00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անատոլի Շարի. Ուկրաինայում ռուսաց լեզուն արգելելը ոչինչ չտվեց

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցКиев накануне выборов
Киев накануне выборов - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2021
Բաժանորդագրվել
Sputnik–ին տված բացառիկ հարցազրույցում ուկրաինացի լրագրող Անատոլի Շարին պատմել է այն մասին, թե ինչու Ուկրաինայում ժողովրդավարություն չկա և ինչպես երկրում շուտով կկարողանան հետապնդել անգլերենի սովորական ուսուցիչներին։
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը օգոստոսի 20-ին պատժամիջոցներ կիրառեց լրագրող և քաղաքական գործիչ Անատոլի Շարիի նկատմամբ։
Пожилая женщина просит денег у водителей проезжающих автомобилей в центре Киева (29 марта 2007). Украина - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
Ուկրաինա․ ճգնաժամի հոբելյանը
Ինքը` Շարին, համոզված է. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնիսկ ԱՄՆ մեկնել էր մեծամասամբ այն պատճառով, որ ցանկանում էր Google–ի և YouTube–ի հետ պայմանավորվել Շարիի կայքն արգելափակելու մասին։ Այս մասին Անատոլի Շարին պատմում է «Sputnik на русском» YouTube–յան ալիքի եթերում։ Թղթակից Մարիա Կրուզեի հետ նրա զրույցի հիմնական թեզերն ընթերցեք այս հոդվածում։

Ինչո՞ւ Զելենսկին իրականում ԱՄՆ մեկնեց

Ուկրիանայի նախագահ Զելենսկու և ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հանդիպումը Անատոլի Շարին ոչ դրական է գնահատում, թող որ այն նախատեսված 45 րոպեի փոխարեն 2 ժամ տևեց։ Բայդենի հետ «տղամարդկային խոսակցություն» ունենալու խոստումը լրագրողը «հեքիաթային նախանշան» անվանեց։ 
«Փոխարենը տեսնում եմ, որ հանդիպումից առաջ նա հանեց ամուսնական մատանին,– ասում է Շարին։ – Ամերիկյան մամուլում Զելենսկուն նույնիսկ Լևինսկի անվանեցին։ Իսկ ընդհանրապես, ես լսում եմ` ինչ է նա ասում. նա բավական խճճված մտքեր ունի։ Կարծում եմ, որ իր թռիչքի հիմնական նպատակը` պայմանավորվել այն մասին, որ Google–ն ու YouTube–ը արգելափակեն ալիքս (YouTube–ում – խմբ.)»։
Ժողովրդավարություն միայն խոսքերով. ինչպես Ուկրաինան դարձավ բռնաճնշումների երկիր
Ինչի՞ համար է պետք Զելենսկուն պայքարել Շարիի էջի հետ։ Ամեն ինչ պարզ է, մտորում է լրագրողը, որին Ուկրաինայի իշխանություններն ընդդիմադիր են համարում. «Հեռուստատեսությունն արդեն ամբողջությամբ Զելենսկու հսկողության ներքո է։ Նրանք, որոնք չհնազանդվեցին, փակվեցին։ Կա միայն մի ճակատ, որի դեմ նա ոչինչ անել չի կարող` YouTube–ն է»։
Շարիի նկատմամբ պատժամիջոցների մասին հրամանի համաձայն` ուկրաինական պրովայդերները երկրի տարածքում պետք է արգելափակեն հասանելիությունը դեպի նրա պաշտոնական կայք ու սոցցանցային էջեր։
«Ես Google–ի հետ կապի մեջ եմ, նախազգուշացրել էի նրանց այդ պատմության մասին, – պատմում է Անատոլի Շարին։ – Իմ կայքում որևէ անձնական կարծիք կամ գնահատականներ չկան և չեն եղել։ Հակառակը, ես ցանկանում էի Բի–բի–սիի հին չափանիշներով ռեսուրս ստեղծել. ընդգծում եմ` հին։ Եվ հանկարծ այն պետք է արգելափակվի»։

«Ուկրաինական վիքիպեդիան աղբանոց է»

Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ–ում պատմում է, որ Ուկրաինան ժողովրդավարության օրրանն է և երկրում խոսքի ազատություն է տիրում։ Բայց միևնույն ժամանակ թվային տրանսֆորմացիայի նախարար Միխայիլ Ֆյոդորովն ուզում է միջամտել YouTube–ի աշխատանքին, ասում է Անատոլի Շարին։
Здание министерства иностранных дел в Киеве. - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2021
Ուկրաինան 30 տարի անց. ընտրության խնդիրը
«Նա կոնկրետ իր մոտ (սոցցանցի էջում – խմբ.) գրել է, որ իրենց (իշխանություններին – խմբ.) ձեռք չի տալիս, որ YouTube–ի թրենդներում ռուս կատարողներ են, – նշում է լրագրողը։ – Իբրև թե, մեզ մոտ պատերազմ է, դա անթույլատրելի է։ Եվ դա թվային տրանսֆորմացիայի նախարարն է։ Եթե նա 78 տարեկան լիներ, ես կհասկանայի։ Բայց երբ երիտասարդ տղան (Ֆյոդորովը ծնվել է 1991 թվականին – խմբ.) է ասում. «Մենք սահմանափակելու ենք այն, ինչն իր թրենդներում ցուցադրում է YouTube–ը», կարծում եմ դրանից վաղ մառազմի հոտ է գալիս»։
Անատոլի Շարին բացատրում է, թե ինչպես է աշխատում YouTube–ի ալգորիթմը. հարթակը «Թրենդներ» բաժնում ցույց է տալիս այն, ինչը հանրաճանաչ է լսարանի շարքերում։ «Եթե դիտում են Մորգենշտերնին, նշանակում է համակարգը Մորգենշտերն է բերել։ Իսկ երբ կոշտ մոդերացիա է իրականացվում, երկրում նույնիսկ երաժշտություն չի մնում, – հայտարարում է նա։ – պատմականորեն ռուսալեզու կատարողները Ուկրաինայից վտարվել են։ Եվ ի՞նչ։ Նրանք փայլում են Ռուսաստանում»։
Միխայիլ Ֆյոդորովն այս առիթով այլ տեսակետ ունի. նախարարը վստահ է, որ Ուկրաինայի ինտերնետ տիրույթում ռուս արտիստներին արգելափակելու դեպքում տեղական երաժշտությունը կզարգանա։ Սակայն բավական է նայել Վիքիպեդիայի ուկրաինական տարբերակին, ասում է Անատոլի Շարին։
«Արևմտամետության» իմիտացիա և արյունալի անջատում անցյալից. ի՞նչ է ստացել Ուկրաինան
«Հայտնվելուց հետո այն աղբանոցի վերածվեց,– ասում է լրագրողը, նշելով, որ ուկրաինական վիքիպեդիայում թույլատրելի են անձնական վիրավորանքները։ – Օրինակ, քաղաքական գործչին կարող են էշ անվանել։ Եվ ընդհանրապես հեռուստատեսությունում ռուսերենը սահմանափակելը չհանգեցրեց նրան, որ ուկրաիներենով ֆիլմերը շատացան։ 21-րդ դարում չի կարելի որևէ բան փորձել կարգավորել և ակնկալել, որ դրանից որևէ այլ բան կզարգանա»։

Շուտով հնարավոր կլինի հետապնդել անգլերենի ուսուցիչներին

Շարին վստահ է. իր նկատմամբ կիրառված պատժամիջոցները Սահմանադրության անմիջական խախտում են։ «Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելն անհնար է, – պարզաբանում է նա։ – Միայն եթե նրան ահաբեկչություններ չեն ֆինանսավորում։ Իսկ իմ, կնոջս և նրա մոր նկատմամբ կիրառված պատժամիջոցները հավանության արժանացան։ Բայց մենք ահաբեկչությանը չենք ֆինանսավորում»։
Ավելի վաղ՝ այս տարվա փետրվարին, Շարիին մեղադրեցին պետական դավաճանության մեջ։ Պատճառը ռուսական հեռուստաալիքի եթերն էր, որտեղ մեջբերել էին լրագրողի պատմածը։
Президент Украины Владимир Зеленский посетил позиции вооруженных сил вблизи линии соприкосновения в Донбассе (9 апреля 2021). Украина - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2021
Նույն սխալը. ինչու Ուկրաինայի իշխանությունները կայունություն չեն կարողանում ապահովել
«Պատմությունն այն մասին էր, թե ինչպես է Ուկրաինայի ապստամբական բանակը 1943 թվականին հարձակվել գնացքի վրա, – ասում է Անատոլի Շարին։ – Եվ դա պատմական փաստ է։ Բացի այդ, ինձ մեղադրեցին նրանում, որ ես բազմալեզվություն եմ քարոզում։ Մի՞թե դա կարող է պետական դավաճանություն լինել։ Այո, 15 տարի ազատազրկում, դա Ուկրաինայի իրականությունն է, այն, ինչ տեղի է ունենում այսօր` 2021 թվականին»։
Ճիշտ նույն կերպ կարելի է հետապնդել անգլերենի ուսուցիչներին, չէ՞ որ նրանք ըստ էության նույնպես բազմալեզվություն են քարոզում, կարծում է Շարին։ Բոլոր այս անհեթեթ ձևակերպումների հեղինակ լրագրողը համարում է Վլադիմիր Զելենսկուն։
«Դա մեկ մարդ է հորինում։ Նախագահի գրասենյակը ամբողջությամբ վերահսկում է դատական համակարգը, ՆԳՆ–ն։ Արսեն Ավակովը կարող էր ինքնուրույն որոշումներ կայացնել։ Այդ պատճառով նրան հեռացրին։ Այժմ նշանակվել է Մոնաստիրսկին (Դենիս Մոնաստիրսկին 2019 թվականին Ուկրաինայի հանրությանը ներկայացվել էր որպես «Զելենսկու թիմի փորձագետ» – խմբ.)։ Անվտանգության ծառայությունը ղեկավարում է Իվան Բականովը` Զելենսկու մանկության ընկերը։ Եվ մեր հասցեին հնչած բոլոր հայտարարությունները հակասում են առողջ բանականությանը։ Ինչի՞ համար ենք մենք արգելափակվել։ Ասում են` դա գաղտնի տեղեկություն է։ Ստացվում է, որ Ուկրաինան պատժամիջոցներ է կիրառում գաղտնի տեղեկատվության հիման վրա», – ասում է Անատոլի Շարին։
Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք YouTube–ի «Sputnik на русском» ալիքով։
Լրահոս
0