https://arm.sputniknews.ru/20210904/aronyan-shaxmat-amn-hayastan-28893110.html
«Վաղը մեկնում եմ և տխուր եմ այդ փաստով». Արոնյանը շուտով հանդես չի գա ՀՀ դրոշի ներքո
«Վաղը մեկնում եմ և տխուր եմ այդ փաստով». Արոնյանը շուտով հանդես չի գա ՀՀ դրոշի ներքո
Sputnik Արմենիա
Շախմատիստը մեկնաբանել է Հայաստանը լքելու իր քայլն ու նշել, որ դա իր կամքով չի լինում։ 04.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-04T18:56+0400
2021-09-04T18:56+0400
2021-09-04T21:43+0400
սպորտ
հայաստան
լևոն արոնյան
շախմատ
շախմատիստ
ամն
լևոն արոնյանի վերելքներն ու վայրէջքները
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/07/28590678_0:282:1600:1186_1920x0_80_0_0_012846a4e22750851f1eddc77b4d66bd.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն, կրկնակի աշխարհի գավաթակիր, գրոսմայստեր Լևոն Արոնյանը արդեն մեկնում է ԱՄՆ և շուտով հանդես չի գա Հայաստանի դրոշի ներքո։ «Վաղը մեկնում եմ և տխուր եմ այդ փաստով»,–լրագրողների ու շախմատիստների հետ հանդիպմանն այսօր ասաց Արոնյանը`հավելելով, որ չգիտի՝ աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնի՞, թե՞ ոչ: Նա ընդգծեց, որ երբեք չի ցանկացել խաղալ այլ երկրի դրոշի ներքո, բայց, ցավոք, այդպես է հիմա ստացվել։«Երբեք չեմ ցանկացել այլ դրոշի ներքո հանդես գալ։ Մեր դրոշից ավելի քաղցր դրոշ ինձ համար գոյություն չունի։ Չեմ կարող ասել, որ այս քայլն իմ ցանկությամբ է»,- ասաց Արոնյանը։Նշենք, որ Արոնյանը սեպտեմբերի 6-ին կմեկնի ԱՄՆ։ Հայաստանի առաջատար շախմատիստն այսուհետ կներկայացնի այդ երկիրը։ Գրոսմայստերը նշեց, որ մեկնում է, բայց որևէ մեկին հրաժեշտ չի տալիս։«Այնպես չէ, որ մեկնում եմ ԱՄՆ և այլևս չեմ գալու Հայաստան, չեմ այցելելու դպրոց։ 2018 թվականին բավականին ուժեղ դպրոցը փակվեց։ Մինչև այդ պետական ֆինանսավորմամբ էր գործում այն։ Այդ ընթացքում կորուստներ ունեցանք մարզիչների շրջանում։ Շատերը լքեցին երկիրը, մի շատ լավ մարզիչ մահացավ։ Տևական դադարից հետո դպրոցը վերաբացվեց, ինչի առթիվ շատ ուրախ եմ։ Դպրոցի աշխատանքը վերսկսվեց «Վերածնվող միտք» հիմնադրամի ջանքերով: Այստեղ աշխատում են շատ ուժեղ մարզիչներ, այդ թվում՝ իմ երկու անձնական մարզիչները, որոնց հետ երկար տարիներ աշխատել եմ»,–ասաց Արոնյանը։Լևոն Արոնյանը պարտվեց Կարլսենին ու կպայքարի երրորդ տեղի համարԴպրոցն ունի 25 աշակերտ։ Ընտրվել են այնպիսի երեխաներ, որոնք ցանկություն ունեն դառնալու մեծ շախմատիստներ։«Մենք, հասկանալով շախմատի կարևորությունը հայ ազգի մտքի զարգացման համար, պետք է օգտագործենք յուրաքանչյուր շանս։ Այս պահին մեզ տրված է հնարավորությունը, և գործում է մեր դպրոցը»,–նշեց շախմատիստը։«Արդեն լավ եմ». Լևոն Արոնյանը խոսել է առաջիկա ծրագրերի մասինԱրոնյանը նշեց, որ մշտապես կապի մեջ կլինի երիտասարդ շախմատիստների հետ, կփորձի հետևել նրանց առաջընթացին։ Խոստացավ` այդպես կլինի նաև ԱՄՆ մեկնելուց հետո, ամեն ինչ կանի, որ իր գիտելիքները փոխանցի հայ երեխաներին։ Հիշեցնենք, որ փետրվարի 26–ին Facebook–ին իր էջում գրառում կատարելով Լևան Արոնյանը հայտնեց, որ Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու որոշում է կայացրել։
