https://arm.sputniknews.ru/20210905/krakoc-danakaharutyun-kotayqimarz-28895334.html
Կոտայքի մարզում 21–ամյա երիտասարդին դանակահարել են, ապա կրակել նրա վրա
Կոտայքի մարզում 21–ամյա երիտասարդին դանակահարել են, ապա կրակել նրա վրա
Sputnik Արմենիա
Ոստիկանների տարած բացատրական աշխատանքի շնորհիվ 25-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին։ 05.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-05T10:59+0400
2021-09-05T10:59+0400
2021-09-05T11:36+0400
հասարակություն
հայաստան
կրակոց
դանակահարություն
կոտայք
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/887/87/8878757_0:0:1600:903_1920x0_80_0_0_986e36c84437ddadd7127ec25e810c6e.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik․ Կոտայքի մարզում երիտասարդների միջև կենցաղային հարցերի շուրջ վեճը վերածվել է դանակահարության, հնչել են կրակոցներ։ shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 20:30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել դանակահարված մի քաղաքացի:Ոստիկանները պարզել են, որ դանակահարված երիտասարդը 21-ամյա Գրիգոր Ս.-ն է։ Նա հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի Կոտայք գյուղից:Իրապահները ստացված օպերատիվ տվյալներով պարզել են, որ նույն օրը Կոտայք գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտ կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գրիգոր Ս.-ին դանակով հարվածել է Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Արա Գ.-ն։Վերջինս դանակով հարվածելուց բացի նաև իր մոտ եղած «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակոցներ է արձակել: Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգի թվով 3 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտների պարկուճներ։Դանակահարություն երևանյան ռեստորանի հետնաբակում. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱրա Գ.-ն ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և ներկայացրել հանցագործության գործիք ինքնաձիգը։
https://arm.sputniknews.ru/20210903/danakaharutyun-erevan-hh-qnnchakan-kpmite-28875287.html
կոտայք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/887/87/8878757_0:0:1600:1005_1920x0_80_0_0_fb2663033c5da4537c02c5e60ccafbe0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, կրակոց, դանակահարություն, կոտայք, հիվանդանոց
հասարակություն , հայաստան, կրակոց, դանակահարություն, կոտայք, հիվանդանոց
Կոտայքի մարզում 21–ամյա երիտասարդին դանակահարել են, ապա կրակել նրա վրա
10:59 05.09.2021 (Թարմացված է: 11:36 05.09.2021) Ոստիկանների տարած բացատրական աշխատանքի շնորհիվ 25-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik․ Կոտայքի մարզում երիտասարդների միջև կենցաղային հարցերի շուրջ վեճը վերածվել է դանակահարության, հնչել են կրակոցներ։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 20:30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել դանակահարված մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ դանակահարված երիտասարդը 21-ամյա Գրիգոր Ս.-ն է։ Նա հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի Կոտայք գյուղից:
Իրապահները ստացված օպերատիվ տվյալներով պարզել են, որ նույն օրը Կոտայք գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտ կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գրիգոր Ս.-ին դանակով հարվածել է Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Արա Գ.-ն։
Վերջինս դանակով հարվածելուց բացի նաև իր մոտ եղած «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակոցներ է արձակել: Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգի թվով 3 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտների պարկուճներ։
Արա Գ.-ն ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և ներկայացրել հանցագործության գործիք ինքնաձիգը։