https://arm.sputniknews.ru/20210901/yerevanum-evs-mek-himnanorogvac-dproc-bacvec-poxvarchapetn-u-qaxaqapet-shrjel-en-krtojaxum-28851648.html
Երևանում ևս մեկ հիմնանորոգված դպրոց բացվեց. փոխվարչապետն ու քաղաքապետը շրջել են կրթօջախում
Երևանում ևս մեկ հիմնանորոգված դպրոց բացվեց. փոխվարչապետն ու քաղաքապետը շրջել են կրթօջախում
Sputnik Արմենիա
Դպրոցը վերակառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համատեղ ծրագրի շրջանակում։ 01.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-01T13:39+0400
2021-09-01T13:39+0400
2021-09-01T16:42+0400
հայաստան
հասարակություն
դպրոց
երևան
սուրեն պապիկյան
հայկ մարության
տեսանյութեր
մուլտիմեդիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/01/28854767_0:0:1275:720_1920x0_80_0_0_9849b171562587232b31d8ec4f474997.jpg
Վարդգես Պետրոսյանի անվան հ.51 հիմական դպրոցը հիմնանորոգումից հետո իր դռները բացեց սաների առջև, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Վերակառուցված կրթօջախում սովորում է 1192 աշակերտ:Վարդգես Պետրոսյանի անվան հ.51 հիմական դպրոցը հիմնանորոգումից հետո իր դռները բացեց սաների առջև
Դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պաշտոնատար այլ անձինք:Երևանի քաղաքապետն ու ՀՀ փոխվարչապետը շրջել են դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և աշակերտների համար ստեղծված պայմաններին: Նոր, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ստեղծվել դասասենյակներում, մարզադահլիճում, բնագիտական առարկաներն էլ այսուհետ դպրոցի սաները կուսումնասիրեն ժամանակակից միջոցներով կահավորված լաբորատորիաներում:Վարդգես Պետրոսյանի անվան հ.51 հիմական դպրոցը հիմնանորոգումից հետո իր դռները բացեց սաների առջև
Դպրոցը վերակառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրերի շրջանակում: 2019 թվականին մեկնարկած ծրագիրն ավարտվել է այս տարվա մայիսին: Վերակառուցման ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 530 մլն դրամ: Կառավարության տրամադրած 22 մլն 500 հազար դրամով էլ ձեռք է բերվել անհրաժեշտ գույք:Վարդգես Պետրոսյանի անվան հ.51 հիմական դպրոցը հիմնանորոգումից հետո իր դռները բացեց սաների առջև
Ի դեպ, նոր ուսումնական տարին վերակառուցված ու հարմարավետ պայմաններով են դիմավորել նաև Երևանի 135 և 143 դպրոցները:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/01/28854767_32:0:1178:720_1920x0_80_0_0_762f0a4bdda4799acc403b51a77ca7e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , դպրոց, երևան, սուրեն պապիկյան, հայկ մարության, տեսանյութեր, մուլտիմեդիա
հայաստան, հասարակություն , դպրոց, երևան, սուրեն պապիկյան, հայկ մարության, տեսանյութեր, մուլտիմեդիա
Երևանում ևս մեկ հիմնանորոգված դպրոց բացվեց. փոխվարչապետն ու քաղաքապետը շրջել են կրթօջախում
13:39 01.09.2021 (Թարմացված է: 16:42 01.09.2021) Դպրոցը վերակառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համատեղ ծրագրի շրջանակում։
Վարդգես Պետրոսյանի անվան հ.51 հիմական դպրոցը հիմնանորոգումից հետո իր դռները բացեց սաների առջև, տեղեկացնում են
Երևանի քաղաքապետարանից: Վերակառուցված կրթօջախում սովորում է 1192 աշակերտ:
Վարդգես Պետրոսյանի անվան հ.51 հիմական դպրոցը հիմնանորոգումից հետո իր դռները բացեց սաների առջև
Դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պաշտոնատար այլ անձինք:
Երևանի քաղաքապետն ու ՀՀ փոխվարչապետը շրջել են դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և աշակերտների համար ստեղծված պայմաններին: Նոր, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ստեղծվել դասասենյակներում, մարզադահլիճում, բնագիտական առարկաներն էլ այսուհետ դպրոցի սաները կուսումնասիրեն ժամանակակից միջոցներով կահավորված լաբորատորիաներում:
Վարդգես Պետրոսյանի անվան հ.51 հիմական դպրոցը հիմնանորոգումից հետո իր դռները բացեց սաների առջև
Դպրոցը վերակառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրերի շրջանակում: 2019 թվականին մեկնարկած ծրագիրն ավարտվել է այս տարվա մայիսին: Վերակառուցման ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 530 մլն դրամ: Կառավարության տրամադրած 22 մլն 500 հազար դրամով էլ ձեռք է բերվել անհրաժեշտ գույք:
Վարդգես Պետրոսյանի անվան հ.51 հիմական դպրոցը հիմնանորոգումից հետո իր դռները բացեց սաների առջև
Ի դեպ, նոր ուսումնական տարին վերակառուցված ու հարմարավետ պայմաններով են դիմավորել նաև Երևանի 135 և 143 դպրոցները: