https://arm.sputniknews.ru/20210824/afxanstan-taliber-turkia-28769180.html
Թալիբները չեն ցանկանում տեսնել թուրք զինվորներին Աֆղանստանում
Թալիբները չեն ցանկանում տեսնել թուրք զինվորներին Աֆղանստանում
Sputnik Արմենիա
Ներկայում թալիբները վերահսկում են երկրի ամբողջ տարածքը, բացի հյուսիս-արևելքում գտնվող Փանջշեր նահանգից։ 24.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-24T18:40+0400
2021-08-24T18:40+0400
2021-08-24T18:47+0400
աշխարհ
աֆղանստան
թալիբներ
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/13/28712959_0:154:3093:1893_1920x0_80_0_0_1de510875186b97487fc3cf13cc2f9a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik․ «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ թալիբները ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, սակայն չեն ցանկանում տեսնել թուրք զինվորներին Աֆղանստանում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է Shamshad News հեռուստաալիքը:«Մենք ցանկանում ենք Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալ, բայց չենք ցանկանում, որ իրենց զինվորները գտնվեն Աֆղանստանում»,- նշել է շարժման ներկայացուցիչը։Ներկայում թալիբները վերահսկում են երկրի ամբողջ տարածքը, բացի հյուսիս-արևելքում գտնվող Փանջշեր նահանգից։Հիշեցնենք՝ Աֆղանստանում իրավիճակը սրվել է ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին։ Օգոստոսի սկզբին «Թալիբանի» զինյալները լայնածավալ հարձակում էին ծավալել, գրավել խոշոր քաղաքներ, իսկ օգոստոսի 15-ին մուտք գործել Քաբուլ: Նախագահ Աշրաֆ Ղանին փախել է ԱՄԷ։ Թալիբները հայտարարում են, որ 20-ամյա պատերազմն ավարտված է, իսկ կառավարման ձևը պարզ կլինի մոտ ժամանակներս:Ինչ են պայմանավորվել ՀԱՊԿ անդամներն Աֆղանստանի վերաբերյալ. Պեսկովը մանրամասնում էԱյժմ շարժումը վերահսկում է Աֆղանստանի տարածքի մեծ մասը և ցամաքային բոլոր սահմանային անցումները։ Այլ երկրների քաղաքացիներին և օտարերկրյա առաքելություններում աշխատող աֆղանցիներին տարհանում են Քաբուլում միակ օդանավակայանի միջոցով, որը պահում են ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի երկրները:«Ներում ենք բոլորին». թալիբներն Աֆղանստանի նախագահ Ղանիին առաջարկ են արել
https://arm.sputniknews.ru/20210823/inchpesen-hazaravor-afxanciner-pordzum-prkvel-talibneric-28752971.html
աֆղանստան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/13/28712959_180:0:2911:2048_1920x0_80_0_0_51529a119231c8ca42d70c4474ecefe5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, աֆղանստան, թալիբներ, թուրքիա
աշխարհ, աֆղանստան, թալիբներ, թուրքիա
Թալիբները չեն ցանկանում տեսնել թուրք զինվորներին Աֆղանստանում
18:40 24.08.2021 (Թարմացված է: 18:47 24.08.2021) Ներկայում թալիբները վերահսկում են երկրի ամբողջ տարածքը, բացի հյուսիս-արևելքում գտնվող Փանջշեր նահանգից։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik․ «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ թալիբները ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, սակայն չեն ցանկանում տեսնել թուրք զինվորներին Աֆղանստանում։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է Shamshad News հեռուստաալիքը:
«Մենք ցանկանում ենք Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալ, բայց չենք ցանկանում, որ իրենց զինվորները գտնվեն Աֆղանստանում»,- նշել է շարժման ներկայացուցիչը։
Ներկայում թալիբները վերահսկում են երկրի ամբողջ տարածքը, բացի հյուսիս-արևելքում գտնվող Փանջշեր նահանգից։
Հիշեցնենք՝ Աֆղանստանում իրավիճակը սրվել է ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին։ Օգոստոսի սկզբին «Թալիբանի» զինյալները լայնածավալ հարձակում էին ծավալել, գրավել խոշոր քաղաքներ, իսկ օգոստոսի 15-ին մուտք գործել Քաբուլ: Նախագահ Աշրաֆ Ղանին փախել է ԱՄԷ։ Թալիբները հայտարարում են, որ 20-ամյա պատերազմն ավարտված է, իսկ կառավարման ձևը պարզ կլինի մոտ ժամանակներս:
Այժմ շարժումը վերահսկում է Աֆղանստանի տարածքի մեծ մասը և ցամաքային բոլոր սահմանային անցումները։ Այլ երկրների քաղաքացիներին և օտարերկրյա առաքելություններում աշխատող աֆղանցիներին տարհանում են Քաբուլում միակ օդանավակայանի միջոցով, որը պահում են ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի երկրները: