաթը մոտեցավ ավարտին․․․
Հաջորդ հանդիպումները մեր հավաքականը անցկացնելու է մրցակցի հարկի տակ։ Հոկտեմբերի 8-ին մեր թիմն հյուրընկալվելու է Իսլանդիայի հավաքականին, իսկ հոկտեմբերի 11-ին խաղանք Ռումինիայի ընտրանու հարկի տակ։
Լրահոս
0