https://arm.sputniknews.ru/20210906/suren-papikyan-eazb-nikolay-podguzov-28907323.html
Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵԱԶԲ կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովին
Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵԱԶԲ կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովին
Sputnik Արմենիա
Կողմերը քննարկել են Հայաստանում տնտեսական զարգացման ուղղությունները՝ անդրադառնալով կոնկրետ ոլորտային ծրագրերին։ 06.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-06T17:59+0400
2021-09-06T17:59+0400
2021-09-06T18:01+0400
հայաստան
սուրեն պապիկյան
եվրասիական զարգացման բանկ (եազբ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/06/28906861_0:0:1281:724_1920x0_80_0_0_70e1d33c747cc23fe5099d6a865f4dc3.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik․ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ փոխվարչապետն արտահայտել է իր գոհունակությունը ԵԱԶԲ-ի հետ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցության կապակցությամբ։ Նա նշել է, որ ՀՀ կառավարության և ԵԱԶԲ-ի փոխգործակցությունը լավ հիմք է ապագայի ծրագրերը միասնաբար և հաջողությամբ իրականացնելու համար։Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության և ԵԱԶԲ-ի համատեղ աշխատանքն ու ներդրած ջանքերը հաջող հեռանկարներ են բացում տնտեսության զարգացման համար։ Նա հավելել է, որ ԵԱԶԲ-ն հետաքրքրված է առաջիկա 5 տարիներին Հայաստանի պորտֆելն էականորեն ավելացնելու հարցում՝ լրջորեն դիտարկելով տնտեսական ներդրումների հնարավորությունները։ԵԱԶԲ-ն պատրաստ է ֆինանսավորել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը ՀայաստանումԿողմերը քննարկել են Հայաստանում տնտեսական զարգացման ուղղությունները՝ անդրադառնալով կոնկրետ ոլորտային ծրագրերին։Անդրադարձ է կատարվել թվային ոլորտի, ֆինանսական շուկայի, ենթակառուցվածքների, այդ թվում՝ ճանապարհաշինության, երկաթուղային կարողությունների թարմացման ու զարգացման հեռանկարներին։Որպես հայ-ռուսական պլատֆորմային գործակցության առաջին և հաջող օրինակ՝ մատնանշվել է «Ճամփորդիր առանց Covid-19–ի» հավելվածի ստեղծումը, գործարկումն ու ընդլայնումը: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ՀՀ կառավարության և ԵԱԶԲ-ի համագործակցության նոր ուղիները, դրանցում պետություն-մասնավոր ձևաչափի օգտագործման հնարավորությունը:
https://arm.sputniknews.ru/20210804/hh-n-kyndlayni-erkrneri-canky-voronc-hamar-jampordir-aranc-COVID-19-kdarna-partadir-28548769.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/06/28906861_0:0:1281:806_1920x0_80_0_0_4ee21e1996f1a046f1a264ee4ec76271.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սուրեն պապիկյան, եվրասիական զարգացման բանկ (եազբ)
հայաստան, սուրեն պապիկյան, եվրասիական զարգացման բանկ (եազբ)
Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵԱԶԲ կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովին
17:59 06.09.2021 (Թարմացված է: 18:01 06.09.2021) Կողմերը քննարկել են Հայաստանում տնտեսական զարգացման ուղղությունները՝ անդրադառնալով կոնկրետ ոլորտային ծրագրերին։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik․ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ փոխվարչապետն արտահայտել է իր գոհունակությունը ԵԱԶԲ-ի հետ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցության կապակցությամբ։ Նա նշել է, որ ՀՀ կառավարության և ԵԱԶԲ-ի փոխգործակցությունը լավ հիմք է ապագայի ծրագրերը միասնաբար և հաջողությամբ իրականացնելու համար։
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության և ԵԱԶԲ-ի համատեղ աշխատանքն ու ներդրած ջանքերը հաջող հեռանկարներ են բացում տնտեսության զարգացման համար։ Նա հավելել է, որ ԵԱԶԲ-ն հետաքրքրված է առաջիկա 5 տարիներին
Հայաստանի պորտֆելն էականորեն ավելացնելու հարցում՝ լրջորեն դիտարկելով տնտեսական ներդրումների հնարավորությունները։
Կողմերը քննարկել են Հայաստանում տնտեսական զարգացման ուղղությունները՝ անդրադառնալով կոնկրետ ոլորտային ծրագրերին։
Անդրադարձ է կատարվել թվային ոլորտի, ֆինանսական շուկայի, ենթակառուցվածքների, այդ թվում՝ ճանապարհաշինության, երկաթուղային կարողությունների թարմացման ու զարգացման հեռանկարներին։
Որպես հայ-ռուսական պլատֆորմային գործակցության առաջին և հաջող օրինակ՝ մատնանշվել է «Ճամփորդիր առանց Covid-19–ի» հավելվածի ստեղծումը, գործարկումն ու ընդլայնումը: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ՀՀ կառավարության և ԵԱԶԲ-ի համագործակցության նոր ուղիները, դրանցում պետություն-մասնավոր ձևաչափի օգտագործման հնարավորությունը: