https://arm.sputniknews.ru/20210816/hh-dprocakanneri-timn-arjanacel-e-bronze-medali-ashxarhagrutyan-mijazgayin-olimpiadayum-28682212.html
ՀՀ դպրոցականների թիմն արժանացել է բրոնզե մեդալի աշխարհագրության միջազգային օլիմպիադայում
ՀՀ դպրոցականների թիմն արժանացել է բրոնզե մեդալի աշխարհագրության միջազգային օլիմպիադայում
Sputnik Արմենիա
Օլիմպիադան ընթացել է երկու տեսական և մեկ փորձարարական փուլերով: Մեդալը նվաճել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտ Ռուբեն Սարգսյանը։ 16.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-16T13:05+0400
2021-08-16T13:05+0400
2021-08-16T13:10+0400
հայաստան
հասարակություն
օլիմպիադա
դպրոցական
մեդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/10/28682146_0:66:1157:720_1920x0_80_0_0_77d409edc15ff338e8acf5cd40c5eb91.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 10-ից 16-ը տեղի է ունեցել «Աշխարհագրություն» առարկայի 17-րդ միջազգային առցանց օլիմպիադան, որին մասնակցել է 179 աշակերտ 46 երկրից: Հայաստանի դպրոցականների թիմն արժանացել է բրոնզե մեդալի: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։ՀՀ դպրոցականների թիմն արժանացել է բրոնզե մեդալի աշխարհագրության միջազգային օլիմպիադայում
Միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացրել է 4 աշակերտ՝ Մարիամ Գրիգորյանը Երևան, «Քվանտ» վարժարանից (10-րդ դասարան), Ռուբեն Սարգսյանը Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Ֆոտոն» վարժարանից (11-րդ դասարան), Հովհաննես Ստեփանյանն Արմավիրի մարզի Նոր Արտագերսի միջնակարգ դպրոցից (11-րդ դասարան) և Լուսինե Հարությունյանն Արարատի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցից (12-րդ դասարան): Օլիմպիադան ընթացել է երկու տեսական և մեկ փորձարարական փուլերով: Մեդալը նվաճել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտ Ռուբեն Սարգսյանը։2021 թվականի «Աշխարհագրություն» առարկայի հերթական միջազգային օլիմպիադան պետք է անցկացվեր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, բայց համավարակով պայմանավորված՝ այն անցկացվել է առցանց: Հայաստանի թիմը օլիմպիադային հեռավար հեղանակով միացել է Երևանի «Քվանտ» վարժարանից:Հայ դպրոցականները մեդալներ են նվաճել կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայումՕլիմպիական թիմը ղեկավարել են Արսեն Գրիգորյանը (ԵՊՀ) և Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ, «Քվանտ» վարժարան)։Նշենք, որ նախկինում Հայաստանի դպրոցականները չորս անգամ մասնակցել էին «Աշխարհագրություն» առարկայի միջազգային օլիմպիադաներին, սակայն մեդալների չէին արժանացել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/10/28682146_0:30:1157:756_1920x0_80_0_0_d28ca1c403edfd782f9febd0ad96e3db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , օլիմպիադա, դպրոցական, մեդալ
հայաստան, հասարակություն , օլիմպիադա, դպրոցական, մեդալ
ՀՀ դպրոցականների թիմն արժանացել է բրոնզե մեդալի աշխարհագրության միջազգային օլիմպիադայում
13:05 16.08.2021 (Թարմացված է: 13:10 16.08.2021) Օլիմպիադան ընթացել է երկու տեսական և մեկ փորձարարական փուլերով: Մեդալը նվաճել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտ Ռուբեն Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 10-ից 16-ը տեղի է ունեցել «Աշխարհագրություն» առարկայի 17-րդ միջազգային առցանց օլիմպիադան, որին մասնակցել է 179 աշակերտ 46 երկրից: Հայաստանի դպրոցականների թիմն արժանացել է բրոնզե մեդալի: Այս մասին տեղեկացնում են
ԿԳՄՍ նախարարությունից։
ՀՀ դպրոցականների թիմն արժանացել է բրոնզե մեդալի աշխարհագրության միջազգային օլիմպիադայում
Միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացրել է 4 աշակերտ՝ Մարիամ Գրիգորյանը Երևան, «Քվանտ» վարժարանից (10-րդ դասարան), Ռուբեն Սարգսյանը Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Ֆոտոն» վարժարանից (11-րդ դասարան), Հովհաննես Ստեփանյանն Արմավիրի մարզի Նոր Արտագերսի միջնակարգ դպրոցից (11-րդ դասարան) և Լուսինե Հարությունյանն Արարատի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցից (12-րդ դասարան): Օլիմպիադան ընթացել է երկու տեսական և մեկ փորձարարական փուլերով: Մեդալը նվաճել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտ Ռուբեն Սարգսյանը։
2021 թվականի «Աշխարհագրություն» առարկայի հերթական միջազգային օլիմպիադան պետք է անցկացվեր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, բայց համավարակով պայմանավորված՝ այն անցկացվել է առցանց: Հայաստանի թիմը օլիմպիադային հեռավար հեղանակով միացել է Երևանի «Քվանտ» վարժարանից:
Օլիմպիական թիմը ղեկավարել են Արսեն Գրիգորյանը (ԵՊՀ) և Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ, «Քվանտ» վարժարան)։
Նշենք, որ նախկինում Հայաստանի դպրոցականները չորս անգամ մասնակցել էին «Աշխարհագրություն» առարկայի միջազգային օլիմպիադաներին, սակայն մեդալների չէին արժանացել։