https://arm.sputniknews.ru/20210908/hajoxutyun-em-maxtum-henrikh-mkhitaryany-arsen-zaxaryani-voroshman-masin-28933655.html
«Հաջողություն եմ մաղթում». Հենրիխ Մխիթարյանը՝ Արսեն Զախարյանի որոշման մասին
«Հաջողություն եմ մաղթում». Հենրիխ Մխիթարյանը՝ Արսեն Զախարյանի որոշման մասին
Sputnik Արմենիա
Արսեն Զախարյանը Ռուսաստանի հավաքականում նորամուտը նշել է 2021 թվականի սեպտեմբերի 1-ին ԱԱ-2022-ի ընտրական փուլում Խորվաթիայի հետ խաղում: 08.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-08T17:40+0400
2021-09-08T17:40+0400
2021-09-08T17:50+0400
սպորտ
հայաստան
հենրիխ մխիթարյան
արսեն զախարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1e/27370744_0:0:1601:901_1920x0_80_0_0_f1db01f703627a83fa4de3eb84a5f968.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. «Ռոմայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ ֆուտբոլային հասարակությունը պետք է հարգի մոսկովյան «Դինամոյի» կիսապաշտպանի` Ռուսաստանի հավաքականում հանդես գալու ընտրությունը: Մխիթարյանն իր կարծիքը հայտնել է «Մատչ TV» հեռուստաալիքի հետ զրույցում։«Յուրաքանչյուր մարդ ազատ է իր ճակատագիրը որոշելու հարցում, դա նրա անձնական գործն է։ Նա մեծացել ու խաղացել է Ռուսաստանում։ Արդյունքում որոշեց խաղալ այդ հավաքականում։ Այդպես լինում է։ Մենք պետք է հարգենք նրա ընտրությունն ու հաջողություն մաղթենք։ Շատերը նրան քննադատում են, բայց նա մեծացել է Ռուսաստանում։ Կան խաղացողներ, որոնք ընտրում են Հայաստանի հավաքականը, դա միշտ էլ լավ է, բայց կան ֆուտբոլիստներ, որոնք չեն ուզում խաղալ Հայաստանի հավաքականում։ Ուզում եմ միայն հաջողություն մաղթել նրանց», - ասել է Մխիթարյանը։Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի հավաքականը` Վալերի Կարպինի գլխավորությամբ, աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի չորրորդ փուլում ոչ–ոքի խաղաց Խորվաթիայի թիմի հետ: Ռուսական թիմի հիմնական կազմում նորամուտը նշեց մոսկովյան «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը:
https://arm.sputniknews.ru/20210817/iharke-erjanik-ei-imanal-arsen-zaxaryan-xosel-e-rd-havaqakan-hravirvelu-masin-28694755.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1e/27370744_78:0:1521:1082_1920x0_80_0_0_5c3648e352d17b7df0015e080d2a96a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպորտ , հայաստան, հենրիխ մխիթարյան, արսեն զախարյան
սպորտ , հայաստան, հենրիխ մխիթարյան, արսեն զախարյան
«Հաջողություն եմ մաղթում». Հենրիխ Մխիթարյանը՝ Արսեն Զախարյանի որոշման մասին
17:40 08.09.2021 (Թարմացված է: 17:50 08.09.2021) Արսեն Զախարյանը Ռուսաստանի հավաքականում նորամուտը նշել է 2021 թվականի սեպտեմբերի 1-ին ԱԱ-2022-ի ընտրական փուլում Խորվաթիայի հետ խաղում:
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. «Ռոմայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան
Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ ֆուտբոլային հասարակությունը պետք է հարգի մոսկովյան «Դինամոյի» կիսապաշտպանի` Ռուսաստանի հավաքականում հանդես գալու ընտրությունը: Մխիթարյանն իր կարծիքը հայտնել է «
Մատչ TV» հեռուստաալիքի հետ զրույցում։
«Յուրաքանչյուր մարդ ազատ է իր ճակատագիրը որոշելու հարցում, դա նրա անձնական գործն է։ Նա մեծացել ու խաղացել է Ռուսաստանում։ Արդյունքում որոշեց խաղալ այդ հավաքականում։ Այդպես լինում է։ Մենք պետք է հարգենք նրա ընտրությունն ու հաջողություն մաղթենք։ Շատերը նրան քննադատում են, բայց նա մեծացել է Ռուսաստանում։ Կան խաղացողներ, որոնք ընտրում են Հայաստանի հավաքականը, դա միշտ էլ լավ է, բայց կան ֆուտբոլիստներ, որոնք չեն ուզում խաղալ Հայաստանի հավաքականում։ Ուզում եմ միայն հաջողություն մաղթել նրանց», - ասել է Մխիթարյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի հավաքականը` Վալերի Կարպինի գլխավորությամբ, աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի չորրորդ փուլում ոչ–ոքի խաղաց Խորվաթիայի թիմի հետ: Ռուսական թիմի հիմնական կազմում
նորամուտը նշեց մոսկովյան «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը: