00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարո՞ղ են աֆղանական գրոհայինները փախստականների անվան տակ թափանցել Արցախ

© AP Photo / Turkish Defense Ministry via APГраждане Турции поднимаются на борт самолета ВВС Турции в аэропорту Кабула (18 августа 2021). Афганистан
Граждане Турции поднимаются на борт самолета ВВС Турции в аэропорту Кабула (18 августа 2021). Афганистан - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2021
Բաժանորդագրվել
Աֆղանստանից փախստականները կարող են գլխացավանք դառնալ ոչ միայն Եվրոպայի, այլև Հարավային Կովկասի երկրների համար։ Որքանո՞վ է իրական մեր տարածաշրջան քաղաքական փախստականներ ներկայացող ծայրահեղական իսլամիստների ներթափանցումը:
Փորձագետները համարում են, որ աֆղանցի փախստականների՝ Հայաստան մուտք գործելու հավանականությունը փոքր է։ Իսկ ահա մեր հարևան երկրներում Աֆղանստանից ներգաղթյալներ կարող են հայտնվել արդեն շատ շուտով։ Վրաստանի կառավարությունը վերջերս որոշել է ընդունել և ապաստան տալ Քաբուլի փախստականներին: Հետևանքները պակաս կանխատեսելի կլինեն, եթե աֆղանցիների հոսքը հասնի Ադրբեջան։ Իսկ դա միանգամայն կարող է իրականություն դառնալ։
Ситуация в Афганистане после смены власти - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
Թալիբները չեն ցանկանում տեսնել թուրք զինվորներին Աֆղանստանում
Երկուշաբթի օրը Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ ըստ առկա հետախուզական տվյալների՝ թուրքական հատուկ ծառայություններն այժմ աշխատում են Անկարային հավատարիմ իսլամիստ գրոհայինների մի մասին Աֆղանստանից Ադրբեջան տեղափոխելու ուղղությամբ: Իսկ Բաքվի իշխանությունները, նույն աղբյուրների տվյալներով, մտադիր են «հյուրերին» տեղավորել Արցախի այն շրջաններում, որոնք պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել։
Խոսքն, ըստ երևույթին, «Վիլայաթ Խորասանի» խմբավորման անդաների մասին է, որոնց շարքերում քիչ չեն թյուրքալեզու աֆղանները։ Հիմա «Վիլայաթ Խորասանից» «Ալ-Քաիդայի» գործընկերների համար փախչելու ճիշտ ժամանակն է, քանի որ Քաբուլի օդանավակայանում ահաբեկչությունից հետո թալիբները իսկական որս են սկսել նրանց համար։ Անկարան, ինչպես երևում է, դեմ չէ օգտագործել նրանց։
Արցախցի նախարարը պնդում է, որ Թուրքիային հավատարիմ գրոհայիններին մտադիր են որպես փախստական ներկայացնել և այդպիսով նրանց համար ապահովել լեգենդ, որն անհրաժեշտ է Ադրբեջանում հաստատվելու համար։
Թալիբները միջամտում են Ֆրանսիայի և Գերմանիայի ընտրություններին
Բաբայանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այդ մարդիկ իրականում փախստական չեն։ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի համոզմամբ, փախստական կարող են լինել այն անձինք, ովքեր համագործակցել են Աֆղանստանի նախկին արևմտամետ կառավարության հետ և այդ պատճառով մտահոգված են իրենց անվտանգության համար: Բայց «Վիլայաթ Խորասանի» մարտիկները երկրից հեռացած նախագահ Աշրաֆ Ղանիի վարչակազմի հետ կապեր չեն ունեցել։
Բացի այդ, իրական փախստականները ձգտում են հասնել Արևմտյան Եվրոպա, այլ ոչ թե Ադրբեջանի նման երկրներ։ Որոշ աֆղան ծայրահեղականների՝ հենց Ադրբեջանում հաստատվելու ցանկությունը, ըստ Բաբայանի, պետք է մտահոգի ոչ միայն ՀՀ հատուկ ծառայությունների ղեկավարությանը, այլև բոլոր հարևան պետությունների անվտանգության մարմիններին:
«Արցախի գրավյալ տարածքներում գրոհայինների տեղակայումը լուրջ խնդիրներ կստեղծի Ռուսաստանի, Իրանի, ընդհանուր առմամբ տարածաշրջանային անվտանգության համար, և յուրօրինակ վերահսկողություն է հանդիսանում հենց Ադրբեջանի նկատմամբ: Այս կերպ Թուրքիան ամրապնդում է իր դիրքերը Ադրբեջանում»,-հայտարարել է նախարարը։
Боевики Талибана охраняют обочину дороги в Герате (13 августа 2021). Афганистан - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2021
«Իսլամում երաժշտությունն արգելված է». թալիբները սպանել են աֆղան հայտնի երգչին
Ուստի նա «միջազգային կազմակերպություններին և շահագրգիռ պետությունների համապատասխան կառույցներին առաջարկում է վերստուգել ստացվող տեղեկատվությունը»։
Ոչ պաշտոնական տեղեկություններն այն մասին, որ աֆղան փախստականների վերաբնակեցումն Ադրբեջանում արդեն սկսվել է, կառավարական կառույցները վստահորեն հերքում են: «War Gonzo» Telegram-ալիքի պնդումներն այն մասին, որ «վերջին մի քանի օրվա ընթացքում Աֆղանստանից փախստականների մի քանի խումբ է ժամանել Բաքու, ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները շտապեցին կեղծիք անվանել:
Սակայն ռուսական մամուլում թեման մեծ հետաքրքրություն առաջացրեց։ «Московский комсомолец» թերթը, հղում անելով ռազմական թղթակից Սեմյոն Պեգովին, այդ կապակցությամբ գրում է․ «Չի կարելի բացառել, որ Աֆղանստանից ներգաղթյալներին կարող են բնակեցնել Լեռնային Ղարաբաղում»:
Ինքը՝ Պեգովը, պնդում է, որ Ստամբուլի տեղեկացված աղբյուրները տվյալներ ունեն, որ «ադրբեջանցի պաշտոնյաներին և ուժային գերատեսչություններին արդեն հանձնարարվել է ծրագիր մշակել Աֆղանստանից փախստականների՝ Ֆիզուլիի և Աղդամի շրջաններում վերաբնակեցման համար»։
Լավրովը գնահատել է Բայդենի հայտարարությունը այլ երկրների գործերին չխառնվելու մասին
Կտրականապես հերքելով Ադրբեջանում աֆղանցիների վերաբնակեցման մասին տեղեկությունները՝ Բաքվի իշխանություններն, այնուամենայնիվ, խոստովանում են, որ Աֆղանստանից արդեն սկսել են փախստականի կարգավիճակ ստանալու հայտեր ստացվել: Ադրբեջանական կառավարությանը մոտ կանգնած փորձագետները պնդում են, որ «այսօրվա իրավիճակում կարելի է ակնկալել Աֆղանստանից մի քանի հազար փախստականների մուտքը երկիր»:
Պաշտոնական Բաքուն աֆղանցիներին ընդունելու իր պատրաստակամությունն արդարացնելու հարմար պատրվակ ունի։ Բանն այն է, որ Աֆղանստանում բազմաթիվ աֆշարներ են ապրում։ Թյուրքական այդ ազգության ներկայացուցիչները, որոնք օղուզների հետնորդներն են, խոսում են ադրբեջաներենի մի բարբառով և իրենց համարում են ադրբեջանցիների մոտ ազգականներ։ Տարածված գիտական վարկածներից մեկի համաձայն՝ աֆշարներն ադրբեջանական ժողովրդի ենթաէթնիկ խումբ են։
Նրանցից բացի ադրբեջանցիներն այլ մերձավոր ազգականներ ևս ունեն։ Դրանք թյուրքալեզու ղզլբաշներն են, որոնք հիմնականում բնակվում են Քանդահարում և Քաբուլի շրջակայքում։ Աֆշարների և ղզլբաշների (որոնց, ի դեպ, հաճախ շփոթում են) ընդհանուր թվաքանակը կարող է հասնել 200 հազարի։
Толпы людей показывают свои документы военнослужащим США у аэропорта (26 августа 2021). Кабул - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
Ամերիկյան վերջին ինքնաթիռը լքեց Աֆղանստանը. տեսանյութ
