https://arm.sputniknews.ru/20210902/mec-britanya-exisabet-2-gah-hrazarvel-28872275.html
Հայտնի է՝ որ դեպքում Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը կհրաժարվի գահից
Հայտնի է՝ որ դեպքում Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը կհրաժարվի գահից
Sputnik Արմենիա
Վերջին տարիներին Մեծ Բրիտանիայի թագուհու ընտանիքում տեղի են ունեցել մի քանի տհաճ իրադարձություններ: 02.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-02T20:54+0400
2021-09-02T20:54+0400
2021-09-02T20:57+0400
աշխարհ
մեծ բրիտանիա
եղիսաբեթ 2-րդ
թագուհի
թագավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/06/24365875_0:0:1600:904_1920x0_80_0_0_5d29984f02fbb7ef8a29c4d0e6efb074.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Մեծ Բրիտանիայի թագուհին` Եղիսաբեթ II–ը, Town & Country հրատարակությանը պատմել է, թե որ դեպքում կարող է հրաժարվել իր պաշտոնից։Հրատարակության «Թագուհին» գրքում, որի հեղինակն է Մեթյու Դենիսոնը, նշվում է, որ Եղիսաբեթ II-ը մտադիր չէ լքել պաշտոնը, եթե երկու հանգամանք չլինի:«Նա հրաժարական կտա միայն երկու դեպքում՝ եթե հիվանդանա Ալցհեյմերով կամ կաթված ստանա», - 95-ամյա թագուհու խոսքերն է մեջբերում Դենիսոնը:Իր թագավորության վերջին տարիներին թագուհին բազմաթիվ տհաճ իրադարձություններ է ապրել։ Դրանցից է ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի մահը, արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի ընտանիքից հեռանալը և աղմկահարույց հարցազրույցը Օփրա Ուինֆրիին, որում երիտասարդները մեղադրում էին թագավորական ընտանիքին տարբեր զանցանքներում, ինչպես նաև արքայազն Էնդրյուի՝ անչափահասին բռնաբարելու մեղադրանքը։Մահացել է Եղիսաբեթ II-ի ամուսինը2022 թվականին կլրանա 70 տարին, ինչ Եղիսաբեթ II-ը Մեծ Բրիտանիայի գահին է։ Ուշագրավ է, որ վերջնական հայտնի չէ՝ ով է փոխարինելու նրան։ Կարգի համաձայն՝ գահը պետք է փոխանցվի նրա ավագ որդուն՝ արքայազն Չարլզին։ Սակայն հաշվի առնելով նրա բավականին ցածր վարկանիշը բրիտանացիների շրջանում` կապված արքայազնի կնոջ` Դիանայի մահվան և ապա սիրուհի Քամիլա Պարկերի հետ ամուսնության հանգամանքների հետ։Եթե գահը չանցնի Չարլզին, հաջորդը նրա ավագ որդի արքայազն Ուիլյամն է։Եղիսաբեթ II-ին թագուհի դարձրին սերն ու ծխախոտը. արդեն 68 տարվա գահակալություն
https://arm.sputniknews.ru/20210306/mec-britanya-taguhi-aviapark-exisabet-inqnatir-26715390.html
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/06/24365875_0:0:1600:1006_1920x0_80_0_0_2f36c4a47d69447e61e2fa658106d921.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, մեծ բրիտանիա, եղիսաբեթ 2-րդ, թագուհի, թագավոր
աշխարհ, մեծ բրիտանիա, եղիսաբեթ 2-րդ, թագուհի, թագավոր
Հայտնի է՝ որ դեպքում Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը կհրաժարվի գահից
20:54 02.09.2021 (Թարմացված է: 20:57 02.09.2021) Վերջին տարիներին Մեծ Բրիտանիայի թագուհու ընտանիքում տեղի են ունեցել մի քանի տհաճ իրադարձություններ:
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Մեծ Բրիտանիայի թագուհին` Եղիսաբեթ II–ը,
Town & Country հրատարակությանը պատմել է, թե որ դեպքում կարող է հրաժարվել իր պաշտոնից։
Հրատարակության «Թագուհին» գրքում, որի հեղինակն է Մեթյու Դենիսոնը, նշվում է, որ Եղիսաբեթ II-ը մտադիր չէ լքել պաշտոնը, եթե երկու հանգամանք չլինի:
«Նա հրաժարական կտա միայն երկու դեպքում՝ եթե հիվանդանա Ալցհեյմերով կամ կաթված ստանա», - 95-ամյա թագուհու խոսքերն է մեջբերում Դենիսոնը:
Իր թագավորության վերջին տարիներին թագուհին բազմաթիվ տհաճ իրադարձություններ է ապրել։ Դրանցից է ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի մահը, արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի ընտանիքից հեռանալը և աղմկահարույց հարցազրույցը Օփրա Ուինֆրիին, որում երիտասարդները մեղադրում էին թագավորական ընտանիքին տարբեր զանցանքներում, ինչպես նաև արքայազն Էնդրյուի՝ անչափահասին բռնաբարելու մեղադրանքը։
2022 թվականին կլրանա 70 տարին, ինչ Եղիսաբեթ II-ը Մեծ Բրիտանիայի գահին է։ Ուշագրավ է, որ վերջնական հայտնի չէ՝ ով է փոխարինելու նրան։ Կարգի համաձայն՝ գահը պետք է փոխանցվի նրա ավագ որդուն՝ արքայազն Չարլզին։ Սակայն հաշվի առնելով նրա բավականին ցածր վարկանիշը բրիտանացիների շրջանում` կապված արքայազնի կնոջ` Դիանայի մահվան և ապա սիրուհի Քամիլա Պարկերի հետ ամուսնության հանգամանքների հետ։
Եթե գահը չանցնի Չարլզին, հաջորդը նրա ավագ որդի արքայազն Ուիլյամն է։