https://arm.sputniknews.ru/20210828/larvac-iravijak-fizgorodokum-28815091.html
Լարված իրավիճակ «Ֆիզգորոդոկում»․ հացադուլ անող Հայկ Հարությունյանին բերման են ենթարկել
Լարված իրավիճակ «Ֆիզգորոդոկում»․ հացադուլ անող Հայկ Հարությունյանին բերման են ենթարկել
Sputnik Արմենիա
Կառուցապատող ընկերության աշխատակիցներն իրենց տարածքում կայանած մեքենաներին հեռացումը բացատրում են այնտեղ իրականացվելիք շինարարությամբ: 28.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-28T16:04+0400
2021-08-28T16:04+0400
2021-08-28T16:13+0400
հասարակություն
հայաստան
երևան
բողոքի ակցիա
կառուցապատում
հացադուլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/17/28759938_0:0:1000:563_1920x0_80_0_0_85f426b4b9cf528b12589beca6bdb85d.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Երևանի «Ֆիզգորոդոկ» կոչվող թաղամասում լարված իրավիճակ է․վիճաբանություն է առաջացել բնակիչների և ոստիկանության աշխատակիցների միջև այն բանից հետո, երբ կառուցապատողը հեռացրել է այնտեղ կայանված մեքենաները: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ակցիայի մասնակիցներից Սեդա Գրիգորյանը։Հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բռնի ուժով բերման են ենթարկել:Կառուցապատող ընկերության աշխատակիցներն այս գործողությունը հիմնավորում են նրանով, որ մեքենաները կայանված են իրենց տարածքում ,որտեղ որ պետք է իրականացվի շինարարություն:«Հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բռնի ուժով բերման ենթարկեցին, ոստիկանության ներկայությամբ ապօրինաբար հեռացնում են մեր մեքենաները»,- գրել է նա:Ոստիկանները բերման են ենթարկել Հարությունյանին, որը փորձել է պարզաբանում պահանջել ՝ իր մեքենային հարվածելու համար։Նշենք, որ օրեր առաջ «Ֆիզգոռոդոկ»-ի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց` բողոքելով Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում 12 հարկանի շենքի կառուցման դեմ։Հիշեցնենք` օգոստոսի 20–ին Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում («Ֆիզգորոդոկ») քաշքշուկ էր եղել բողոքի ակցիա անող քաղաքացիների և ոստիկանների միջև։ Բողոքի ակցիա անողներից մի քանիսը բերման էին ենթարկվել։ Լարված իրավիճակը շարունակվել էր օգոստոսի 21-ին, ոստիկանները հարվածել էին նաև 16 տարեկան տղային։ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել էր բերման ենթարկվածներին այցելելու։«Ֆիզգորոդոկում» պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են նաև բնակիչների և նրանց փաստաբանի հետ:Բնակիչների փաստաբանի տեղեկացմամբ՝ այգու տարածքը ոչ իրավաչափ սեփականաշնորհվել է և դեռևս 2005 թվականին Կադաստրի կոմիտեի կողմից ոչ իրավաչափ գրանցվել այլ անձի սեփականության իրավունքը: Նա տարածքը օտարել է մեկ այլ անձի, որը 2008 թվականին նշված տարածքում նախատեսել է կառուցել բազմաբնակարան շենք, և Երևանի քաղաքապետարանը տվել է թույլտվություն, սակայն շինարարությունը չի իրականացվել, և թույլտվության ժամկետն անցել է:Լարված իրավիճակ Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցում, կան բերման ենթարկվածներ. տեսանյութԱյնուհետև, տարածքը կրկին օտարվել է մեկ այլ անձի, որը 2021 թվականի հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանից ստացել է շինարարության թույլտվություն և նախաձեռնել է բազմաբնակարան շենքի կառուցում:Փաստաբանի խոսքով՝ այգու ընդհանուր տարածքը մինչ այդ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ճանաչել է պատմամշակութային արժեք, սակայն վերջերս այգու նշված վիճելի հատվածը հանվել է այդ ցանկից:
https://arm.sputniknews.ru/20210824/qaxaqapetaran-kap-chuni-naxkinnern-en-mexavor-fizgorodiki-teman-sharunakvum-e-28764549.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/17/28759938_197:0:948:563_1920x0_80_0_0_127675ee295f7abb68eda1c50e7acf5b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, երևան, բողոքի ակցիա, կառուցապատում, հացադուլ
հասարակություն , հայաստան, երևան, բողոքի ակցիա, կառուցապատում, հացադուլ
Լարված իրավիճակ «Ֆիզգորոդոկում»․ հացադուլ անող Հայկ Հարությունյանին բերման են ենթարկել
16:04 28.08.2021 (Թարմացված է: 16:13 28.08.2021) Կառուցապատող ընկերության աշխատակիցներն իրենց տարածքում կայանած մեքենաներին հեռացումը բացատրում են այնտեղ իրականացվելիք շինարարությամբ:
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Երևանի «Ֆիզգորոդոկ» կոչվող թաղամասում լարված իրավիճակ է․վիճաբանություն է առաջացել բնակիչների և ոստիկանության աշխատակիցների միջև այն բանից հետո, երբ կառուցապատողը հեռացրել է այնտեղ կայանված մեքենաները: Տեղեկությունը
Facebook-ի իր էջում հայտնել է ակցիայի մասնակիցներից Սեդա Գրիգորյանը։
Հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բռնի ուժով բերման են ենթարկել:
Կառուցապատող ընկերության աշխատակիցներն այս գործողությունը հիմնավորում են նրանով, որ մեքենաները կայանված են իրենց տարածքում ,որտեղ որ պետք է իրականացվի շինարարություն:
«Հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բռնի ուժով բերման ենթարկեցին, ոստիկանության ներկայությամբ ապօրինաբար հեռացնում են մեր մեքենաները»,- գրել է նա:
Ոստիկանները բերման են ենթարկել Հարությունյանին, որը փորձել է պարզաբանում պահանջել ՝ իր մեքենային հարվածելու համար։
Նշենք, որ օրեր առաջ «Ֆիզգոռոդոկ»-ի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց` բողոքելով Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում 12 հարկանի շենքի կառուցման դեմ։
Հիշեցնենք` օգոստոսի 20–ին Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում («Ֆիզգորոդոկ») քաշքշուկ էր եղել բողոքի ակցիա անող քաղաքացիների և ոստիկանների միջև։ Բողոքի ակցիա անողներից մի քանիսը բերման էին ենթարկվել։ Լարված իրավիճակը շարունակվել էր օգոստոսի 21-ին, ոստիկանները
հարվածել էին նաև 16 տարեկան տղային։
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը
մեկնել էր բերման ենթարկվածներին այցելելու։
«Ֆիզգորոդոկում» պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են նաև բնակիչների և նրանց փաստաբանի հետ:
Բնակիչների փաստաբանի տեղեկացմամբ՝ այգու տարածքը ոչ իրավաչափ սեփականաշնորհվել է և դեռևս 2005 թվականին Կադաստրի կոմիտեի կողմից ոչ իրավաչափ գրանցվել այլ անձի սեփականության իրավունքը: Նա տարածքը օտարել է մեկ այլ անձի, որը 2008 թվականին նշված տարածքում նախատեսել է կառուցել բազմաբնակարան շենք, և Երևանի քաղաքապետարանը տվել է թույլտվություն, սակայն շինարարությունը չի իրականացվել, և թույլտվության ժամկետն անցել է:
Այնուհետև, տարածքը կրկին օտարվել է մեկ այլ անձի, որը 2021 թվականի հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանից ստացել է շինարարության թույլտվություն և նախաձեռնել է բազմաբնակարան շենքի կառուցում:
Փաստաբանի խոսքով՝ այգու ընդհանուր տարածքը մինչ այդ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ճանաչել է պատմամշակութային արժեք, սակայն վերջերս այգու նշված վիճելի հատվածը հանվել է այդ ցանկից: