00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Առանց նրանց չէինք կարողանա գոյատևել». խաղաղապահները խմելու ջուր են հասցրել արցախցիներին

© Sputnik / StringerРоссийские миротворцы помогают жителям Карабаха с питьевой водой
Российские миротворцы помогают жителям Карабаха с питьевой водой - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2021
Բաժանորդագրվել
Մինչև ջրային կայանի վերանորոգման և վերականգնողական աշխատանքների ավարտը և Լեռնային Ղարաբաղի քաղաքներում ու շրջաններում խողովակաշարի կառուցումը խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ամեն օր տեղի բնակիչներին կապահովեն խմելու ջրով:
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnuik. Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները խմելու ջրով են ապահովել Ստեփանակերտ քաղաքի և Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանների ավելի քան 1,5 հազար բնակչի: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Министр иностранных дел Армении Арарат Мирзоян во время совместной с российским коллегой пресс-конференции (31 августа 2021). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
Խաղաղապահ զորախումբը ԼՂ–ում բնականոն կյանքին վերադառնալու պայմաններ է ստեղծում. Միրզոյան
«Երկու շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի մարդասիրական կենտրոնի զինծառայողները կատարել են ավելի քան 30 ուղևորություն և Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ապահովել ավելի քան 200 տոննա խմելու ջրով: Մարդասիրական հարցի լուծման համար խաղաղապահներն օգտագործել են 2 ջրատար, յուրաքանչյուրը՝ մոտ 5 խմ ծավալով»,-հայտնել են նախարարությունից։
Գերատեսչությունում նշել են, որ մինչև ջրային կայանի վերանորոգման և վերականգնողական աշխատանքների ավարտը և Լեռնային Ղարաբաղի քաղաքներում ու շրջաններում խողովակաշարի կառուցումը խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ամեն օր տեղի բնակիչներին կապահովեն խմելու ջրով:
«Մենք երկրորդ հարկում ենք ապրում, և այս պահին, քանի որ ջուրը չի հերիքում, մեզ խմելու ջուր է հարկավոր։ Առանց ռուս խաղաղապահների մենք չէինք կարողանա գոյատևել։ Եվ ես կուզեի շնորհակալություն հայտնել նրանց, որ օգնում են մեզ, և այն ամենի համար, ինչ այս պահին անում են մեզ համար։ Խաղաղապահները երաշխիք են մեզ համար, նրանք պաշտպանում են մեր հողերը և հույս ունենք, որ հետագայում ամեն ինչ լավ կլինի»,- Ստեփանակերտի բնակչուհի Լենա Իզմայիլյանի խոսքերն է մեջբերում  նախարարությունը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0