00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքում վախեցած են․ թալիբները կարող են հարվածել ԱՄՆ-ի տնտեսությանը

© Sputnik / Стрингер / Անցնել մեդիապահոցСитуация в Афганистане после смены власти
Ситуация в Афганистане после смены власти - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2021
Բաժանորդագրվել
Դոլարի համար հերթական փլուզումն են կանխատեսել, այս անգամ՝ «աֆղանական գործոնի» պատճառով։ Ավելի վաղ տագնապալի կանխատեսումների առիթ էր դարձել ԱՄՆ-ի տնտեսության անկայունությունը: Արդյո՞ք թալիբները կարագացնեն համաշխարհային «ապադոլարացումը»՝ վերլուծել է ՌԻԱ Նովոստին։
Մոսկվա, 26 օգոստոսի – ՌԻԱ Նովոստի, Իրինա Բադմաևա

Հերթական փլուզումը

Ամերիկյան դրամական միավորի ճակատագրով մտահոգված է Goldman Sachs Asset Management-ի նախկին նախագահ և Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ջիմ Օ’Նիլը: Նա կարծում է, որ առաջնորդի կարգավիճակն արդեն կորսված է։ Համաշխարհային արժույթի կագրավիճակն էլ հարցականի տակ է։ Աֆղանստանից ամերիկյան զորքերի հապճեպ դուրսբերումը միայն ավելի բարդացրեց իրավիճակը։
Спецборт авиации МЧС России с аэромобильным госпиталем приземлился в Ереване (15 ноября 2020). Армения - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
Ռուսաստանի ՊՆ-ն Աֆղանստանից տարհանել է ՀԱՊԿ-ի և Ուկրաինայի քաղաքացիներին
Դոլարը լուրջ ցնցում էր ապրում նաև 1975-ին, երբ ԱՄՆ-ն հեռանում էր Վիետնամից։ Բայց Ճապոնիան, Գերմանիան և Չինաստանն ամեն ինչ արեցին, որպեսզի փոխարժեքի զգալի տատանումներ թույլ չտան։ Պեկինը հրաժարվեց ընդլայնել յուանի առկայությունը ներքին և միջազգային ֆինանսական շուկաներում։
Հիմա խաղի կանոններն այլ են։ Տնտեսական աճի շարժիչը Ասիայի կողմ է տեղափոխվում։ Այստեղ գերիշխողը հենց ՉԺՀ-ն է։ Նախորդ դարի կեսերից չինացիները համաշխարհային ՀՆԱ-ում իրենց մասնաբաժիին ավելացրել են չորս անգամ՝ գրեթե հասցնելով 20 տոկոսի։ ԱՄՆ-ի մասնաբաժինը 20 տոկոս է։ 
Արժույթի միջազգային հիմնադրամը վերանայում է SDR-ի (փոխառությունների հատուկ իրավունքներ, որոնք կարելի է փոխանակել ցանկացած արժույթով) զամբյուղը ։ Ջիմ Օ’Նիլը նշում Է, որ եթե յուանն ուժեղանա, համաշխարհային ֆինանսական համակարգը կփոխվի:
Թալիբները չեն ցանկանում տեսնել թուրք զինվորներին Աֆղանստանում
Եվրոպական կենտրոնական բանկի տվյալներով՝ միջազգային պահուստներում ամերիկյան արժույթի բաժինը 2018թ․-ին ընկել է մինչև 61,7 տոկոս՝ առնվազն 20 տարվա ընթացքում: Անցած տարի 1995թ․-ից ի վեր առաջին անգամ 60-ից էլ ներքև է իջել։
Բրիտանացի և ամերիկացի զինվորները երեխաներին տարհանում են Քաբուլի օդանավակայանից - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2021
Ինչպես են հազարավոր աֆղաններ փորձում փրկվել թալիբներից․ ազդեցիկ լուսանկարներ
Դրանում իրենց լուման ունեն հենց ԱՄՆ-ի դրամական իշխանություննները։ Համավարակի թեժ պահին նրանք ամբողջ հզորությամբ գործի դրեցին տպագրական մեքենան։ Տնտեսության մեջ տրիլիոններ լցրին։ Գնաճը հասավ 5,4 տոկոսի, ինչն առավելագույնն է 13 տարվա ընթացքում։
Դոլարի դինամիկան այժմ կարելի է նկարագրել որպես «մի քայլ առաջ, երկու քայլ հետ», ուստի պարբերաբար տագնապալի կանխատեսումներ են հայտնվում։ Իսկ Քաբուլից անհաջող էվակուցիան ընդամենը ևս մեկ վրձնահարված է ընդհանուր պատկերին։
Տնտեսագետների մեծ մասի կարծիքով՝ Աֆղանստանում տեղի ունեցողի պատճառով ուղիղ տնտեսական ռիսկեր, այնուամենայնիվ, չկան։ Համաշխարհային տնտեսության վրա այդ երկրի ազդեցությունը չնչին է։ Իսկ մրցակիցները չեն կարողանա լուրջ նեղություն տալ ամերիկյան արժույթին։
«Ճապոնիան տնտեսական և ռազմաքաղաքական իմաստով ԱՄՆ-ի արբանյակն է։ Այն ոչ մի ինքնուրույն գործողություն չի ձեռնարկի։ Եվ անգամ Չինաստանը, որի հարաբերությունները Վաշինգտոնի հետ վատթարացել են, առաջվա պես կախված է ամերիկյան շուկայից։ Պեկինն իրավիճակը չի սրի»,-կարծում է Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի դոցենտ Վլադիմիր Գրիգորևը։
Դոլարը կանգուն կմնա ռազմաքաղաքական ուժի, տեխնոլոգիական գերազանցության և ֆինանսական մանիպուլյացիաների հաշվին։
Հիմնական խնդիրներից մեկը դրամական զանգվածի աճն է։ Բայց ազդեցության բոլոր լծակները ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ձեռքում են։ Կարգավորիչը կարող է մինչև տարեվերջ կոշտ քաղաքականության անցնել: Կբարձրացնի առանցքային տոկոսադրույքը, և դա կամրապնդի ազգային արժույթը։
Ինչ են պայմանավորվել ՀԱՊԿ անդամներն Աֆղանստանի վերաբերյալ. Պեսկովը մանրամասնում է
Դրա հաստատումն արդեն կա. օգոստոսի 18-ին ԴՊՀ-ն հրապարակել է կոմիտեի նիստի արձանագրությունը։ Ներդրողներն այս փաստաթղթում գտել են այն, ինչ փնտրում էին. Տպագրական հաստոցը կկանգնեցվի։ Շուկան հույս ունի, որ դա տեղի կունենա նոյեմբերին:
Իսկ 2022-ին սպասվում է դրույքի բարձրացում, ինչը նույնպես կօգնի դոլարին։
Փլուզման միակ հնարավոր սցենարը՝ եթե ԱՄՆ-ն ևս մեկ լայնածավալ և թանկարժեք պատերազմի մեջ ներքաշվի։ Բայց առայժմ Սպիտակ տունը խուսափում է այդ սցենարից։

