https://arm.sputniknews.ru/20210907/sari-taxum-keruxumn-aryunot-avart-e-unecel-20-amya-eritasard-hivandanocum-e-28921472.html
Սարի թաղում կերուխումն արյունոտ ավարտ է ունեցել․ 20-ամյա երիտասարդը հիվանդանոցում է
Սարի թաղում կերուխումն արյունոտ ավարտ է ունեցել․ 20-ամյա երիտասարդը հիվանդանոցում է
Sputnik Արմենիա
Ոստիկանների տեղեկություններով՝ առաջին անգամը չէր, որ երիտասարդները խնջույք էին կազմակերպել. բերման ենթարկվածն էլ տուժածի ազգականն է։ 07.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-07T17:37+0400
2021-09-07T17:37+0400
2021-09-07T17:48+0400
հայաստան
պատահարներ
դանակահարություն
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/10/27942150_11:0:1590:888_1920x0_80_0_0_76ea24cd44350fbb2711dbbb5407d7e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik․ Երևանի Սարի թաղում երիտասարդների կերուխումը վերածվել է վիճաբանության ու դանակահարությամբ ավարտվել։ Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է Սարի թաղի 11-րդ փողոցի տներից մեկում դանակահարության մասին:Մինչ օպերատիվ խումբը շտապել է դեպքի վայր, բուժկենտրոնից է ահազանգ ստացվել։ Հաղորդվել է, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել վերոհիշյալ տան 20-ամյա բնակիչը: Բժիշկների գնահատմամբ՝ վնասվածքը ծանր էր:Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (սպանություն) հատկանիշներով:«Էրեբունու քրեական հետախույզները դեպքից ժամեր անց Նոր Խարբերդի 1-ին փողոցից բերման ենթարկեցին Սարի թաղում բնակվող մի երիտասարդի, որը տուժածի ազգականն է: Ըստ նախնական տվյալների` առաջին անգամ չէր, որ երիտասարդները կերուխում էին կազմակերպել, որոնցից հերթականն էլ ավարտվել էր վիճաբանությամբ ու դանակահարությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։Դանակահարություն երևանյան ռեստորանի հետնաբակում. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոցԴանակահարողը ներկայացվել է քննչական բաժին։ Այստեղ նա խոստովանել է արարքն ու ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:Նախաքննությունը շարունակվում է, դեպքի հանգամանքները պարզվում են։
https://arm.sputniknews.ru/20210905/krakoc-danakaharutyun-kotayqimarz-28895334.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/10/27942150_208:0:1392:888_1920x0_80_0_0_7dd482ee5e8b718c21c22fc66a11764c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պատահարներ, դանակահարություն, երևան
հայաստան, պատահարներ, դանակահարություն, երևան
Սարի թաղում կերուխումն արյունոտ ավարտ է ունեցել․ 20-ամյա երիտասարդը հիվանդանոցում է
17:37 07.09.2021 (Թարմացված է: 17:48 07.09.2021) Ոստիկանների տեղեկություններով՝ առաջին անգամը չէր, որ երիտասարդները խնջույք էին կազմակերպել. բերման ենթարկվածն էլ տուժածի ազգականն է։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik․ Երևանի Սարի թաղում երիտասարդների կերուխումը վերածվել է վիճաբանության ու դանակահարությամբ ավարտվել։
Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է Սարի թաղի 11-րդ փողոցի տներից մեկում դանակահարության մասին:
Մինչ օպերատիվ խումբը շտապել է դեպքի վայր, բուժկենտրոնից է ահազանգ ստացվել։ Հաղորդվել է, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել վերոհիշյալ տան 20-ամյա բնակիչը: Բժիշկների գնահատմամբ՝ վնասվածքը ծանր էր:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
«Էրեբունու քրեական հետախույզները դեպքից ժամեր անց Նոր Խարբերդի 1-ին փողոցից բերման ենթարկեցին Սարի թաղում բնակվող մի երիտասարդի, որը տուժածի ազգականն է: Ըստ նախնական տվյալների` առաջին անգամ չէր, որ երիտասարդները կերուխում էին կազմակերպել, որոնցից հերթականն էլ ավարտվել էր վիճաբանությամբ ու դանակահարությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դանակահարողը ներկայացվել է քննչական բաժին։ Այստեղ նա խոստովանել է արարքն ու ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է, դեպքի հանգամանքները պարզվում են։