00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ֆիզգորոդոկում» ապօրինի օտարված հողատարածքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել

© Sputnik / Artak AghababyanАкция протеста в физгородке (23 августа 2021). Еревaн
Акция протеста в физгородке (23 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2021
Բաժանորդագրվել
Բնակիչները նշում են, որ շարունակելու են իրավական պայքարը, չեն դադարեցնելու նաև քաղաքացիական նախաձեռնություններն ու խնդրի բարձրաձայնումը։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. «Ֆիզգորոդոկում» ապօրինի օտարված հողատարածքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին ասվում է «Ֆիզգորոդոկի» բնակիչների հայտարարության մեջ։
Акция протеста в Физгородке - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2021
Լարված իրավիճակ «Ֆիզգորոդոկում»․ հացադուլ անող Հայկ Հարությունյանին բերման են ենթարկել
Նշվում է, որ բնակիչների հաղորդման հիման վրա օգոստոսի 30-ին դատախազությունը գործ է հարուցել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և դրա արդյունքում ծանր հետևանքների հանգեցնելու հիմքով։ Գործն ուղարկվել է ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Հաղորդագրությունում ասվում է, որ մի քանի օր է՝ Ալիխանյան 6/1 հասցեում շինարարական աշխատանքները կանգնեցված են։
«Մենք ակնկալում ենք, որ դատախազությունը կկասեցնի հնարավոր շինարարությունը մինչև գործի քննության ավարտը՝ քրեական գործի համար կարևոր ապացույցները անվնաս պահպանելու նպատակով», - նշվում է հայտարարության մեջ։
«Ֆիզգորոդոկի» հարցով ՄԻՊ-ը դիմել է կառավարություն, քաղաքապետարան ու իրավապահ մարմիններին
Բնակիչները նշում են, որ շարունակելու են իրավական պայքարը, զուգահեռաբար չեն դադարեցնելու քաղաքացիական նախաձեռնություններն ու խնդրի բարձրաձայնումը։
Երևանի քաղաքապետարանից նրանք պահանջում են
  • Անհապաղ տրամադրել տարածքի՝ Հողային օրենսգրքի 60 հոդվածի սահմանափակումներին ենթակա լինելու հիմքերն ու եզրակացությունը։
  • Հեռացնել շինհրապարակի ցանկապատը, որը տեղադրվել է մայթերին, ճանապարհին, հանրային տարածքում։
  • Իրավապահ մարմիններին դիմել «Ռատկո» ՍՊԸ կառուցապատող կազմակերպությանը առանց հողօգտագործման թույլտվության համայնքային հողում ապօրինի աշխատանքներ իրականացնելու մասով պատասխանատվության ենթարկելու պահանջով։
  • Ավագանու արտահերթ նիստ հրավիրել խնդիրը քննելու և քաղաքին պատկանող հողը վերադարձնելու քայլեր ձեռնարկելու համար՝ ապահովելով բնակիչների ներկայացուցիչների մասնակցությունը։
Հիշեցնենք` հուլիսին Երևանի «Ֆիզգորոդոկ» հատվածում քաղաքապետարանը թույլտվություն է տվել կառուցելու 12-հարկանի շենք։ Բնակիչները մի քանի օր է`պայքարում են դրա դեմ։
Акция протеста в физгородке (21 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2021
«16 տարեկան երեխայի փորին նենց են խփել...». «Ֆիզգորոդոկում» իրավիճակը լարված է
Օգոստոսի 20–ին Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում («Ֆիզգորոդոկ») քաշքշուկ էր եղել բողոքի ակցիա անող քաղաքացիների և ոստիկանների միջև։ Բողոքի ակցիա անողներից մի քանիսը բերման էին ենթարկվել։ Լարված իրավիճակը շարունակվել էր օգոստոսի 21-ին, ոստիկանները հարվածել էին նաև 16 տարեկան տղային։ 
Բնակիչների փաստաբանի տեղեկացմամբ՝ այգու տարածքը ոչ իրավաչափ սեփականաշնորհվել է և դեռևս 2005 թվականին Կադաստրի կոմիտեի կողմից գրանցվել այլ անձի սեփականության իրավունքը: Նա տարածքը օտարել է մեկ այլ անձի, որը 2008 թվականին նշված տարածքում նախատեսել է կառուցել բազմաբնակարան շենք, և Երևանի քաղաքապետարանը տվել է թույլտվություն, սակայն շինարարությունը չի իրականացվել, և թույլտվության ժամկետն անցել է:
«Քաղաքապետարանը կապ չունի, նախկիններն են մեղավոր». «Ֆիզգորոդոկի» թեման շարունակվում է
Այնուհետև տարածքը կրկին օտարվել է մեկ այլ անձի, որը 2021 թվականի հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանից ստացել է շինարարության թույլտվություն և նախաձեռնել է բազմաբնակարան շենքի կառուցում:
Փաստաբանի խոսքով՝ այգու ընդհանուր տարածքը մինչ այդ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ճանաչել է պատմամշակութային արժեք, սակայն վերջերս այգու նշված վիճելի հատվածը հանվել է այդ ցանկից:
«Ես վստահ եմ` շենք չի լինելու». «Ֆիզգորոդոկի» բնակիչները քաղաքապետարանում են
Լրահոս
0