Առանց դոլարի չի լինում

Արդեն մի քանի տասնամյակ շարունակ փորձում են դուրս մղել դոլարը համաշխարհային ֆինանսական ասպարեզից։ Եվրոյի և յուանի մասնաբաժինը միջազգային օպերացիաներում իսկապես կամաց-կամաց աճում է։ Բայց չպետք է մոռանալ, որ ԵՄ-ն և ՉԺՀ-ն հիմնականում արտահանում են, և որ ԱՄՆ-ն նրան սպառման հիմնական շուկան է։
Алексей Мухин во время видеомоста Москва-Минск-Тбилиси-Кишинев-Ереван (23 августа 2021). Москва - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2021
«Արևմտամետության» իմիտացիա և արյունալի անջատում անցյալից. Ի՞նչ է ստացել Ուկրաինան
Բացի այդ, համավարակից հետո եվրոյի գոտին ավելի դանդաղ ու ծանր է վերականգնվում։ «Խանգարում են փխրունությունն ու ոչ միատարրությունը․ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից բացի, կան նաև այլ երկրներ։
Եվ եթե Հարավային Եվրոպան առնվազն մասնակցում է համաեվրոպական աշխատանքի բաժանմանը, ապա Արևելյան և Մերձբալթյան երկրները, բացառությամբ Չեխիայի, ամբողջ տարածաշրջանը ներքև քաշող տնտեսական բալաստ են։ Բայց պետք է խոստովանեմ, որ եվրոն ամենաուժեղ արժույթն է դոլարից հետո»,-ասում է Վլադիմիր Գրիգորևը:
Անկախ ֆինանսական խորհրդական Աննա Խարչենկոն ավելացնում է, որ ամերիկյանից հետո աշխարհում երկրորդ տնտեսությունը չինականն է, բայց, այնուամենայնիվ, յուանն այնքան էլ պահանջված չէ մեծ առևտրում։
Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ աշխարհի կենտրոնական բանկերի պահուստներում պահվում է 11,1 տրիլիոն դոլարին համարժեք դրամական զանգված: Դրանցից ամերիկյան արժույթով՝ մոտ վեց տրիլիոն դոլար, եվրոյով՝ միայն 2,3։
«ԱՄՆ-ի ֆինանսական շուկան առավել բազմազան է և իրացվելի։ Կապիտալներ է գրավում ամբողջ աշխարհից։ Այստեղից ներդրումներ են կատարվում այն նախագծերում, որոնցում չեն համարձակվում ներդրումներ կատարել եվրոպացիներն ու չինացիները»,- նշում է PFL Advisors ներդրումային ընկերության կառավարիչ-գործընկեր Ֆյոդոր Նաումովը:
«Հենց դոլարն են մշտապես ընտրելու միջոցների խնայողության համար։ Հատկապես Ռուսաստանում։ 2014թ․-ից ի վեր ռուբլին ամերիկյան արժույթի համեմատ էժանացել է երկուսուկես անգամ։ Համավարակի սկզբից ի վեր անկումը մոտ 25 տոկոս է»,-նշում է Ֆինանսների կառավարման բարձրագույն դպրոցի վերլուծական հետազոտությունների բաժնի ղեկավար Միխայիլ Կոգանը։
Президент Афганистана Мохаммад Ашраф Гани - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2021
«Ներում ենք բոլորին». թալիբներն Աֆղանստանի նախագահ Ղանիին առաջարկ են արել
Սակայն ռիսկերը նվազագույնի հասցնելու համար չպետք է «բոլոր հավկիթները նույն զամբյուղում դնել»։ Դիվերսիֆիկացրե՛ք, խորհուրդ են տալիս վերլուծաբանները։ Բացի այդ, արժույթը չի բազմապատկելու կապիտալը։
Այն պետք է օգտագործել հաշվարկների համար, այլապես ավելի շատ կկորցնեք փոխանակման ժամանակ։ Իսկ բարձր գնաճն ու ցաժր տոկոսադրույքները հաշվի առնելով՝ հեշտությամբ կարելի է վնասով դուրս գալ։
Տնտեսագետները խորհուրդ են տալիս ազատ միջոցներն ուղղել ակտիվներին՝ բաժնետոմսեր, պարտատոմսեր, անշարժ գույք: Մինչև տարեվերջ դոլարը, ամենայն հավանականությամբ, կմնա 73-80 ռուբլու միջակայքում: Եվրոյի փոխարժեքը՝ 1,13-1,14։ Շուկայի վրա շարունակում են ազդել ֆինանսական նորությունները և, իհարկե, համաճարակաբանական իրավիճակն աշխարհում։
Վերջ դնել դոլարի դոմինանտությանը. Էրդողանի՝ ԱՄՆ-ին ուղղված նոր հոխորտանքը
Լրահոս
0