https://arm.sputniknews.ru/20210901/-Aimchess-US-Rapid-aronyan-mamedyarov-28860501.html
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/07/28590678_0:231:1600:1237_1920x0_80_0_0_e11954e59a439be617d38863a71010eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպորտ , հայաստան, լևոն արոնյան, շախմատ, շախմատիստ, ամն, լևոն արոնյանի վերելքներն ու վայրէջքները
սպորտ , հայաստան, լևոն արոնյան, շախմատ, շախմատիստ, ամն, լևոն արոնյանի վերելքներն ու վայրէջքները
«Վաղը մեկնում եմ և տխուր եմ այդ փաստով». Արոնյանը շուտով հանդես չի գա ՀՀ դրոշի ներքո
18:56 04.09.2021 (Թարմացված է: 21:43 04.09.2021) Շախմատիստը մեկնաբանել է Հայաստանը լքելու իր քայլն ու նշել, որ դա իր կամքով չի լինում։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն, կրկնակի աշխարհի գավաթակիր, գրոսմայստեր Լևոն Արոնյանը արդեն մեկնում է ԱՄՆ և շուտով հանդես չի գա Հայաստանի դրոշի ներքո։
«Վաղը մեկնում եմ և տխուր եմ այդ փաստով»,–լրագրողների ու շախմատիստների հետ հանդիպմանն այսօր ասաց Արոնյանը`հավելելով, որ չգիտի՝ աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնի՞, թե՞ ոչ: Նա ընդգծեց, որ երբեք չի ցանկացել խաղալ այլ երկրի դրոշի ներքո, բայց, ցավոք, այդպես է հիմա ստացվել։
«Երբեք չեմ ցանկացել այլ դրոշի ներքո հանդես գալ։ Մեր դրոշից ավելի քաղցր դրոշ ինձ համար գոյություն չունի։ Չեմ կարող ասել, որ այս քայլն իմ ցանկությամբ է»,- ասաց Արոնյանը։
Նշենք, որ Արոնյանը սեպտեմբերի 6-ին կմեկնի ԱՄՆ։ Հայաստանի առաջատար շախմատիստն այսուհետ կներկայացնի այդ երկիրը։ Գրոսմայստերը նշեց, որ մեկնում է, բայց որևէ մեկին հրաժեշտ չի տալիս։
«Այնպես չէ, որ մեկնում եմ ԱՄՆ և այլևս չեմ գալու Հայաստան, չեմ այցելելու դպրոց։ 2018 թվականին բավականին ուժեղ դպրոցը փակվեց։ Մինչև այդ պետական ֆինանսավորմամբ էր գործում այն։ Այդ ընթացքում կորուստներ ունեցանք մարզիչների շրջանում։ Շատերը լքեցին երկիրը, մի շատ լավ մարզիչ մահացավ։ Տևական դադարից հետո դպրոցը վերաբացվեց, ինչի առթիվ շատ ուրախ եմ։ Դպրոցի աշխատանքը վերսկսվեց «Վերածնվող միտք» հիմնադրամի ջանքերով: Այստեղ աշխատում են շատ ուժեղ մարզիչներ, այդ թվում՝ իմ երկու անձնական մարզիչները, որոնց հետ երկար տարիներ աշխատել եմ»,–ասաց Արոնյանը։
Դպրոցն ունի 25 աշակերտ։ Ընտրվել են այնպիսի երեխաներ, որոնք ցանկություն ունեն դառնալու մեծ շախմատիստներ։
«Մենք, հասկանալով շախմատի կարևորությունը հայ ազգի մտքի զարգացման համար, պետք է օգտագործենք յուրաքանչյուր շանս։ Այս պահին մեզ տրված է հնարավորությունը, և գործում է մեր դպրոցը»,–նշեց շախմատիստը։
Արոնյանը նշեց, որ մշտապես կապի մեջ կլինի երիտասարդ շախմատիստների հետ, կփորձի հետևել նրանց առաջընթացին։ Խոստացավ` այդպես կլինի նաև ԱՄՆ մեկնելուց հետո, ամեն ինչ կանի, որ իր գիտելիքները փոխանցի հայ երեխաներին։
Հիշեցնենք, որ փետրվարի 26–ին Facebook–ին իր էջում գրառում կատարելով Լևան
Արոնյանը հայտնեց, որ Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու որոշում է կայացրել։