00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ կառավարությունը հավակնոտ ծրագրեր է նախանշել. Փաշինյանը` ԵԱԶԲ վարչության նախագահին

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян принял председателя правления Евразийского банка развития (ЕАБР) Николая Подгузова и возглавляемую им делегацию (6 сентября 2021). Еревaн
Премьер-министр Никол Пашинян принял председателя правления Евразийского банка развития (ЕАБР) Николая Подгузова и возглавляемую им делегацию (6 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2021
Բաժանորդագրվել
ԵԱԶԲ-ն կարևորում է ՀՀ հետ գործընկերությունը և մտադիր է ավելի ընդլայնել գործունեությունը մեր երկրում:
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ կառավարությունը հավակնոտ ծրագրեր է նախանշել և դրանց իրականացման գործում կարևորում է միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԱԶԲ հետ գործակցությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այս մասին ասել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին` ընդունելով նրա գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Вице-премьер Сурен Папикян принял председателя правления ЕАБР Николая Подгузова (6 сентября 2021). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2021
Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵԱԶԲ կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովին
Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում, ինչպես նաև փոխշահավետ այլ ուղղություններով համագործակցությունը: Նա նաև բարձր է գնահատել կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարման գործում Հայաստանին ԵԱԶԲ կողմից ցուցաբերված աջակցությունը և ընդգծել բանկի դերը ԵԱՏՄ ինտեգրացիոն զարգացման գործում:
Նիկոլայ Պոդգուզովն իր հերթին նշել է, որ ԵԱԶԲ-ն կարևորում է ՀՀ հետ գործընկերությունը և մտադիր է էլ ավելի ընդլայնել գործունեությունը Հայաստանում:
Հայկական արժույթ` Եվրասիական բանկից․ ԵԱԶԲ-ն դրամով պարտատոմսեր կթողարկի
ԵԱԶԲ վարչության նախագահը հետաքրքրական է համարել ենթակառուցվածքների բարելավման, թվայնացման, ֆինանսական ոլորտներում համատեղ ծրագրերը, նաև ԵԱՏՄ շրջանակում խոշոր ինտեգրացիոն նախագծերը: Նա շնորհակալություն է հայտնել նաև «Ճամփորդիր առանց COVID-19» ծրագրին Հայաստանի միանալու համար, որը հայ-ռուսական պլատֆորմային գործակցության հաջող օրինակ է, (այժմ ծրագրին միացել է 10 երկիր) և ընդգծել, որ ՀՀ թվային պլատֆորմը կարող է հիմք ծառայել ԵԱՏՄ-ում թվային տեխնոլոգիաների զարգացման համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք նշված ոլորտներում գործակցության զարգացման կոնկրետ անելիքների շուրջ, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ երկխոսությունն այդ ուղղությամբ:
Հայաստանում տնտեսական աճ կլինի՝ անկախ նավթի գներից․ ԵԱԶԲ–ի կանխատեսումը
Լրահոս
0