Աֆղանստանում 200 հազար «հայրենակիցների» առկայության փաստը ադրբեջանցի որոշ գաղափարախոսների թույլ է տալիս հիմնավորել Քաբուլում զարգացող ներքաղաքական գործընթացներին մասնակցելու իրավունքի վերաբերյալ պաշտոնական Բաքվի հնարավոր հայտը: Նույն գործոնը հեշտ է որպես փաստարկ ներկայացնել՝ «թալիբների վարչակազմի կողմից հալածվող» աֆշարների և ղզլբաշների «պատմական հայրենիք կազմակերպված հայրենադարձության» անհրաժեշտության օգտին:
Այս գործընթացը, ըստ էության, արդեն սկսվել է։ Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայությանը կից Հանրային խորհրդի նախագահ Ազեր Ալլահվերանովն օրերս հայտարարել էր, որ Աֆղանստանի Գերատ քաղաքից «ադրբեջանական սփյուռքի առաջնորդը» դիմել է իրենց՝ «այնտեղ բնակվող 16 հազար էթնիկ ադրբեջանցիների անունից» և հայտնել, որ նրանք «շատ կցանկանային ապաստան գտնել Ադրբեջանում»:
Ալլահվերանովի խոսքով, աֆղան թյուրքերը սկսել են ուսումնասիրել ադրբեջանական իրավական դաշտը՝ «հայրենադարձության» համապատասխան հայտերը գրագետ ձևակերպելու նպատակով։
Քաբուլի պայթյուններից հետո ամերիկացիները կրակում էին անզեն մարդկանց վրա. ականատես
Հիշեցնեմ, որ Ադրբեջանում հիմա էլ շատ աֆղանցիներ են ապրում, հիմնականում՝ թուրքալեզու։ Նրանք Բաքու են տեղափոխվել 90-ականների կեսերին, երբ թալիբներն առաջին անգամ իշխանության եկան Քաբուլում։ Այժմ Ադրբեջանում, ըստ պաշտոնական տվյալների, 1226 աֆղանցի կա։ Այդ մարդիկ արդեն հող են նախապատրաստում Աֆղանստանից ներգաղթյալների նոր ալիքի համար։
Օգոստոսի 23-ին Բաքվի կենտրոնում փախստականները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով ազատականացնել փախստականի կարգավիճակ տրամադրելու կարգը։ Այստեղ հարկ է նշել, որ վերջին 20 տարվա ընթացքում միգրացիոն վարչությունում աֆղանցիների կողմից փախստականի կարգավիճակ ստանալու ավելի քան երկու հազար հայտերից բավարարվել է ընդամենը ինը: Ադրբեջանում ապրող մնացած բոլոր աֆղանցիները որոշակի կարգավիճակ չունեն, մնում են «օդից կախված»։ Իրավիճակը երկիմաստ է՝ հյուրերին չեն վռնդում, բայց օրինական կարգավիճակ էլ չեն տրամադրում։
Посадка на военный самолет во время эвакуации из Афганистана  - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2021
Ամերիկայի փլուզման պատճառով աշխարհին լայնամասշտաբ պատերազմ է սպասում. The Economist
Նույն բանը կարող է տեղի ունենալ աֆղանցի միգրանտների մեծ մասի հետ, որոնք դեռ նոր են ծրագրում Ադրբեջան մուտք գործել։ Կարգավիճակի հետ կապված անորոշությունը թույլ կտա նրանց հետ վարվել այնպես, ինչպես ձեռնտու է կառավարությանը։
Նման իրավիճակում հազիվ թե միգրանտներից որևէ մեկը հրաժարվի, եթե նրան համառորեն խորհուրդ տան բնակություն հաստատել կոնկրետ գյուղական շրջանում։ Հենց այդ հանգամանքն է, որ մտահոգիչ է։
Հատկապես հաշվի առնելով, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցիները կտրականապես հրաժարվում են բնակվել ռազմավարական նշանակություն ունեցող Հադրութի շրջանում, քանի որ հավատում են բնիկ ժողովրդի՝ հայերի վերադարձի հնարավորությանը։ Ըստ երևույթին, հենց այդ հանգամանքն է ամենաշատը մտահոգում արցախյան իշխանություններին։
Արցախի արտգործնախարարի կողմից հրապարակված տեղեկատվությունն իսկապես արժանի է ուշադրության և ստուգման կարիք ունի։
Լրահոս
0