https://arm.sputniknews.ru/20210906/sahmanadrakan-dataran-naxagahi-yntrutyun-28905222.html
Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախագահի ընտրությունը վիճարկող դիմումը
Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախագահի ընտրությունը վիճարկող դիմումը
Sputnik Արմենիա
Դիմումի քննությունը կանցկացվի գրավոր ընթացակարգով։ Սահմանադրական դատարանը հայտնել է նիստի օրն ու ժամը։ 06.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-06T15:36+0400
2021-09-06T15:36+0400
2021-09-06T15:43+0400
հայաստան
սահմանադրական դատարան
աժ (ազգային ժողով)
դիմում
ընտրություններ
քվեարկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28530134_0:0:1600:901_1920x0_80_0_0_d67d82c6f586d9a3877295dc01c00771.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ազգային ժողովի նախագահի ընտրության սահմանադրականությունը վիճարկող ընդդիմադիրների դիմումը։ Այս մասին տեղեկանում ենք ՍԴ կայքից։Գործը կքննվի 2022թ հունվարի 25-ին՝ ժամը 11.00-ին։ Այն կանցկացվի գրավոր ընթացակարգով։Զեկուցող դատավոր է նշանակվել Երվանդ Խունդկարյանը։ Որպես պատասխանող կողմ է ներգրավվել ԱԺ-ն:Հիշեցնենք` օգոստոսի 2-ին 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում ԱԺ նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Ալեն Սիմոնյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահ։ Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 71 պատգամավոր: Ընդդիմությունը չէր մասնակցել քվեարկությանը:Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Մխիթար Զաքարյանի, «Պատիվ ունեմ»-ը՝ Արթուր Սարգսյանի թեկնածությունը։Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը կալանավորված են քրեական գործերով և նիստին ներկա չէին։ Նիստն անցնում էր լարված մթնոլորտում․ ընդդիմադիր խմբակցությունները պահանջում էին Զաքարյանի և Սարգսյանի մասնակցությունը։«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ վստահ են, որ Ազգային ժողովի խոսնակի ընտրությունը տեղի է ունեցել կանոնակարգի կոպիտ խախտումներով, քանի որ բացառվել է մյուս թեկնածուների մասնակցությունը։Ընդդիմադիր խորհրդարանականները այդ հարցով դիմեցին ՍԴ։ Տիգրան Ավինյանը «չեզոք» պաշտոն կունենա. նրա քաղաքական կարիերան չի ավարտվում. «Փաստ»
https://arm.sputniknews.ru/20210803/ovqer-klinen-alen-simonyani-texakalnery-xmbakcutyunnern-arajadrecin-irenc-teknatsunerin-28528253.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28530134_177:0:1600:1067_1920x0_80_0_0_584a1db8c10a803e12d2d5e5a927bac6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սահմանադրական դատարան, աժ (ազգային ժողով), դիմում, ընտրություններ, քվեարկություն
հայաստան, սահմանադրական դատարան, աժ (ազգային ժողով), դիմում, ընտրություններ, քվեարկություն
Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախագահի ընտրությունը վիճարկող դիմումը
15:36 06.09.2021 (Թարմացված է: 15:43 06.09.2021) Դիմումի քննությունը կանցկացվի գրավոր ընթացակարգով։ Սահմանադրական դատարանը հայտնել է նիստի օրն ու ժամը։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ազգային ժողովի նախագահի ընտրության սահմանադրականությունը վիճարկող ընդդիմադիրների դիմումը։ Այս մասին տեղեկանում ենք
ՍԴ կայքից։
Գործը կքննվի 2022թ հունվարի 25-ին՝ ժամը 11.00-ին։ Այն կանցկացվի գրավոր ընթացակարգով։
Զեկուցող դատավոր է նշանակվել Երվանդ Խունդկարյանը։ Որպես պատասխանող կողմ է ներգրավվել ԱԺ-ն:
Հիշեցնենք` օգոստոսի 2-ին 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում ԱԺ նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու
Ալեն Սիմոնյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահ։ Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 71 պատգամավոր: Ընդդիմությունը չէր մասնակցել քվեարկությանը:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Մխիթար Զաքարյանի, «Պատիվ ունեմ»-ը՝ Արթուր Սարգսյանի թեկնածությունը։
Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը կալանավորված են քրեական գործերով և նիստին ներկա չէին։ Նիստն անցնում էր լարված մթնոլորտում․ ընդդիմադիր խմբակցությունները պահանջում էին Զաքարյանի և Սարգսյանի մասնակցությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ վստահ են, որ Ազգային ժողովի խոսնակի ընտրությունը տեղի է ունեցել կանոնակարգի կոպիտ խախտումներով, քանի որ բացառվել է մյուս թեկնածուների մասնակցությունը։
Ընդդիմադիր խորհրդարանականները այդ հարցով դիմեցին ՍԴ։