https://arm.sputniknews.ru/20210903/danakaharutyun-erevan-hh-qnnchakan-kpmite-28875287.html
Դանակահարություն Երևանում. ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել
Դանակահարություն Երևանում. ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել
Sputnik Արմենիա
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր: Առգրավվել է տուժողի հագուստը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն... 03.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-03T10:24+0400
2021-09-03T10:24+0400
2021-09-03T10:37+0400
հայաստան
հասարակություն
դանակահարություն
երևան
քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1987/16/19871694_0:82:1600:986_1920x0_80_0_0_5a2f22019781faba15ba2303b1aa3a9c.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnuik. Երևանում դանակահարել են 25–ամյա երիտասարդի, դեպքով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասի հատկանիշներով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ 2021թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21:00-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «որովայնի, վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Երևանի Թումանյան փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի 25-ամյա բնակիչը:Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:25-ի սահմաններում, Թումանյան փողոցի մայթեզրում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել երիտասարդին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:Շենգավիթում տղան դանակահարել է խորթ հորը և դիմել փախուստիԿատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր: Առգրավվել է տուժողի հագուստը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել մի շարք անձինք:Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:Նախաքննությունը շարունակվում է:Վանաձորի բնակիչը նշանադրությունը չեղարկելու պատճառով դանակահարել է մեկ այլ տղամարդու
https://arm.sputniknews.ru/20210825/danakaharutyun-yerevanyan-restorani-hetnabakum-3-mard-texapoxvel-e-hivandanoc-28777949.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1987/16/19871694_0:31:1600:1037_1920x0_80_0_0_f5b937efeaddc931da39886456fadea9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , դանակահարություն, երևան, քննչական կոմիտե
հայաստան, հասարակություն , դանակահարություն, երևան, քննչական կոմիտե
Դանակահարություն Երևանում. ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել
10:24 03.09.2021 (Թարմացված է: 10:37 03.09.2021) Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր: Առգրավվել է տուժողի հագուստը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել մի շարք անձինք:
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnuik. Երևանում դանակահարել են 25–ամյա երիտասարդի, դեպքով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասի հատկանիշներով: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ 2021թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21:00-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «որովայնի, վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Երևանի Թումանյան փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի 25-ամյա բնակիչը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:25-ի սահմաններում, Թումանյան փողոցի մայթեզրում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել երիտասարդին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր: Առգրավվել է տուժողի հագուստը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել մի շարք անձինք:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: