https://arm.sputniknews.ru/20210905/arqayazn-charlz-xorhrdakan-medal-28895839.html
Արքայազն Չարլզի խորհրդականը սաուդցի մագնատին օգնել է 2 միլիոն դոլարի դիմաց շքանշան ստանալ
Արքայազն Չարլզի խորհրդականը սաուդցի մագնատին օգնել է 2 միլիոն դոլարի դիմաց շքանշան ստանալ
Sputnik Արմենիա
Բիզնեսմեն Բեն Մաhֆուզը 2011թ․-ից ի վեր փորձել է Բրիտանիայի քաղաքացիություն ստանալ և շատ էր ցանկանում պատվավոր տիտղոս ունենալ։ 05.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-05T12:13+0400
2021-09-05T12:13+0400
2021-09-05T12:38+0400
աշխարհ
արքայազն
արքայազն ուիլյամ
արքայազն հարրի
արքայազն ֆիլիպ
մեդալ
խորհրդական
https://cdn.am.sputniknews.ru/img/2251/38/22513840_0:83:1601:983_1920x0_80_0_0_1a09e2a80decc7f6cd8fd3abae52a918.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Սաուդյան Արաբիայից գործարար Մաhֆուզ Մուբարաք բեն Մահֆուզը Բրիտանական կայսրության շքանշան է ստացել 1,5 մլն ֆունտ ստեռլինգ (մոտ 2,1 մլն դոլար) նվիրատվության դիմաց: Այդ հարցում նրան օգնել է Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Չարլզի մերձավոր օգնական Մայքլ Ֆոսեթը, հաղորդում է Sunday Times-ը:Ֆոսեթը զբաղեցնում էր արքայազնի բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, սակայն ժամանակավորապես լքել է այն՝ բորբոքվող սկանդալի պատճառով, իսկ հիմնադրամը, շատ լուրջ ընդունելով հնչած մեղադրանքները, ներքին հետաքննություն է սկսել:Բեն Մահֆուզը 2011թ․-ից ի վեր փորձել է բրիտանական քաղաքացիություն ստանալ և պատվավոր տիտղոս ձեռք բերել։ Ինչպես պարզ է դառնում էլեկտրոնային նամակներից, Ֆոսեթը խոստացել էր, որ բիզնեսմենը կկարողանա շքանշանի ասպետ դառնալ առատ նվիրատվությունների դիմաց։ Հետաքրքիր է, որ բեն Մահֆուզին արքայազնի խորհրդականների առաջարկությամբ պարգևատրելուն աջակցել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն և Էր Ռիադում Միացյալ Թագավորության դեսպանատունը։Սկանդալային հարցազրույց․ Մեգան Մարքլը՝ ռասիզմի և արքայական ընտանիքի հետ «պատերազմի» մասին2016թ․-ին բեն Մահֆուզը դարձել է Բրիտանական կայսրության պատվավոր կոմանդոր։ Սա պարգևի երրորդ մակարդակն է, այն դեռևս ասպետական տիտղոսի իրավունք չի տալիս։ Նա պարգևը ստացել է արքայազն Չարլզի ձեռքից՝ Բուքինգհեմյան պալատում, մասնավոր արարողության ժամանակ։ Պարգևը նրան շնորհել էր Եղիսաբեթ 2-րդ թագուհին՝ «Միացյալ Թագավորության բարեգործական կազմակերպություններին մատուցած ծառայությունների համար»։Սաուդցի գործարարի ներկայացուցիչները հերքում են տիտղոս գնելու մասին բանակցությունների փաստը՝ հայտարարելով, որ նա հայտնի մարդասեր է և գումար է նվիրաբերում տարբեր կազմակերպությունների:«Ցատկ դեպի անհայտություն». արքայազն Հարրին` արքայական լիազորություններից հրաժարվելու մասին
https://arm.sputniknews.ru/20210902/mec-britanya-exisabet-2-gah-hrazarvel-28872275.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2251/38/22513840_56:0:1477:1066_1920x0_80_0_0_fbd62b9b81930e87141d1a4c5ec529d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, արքայազն, արքայազն ուիլյամ, արքայազն հարրի, արքայազն ֆիլիպ, մեդալ, խորհրդական
աշխարհ, արքայազն, արքայազն ուիլյամ, արքայազն հարրի, արքայազն ֆիլիպ, մեդալ, խորհրդական
Արքայազն Չարլզի խորհրդականը սաուդցի մագնատին օգնել է 2 միլիոն դոլարի դիմաց շքանշան ստանալ
12:13 05.09.2021 (Թարմացված է: 12:38 05.09.2021) Բիզնեսմեն Բեն Մաhֆուզը 2011թ․-ից ի վեր փորձել է Բրիտանիայի քաղաքացիություն ստանալ և շատ էր ցանկանում պատվավոր տիտղոս ունենալ։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Սաուդյան Արաբիայից գործարար Մաhֆուզ Մուբարաք բեն Մահֆուզը Բրիտանական կայսրության շքանշան է ստացել 1,5 մլն ֆունտ ստեռլինգ (մոտ 2,1 մլն դոլար) նվիրատվության դիմաց: Այդ հարցում նրան օգնել է Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Չարլզի մերձավոր օգնական Մայքլ Ֆոսեթը, հաղորդում է
Sunday Times-ը:
Ֆոսեթը զբաղեցնում էր արքայազնի բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, սակայն ժամանակավորապես լքել է այն՝ բորբոքվող սկանդալի պատճառով, իսկ հիմնադրամը, շատ լուրջ ընդունելով հնչած մեղադրանքները, ներքին հետաքննություն է սկսել:
Բեն Մահֆուզը 2011թ․-ից ի վեր փորձել է բրիտանական քաղաքացիություն ստանալ և պատվավոր տիտղոս ձեռք բերել։ Ինչպես պարզ է դառնում էլեկտրոնային նամակներից, Ֆոսեթը խոստացել էր, որ բիզնեսմենը կկարողանա շքանշանի ասպետ դառնալ առատ նվիրատվությունների դիմաց։ Հետաքրքիր է, որ բեն Մահֆուզին արքայազնի խորհրդականների առաջարկությամբ պարգևատրելուն աջակցել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն և Էր Ռիադում Միացյալ Թագավորության դեսպանատունը։
2016թ․-ին բեն Մահֆուզը դարձել է Բրիտանական կայսրության պատվավոր կոմանդոր։ Սա պարգևի երրորդ մակարդակն է, այն դեռևս ասպետական տիտղոսի իրավունք չի տալիս։ Նա պարգևը ստացել է արքայազն Չարլզի ձեռքից՝ Բուքինգհեմյան պալատում, մասնավոր արարողության ժամանակ։ Պարգևը նրան շնորհել էր Եղիսաբեթ 2-րդ թագուհին՝ «Միացյալ Թագավորության բարեգործական կազմակերպություններին մատուցած ծառայությունների համար»։
Սաուդցի գործարարի ներկայացուցիչները հերքում են տիտղոս գնելու մասին բանակցությունների փաստը՝ հայտարարելով, որ նա հայտնի մարդասեր է և գումար է նվիրաբերում տարբեր կազմակերպությունների: